Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Եգիպտացորենը լցնում ենք կլոր տարայի մեջ և ավելացնում ենք ոսպը: Կտրում ենք կիսահասած դդումի վերին հատվածը, ազատվում ենք կորիզներից և գդալով դատարկում ենք միջուկը: Ներսի պատերը և կտրվածքի հատվածը պատում ենք կարագով և դնում ջեռոց մեկ ժամով: Մինչ մեր դդումը եփում է, մենք կկտրտենք կարտոֆիլը մեծ կտորների: Այժմ բարակ շերտերով կտրտում ենք բուլղարական պղպեղը: Նաև բարակ շրջաններով կտրատում ենք սոխը և մանրացնում սխտորը: Այժմ կեղևազրկում ենք լոլիկը: Դրա համար մի փոքր կտրվածք ենք անում և ավելացնում եռացրած ջուր: Այժմ կեղևը շատ հեշտությամբ դուրս է հանվում: Կտրատում ենք լոլիկը խորանարդաձև: Անջատում ենք համեմի տերևները պոչերից: Վերցնում ենք խորը թավա և տապակում ենք սոխը, սխտորը և պղպեղները՝ օգտագործելով բուսական յուղ: Ավելացնում ենք կարտոֆիլը, լոլիկը և ծիրանը, խառնում ենք և տապակում: 5 րոպե հետո ավելացնում ենք աղ, համեմ և չաման, ինչպես նաև՝ ջուր: Հասցնում ենք եռման աստիճանի և թողնում կրակի վրա ևս 5 րոպե: Շոգեխաշած ուտեստը տեղադրում ենք դդմի մեջ, ավելացնում ենք համեմ, եգիպտացորեն և ոսպ: Շոգեխաշում ենք ևս 5-7 րոպե: Մատուցում ենք տաք վիճակում և վայելում համեղ և առողջարար արգենտինական շոգեխաշած ուտեստը՝ դդմի մեջ՝ պատրաստված արգենտինական ավանդական բաղադրատոմսով: