Վիտամին B՝ նյարդները հանգստացնելու և նյութափոխանակությունն ակտիվացնելու համար

12.06.2015

B խմբի վիտամինները չափազանց կարևոր են օրգանիզմի համար: Դրանք կամ կազմում են էնզիմների մի մաս, կամ ակտիվացնում են վերջիններիս: Այդ իսկ պատճառով դրանք ազդեցություն ունեն բջջային նյութափոխանակության վրա և օրգանիզմում բոլոր գործընթացների հիմքն են հանդիսանում:

B խմբի վիտամինները հիմնականում պատասխանատու են նյարդային համակարգի պատշաճ գործունեության և, հետևաբար, հոգեկան առողջության համար: B խմբի վիտամինների պակասը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ինչպիսիք են արյան անոթների փոփոխությունը, նյարդային համակարգի խանգարումները և արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացումը: B խմբի վիտամինները հիմնականում պարունակվում են գարու, հնդկացորենի, ձավարի, մսի, մուգ հացի, նուշի, ձվի, ծաղկակաղամբի, կաղամբի, սոխի, սխտորի, բրյուսելյան կաղամբի, բրոկկոլիի, սպանախի, լոբազգիների և ոլոռի մեջ: Պետք է հիշել, որ այս վիտամինների պահանջն ավելի շատ է, երբ գերազանցող քանակությամբ քաղցրավենիք և այլ ածխաջրեր ենք ընդունում: Ալկոհոլը, սուրճն ու սև թեյը քայքայում են B խմբի վիտամինները:

Vitamin-B-AM

Բարձրացրե՛ք ձեր տրամադրությունը վիտամին B-ով հարուստ արտադրանք օգտագործելով:

Իմացե՛ք ավելին ձեր առողջության վերաբերյալ

Բանջարեղեն – վիտամիններ ձեր սեղանին

Կանաչ սննդակարգն առողջ սննդակարգ է

Դեղին բանջարեղենները`որպես լավագույն դեղամիջոց ձեր աչքերի և մաշկի համար կայքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում