Առողջ սննդակարգ. փոխեք Ձեր կյանքը մեկընդմիշտ

13.06.2013
Change Your Life for Life Not Only for This Summer’s Bikini Look

Առողջ Սննդակարգ

Կազմեք առողջ սննդակարգ տարբեր ուտելիքներով և պատրաստման տարբեր ձևերով: Մի կառչեք ծանոթ համերից, խիզախ եղեք և փորձե՛ք տարբեր ուտեստներ: Կերեք քիչ ճարպային ուտելիք. եփելու և թխելու համար ընտրեք մարգարին կամ բուսական յուղեր, ավելի քիչ աղ օգտագործեք, քան սովորաբար անում եք:

Մատուցեք միրգը որպես դեսերտ, խուսափեք քաղցրավենիքից ուտելու ընթացքում, ուտելուց առաջ կամ հետո: Ամեն օր խմեք կաթ և կերեք պանիր, կաթնաշոռ, կեֆիր, մածուն:

Կերեք հում մրգեր, բանջարեղեն, շոգեխաշած լոբազգիներ, ինչպես օրինակ՝ լոբի, սիսեռ, ոսպ, շաբաթը մի քանի անգամ: Ձեր սեղանին պարտադիր ունեցեք շագանակագույն հաց:

Որպես խավարտ ընտրեք կարտոֆիլ կամ շոգեխաշած բանջարեղեն բրնձի կամ պաստայի փոխարեն: Ուտելու համար ստեղծեք հանգիստ և հարմարավետ միջավայր: Հետևյալ մթերքները կարող եք ուտել ամեն օր՝ առանց խղճի խայթի. մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, ձուկ, շագանակագույն հաց, կարտոֆիլ, ջուր: Չափավոր սպառում՝ ոչ յուղոտ մսի և մսամթերքների, ցածր յուղայնությամբ կաթի և կաթնամթերքի, ձվի և պաստայի համար:

Ավելի լավ է խուսափել քաղցրավենիքից, շաքարից, շաքարով մթերքներից, յուղոտ մսից, սերուցքից, աղից, սպիրտից, գարեջրից, գինուց և ծխելուց:

Վերջին, սակայն ոչ պակաս կարևոր կետն է լրացնել առողջ սննդակարգը կանոնավոր մարզումներով՝ բիկինիով հիասքանչ տեսքի հասնելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում