Առողջ փոխարինման սկզբունքը

16.10.2013

Առողջ բաղադրիչներ

Առողջ փոխարինման սննդային սկզբունքը շատ հեշտ սննդակարգային համակարգ է՝ եղածներից ամենապարզը: Այն թույլ է տալիս բացառապես բոլորին դրական փոփոխություններ կատարել իրենց սննդակարգում՝ աստիճանաբար և չնչին, բայց կյանքն ընդմիշտ փոխող:
Այսպիսով, ի՞նչ է նշանակում առողջ փոխարինումը: Բավական պարզ կերպով ողջ սկզբունքն իրականացվում է երկու քայլով.
  • Բացահայտելով ոչ առողջարար ուտելու սովորությունները: Օրինակ, գազավորված ըմպելիքներ խմելը կամ ամեն օր ֆրանսիական ֆրի ուտելը:
  • Վնասակար սովորությունները թողնելով որպես այլընտրանք, առողջ բաղադրիչներ օգտագործելով դրանց փոխարեն. փոխարինելով գազավորված ըմպելիքները ջրով, ֆրանսիական ֆրին՝ բանջարեղենով, և այլն:
Այս «նախագիծը» կրկնվում է ամիսը մեկ անգամ կամ այն տեմպով, որը ձեզ հարմար է: Մի փորձեք ստեղծել սննդակարգային նոր սովորություններ, եթե դեռ խնդիրներ ունեք նախորդին հետևելու հետ:
Առողջ փոխարինումը յուրահատուկ է այն առումով, որ փոխում է մարդու ուտելու սովորություններն աստիճանաբար, քանի որ փոքր փոփոխությունները բերում են հիմնական վարքագծային փոփոխության: Հենց այն պատճառով, որ սա այսքան հեշտ սննդակարգ է, այն հաջողության է բերում, մինչդեռ ավելի ավանդական խիստ սննդակարգերը ձախողվում են: Այն ոգեշնչում է մարդկանց մեկընդմիշտ կատարել ուտելիքի ճիշտ ընտրություն, լավ սնվել ոչ միայն քաշ կորցնելու, այլ նաև առողջ մնալու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում