Առասպելներ սննդակարգի և նիհարելու վարժությունների մասին

13.10.2013

Ավելորդ քաշ

Ամբողջ աշխարհում տարածվող ճարպակալման համաճարակի հետ կապված շատերն սկսում են խելագարի պես փնտրել ամենակարճ ճանապարհները ավելորդ քաշը կորցնելու համար: Հաճախ նրանք հապճեպ եզակացություններ են անում և սխալ որոշումներ կայացնում:

Ահա ամենատարածված առեղծվածները սննդակարգի և վարժությունների մասին.

  • Շատերը գիտեն որ կալորիաների կրճատումը կարող է օգտակար լինել ավելորդ քաշը կորցնելու համար: Այո, կարող է, բայց միայն մասամբ: Եթե որոշել եք քաշ կորցնել, սահմանափակելով կալորիաների ընդունումը, պետք է դա լրացնեք պատշաճ վարժությունների ծրագրով, որպեսզի բավարար մկաններ զարգացնեք նյութափոխանակությունը բարելավելու համար:
  • Շատերը գիտեն, թե հնարավոր է ազատվել փորից պարբերաբար ձգումներ կատարելով: Իրականում գեր փորն արտացոլում է ձեր օրգանիզմում եղած ընդհանուր ճարպերի քանակը, այսինքն, դուք չեք կարող վերացնել այն, միայն այդ հատվածի վրա ուժ գործադրելով: Գեր փորը վերացնելու համար պետք է զարգացնել լավ վարժությունների ծրագիր ամբողջ մարմնի համար և սկսել այրել բոլոր ճարպերը:
  • Սննդակարգի և վարժությունների մասին տարածված մեկ այլ առասպել է այն, որ մարզանքի ժամանակ ճարպերը մկաններ են դառնում: Իրականում սրանք երկու բացարձակապես տարբեր բաղադրիչներ են՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից: Եթե ուզում եք այրել ճարպերը և զարգացնել մկանները, պետք է զարգացնեք երկու առանձին ծրագիր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում