Ինչպես պատրաստել աղցան տարայում
Սեղանին ժամանակակից և գեղեցիկ տեսք տալը շատ հեշտ է:
- Պարզապես հարկավոր է ունենալ մի քանի ապակե տարա: Ամենից լավ տեսքը սեղանը ստանում է միանման տարաներ օգտագործելիս: Հետևաբար, խնջույքից որոշ ժամանակ առաջ սկսեք կուտակել տարաները (կարող եք նաև օգտագործել Բոնդյուելի տարաները) կամ գնեք դրանք խանութից:
- Մի քանի անգամ լվացեք տարաները, որպեսզի դրանք լինել մաքուր և ուտելիքին որևէ հոտ չտան:
Այժմ սկսվում է զվարճանքը.
Աղցանը հրաշալի տեսք կունենա, եթե ընտրեք գունավոր և գունային հակապատկերներ տրամադրող բանջարեղեն: Կարող եք նաև ստեղծել աղցան-ծիածան՝ ընտրելով բոլոր գույների բանջարեղեններ:
- Պատրաստեք ձեր բաղադրիչները: Դրանք կարող եք նաև կտրատել տարբեր կերպ՝ աղցանն ավելի հետաքրքիր դարձնելու համար:
- Ապա շերտերով դասավորեք դրանք տարայում:
- Սոուսը մատուցեք առանձին ամանով կամ լցրեք աղցանի վրա: Համոզվեք, որ այն կողքերից չի թափվում, այլապես աղցանը գեղեցիկ տեսք չի ունենա:
- Տարաները կարող եք նաև ձևավորել ըստ խնջույքի թեմայի: