Ուտեստների ճիշտ մատուցումը

18.06.2015

Ընթրիքի ժամանակ ճաշատեսակների մատուցման ընդունված հաջորդականությունն ունի հետևյալ կարգը՝ նախուտեստ, ապուր, ձուկ, միս, պանիր և աղանդեր: Պարզ է, որ գոյություն չունի ճաշատեսակների ամրագրված կամ պարտադիր քանակ: Վերջինս կախված է նրանից, թե որքան սնունդ եք պատրաստելու: Հիմնականում արժե մատուցել չորս կամ հինգ ճաշատեսակ, իսկ փոքր խնջույքների ժամանակ՝ երեք: Տանն ընթրիք կազմակերպելիս պետք է հիշել մի քանի կանոններ:

Նախուտեստները պետք է լինեն սեղանի վրա, երբ հյուրերը ժամանում են ճաշասենյակ: Բացի այդ, տանտիրուհին մատուցում է ապուրն ու մսային ուտեստները, իսկ տանտերը պատասխանատու է սեղանի պարագաների, սոուսների և աղցանի համար: Հյուրերին ճաշատեսակներ մատուցելու կարգը խոսում է վարվելակերպի մասին: Ուտեստներ մատուցելիս պետք է միշտ սկսել մեծահասակ հյուրերից՝ առաջին հերթին մատուցելով կանանց, և ավարտել տանտերերով: Ուտեստները չպետք է մատուցվեն անմիջապես ձեռքից: Ինչպես ճաշատեսակները, այնպես էլ խմիչքները մատուցելիս հյուրին պետք է մոտենալ աջ կողմից: Խմիչքների ընտրությունն ու դրանց մատուցումը տանտիրոջ պարտականությունն է: Սկզբում հարկավոր է լցնել կանանց բաժակները, ապա՝ տղամարդկանց:

Ուտեստների ճիշտ մատուցումը

Ստուգե՛ք, թե ուտեստների մատուցման ինչ կանոնների են հետևում ռեստորաններում և հանդիսավոր ընթրիքների ժամանակ:

Վայելե՛ք ձեր խնջույքն ու իմացե՛ք ավելին ... կայքում Բանջարեղենները ձեր սեղանին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում