Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Բանջարեղենի և մրգերի գույնը կապված է որոշակի նյութերի հետ, որոնք ազդում են ոչ միայն սննդի գույնի, այլև վերջինիս առողջարարության վրա: Ընդունած մրգերի և բանջարեղենի բազմազանությունն ապահովում է մեր օրգանիզմին բոլոր անհրաժեշտ սննդանյութերով: Կազմակերպելով սննդակարգը «գունագեղ ափսե»-ի մեթոդով՝ դուք կարող եք պատրաստել ոչ միայն առողջարար, այլև համեղ և բազմազան ուտեստներ:
Սննդակարգում միշտ տեղ հատկացրեք հետևյալ բաղադրիչներին.
Կարմիր գույնը կենսունակության գույնն է: Այն օգնում է լուծել էմոցիոնալ խնդիրները, ինչպես նաև բուժել դանդաղաշարժությունն ու հոգնածությունը: Կարմիր գույնը նշանակում է «հանքանյութերի հարստություն»: Դրա բացակայությունը սննդակարգից կարող է հանգեցնել անեմիայի կամ գլխապտույտների:
Նարնջագույնը լավատեսության գույնն է: Այն բուժում է տխրությունը և խրախուսում է փոփոխություն: Դրա բացակայությունը հանգեցնում է փորկապության ու հոդերի կարծրության:
Կանաչ գույնը բարձրացնում է ֆիզիկական տոկունության աստիճանը, մաքրում է օրգանիզմը՝ հանգեցնելով քաշի նվազեցման ու կանխելով խուճապային նոպաները: Կանաչ գույնը բնականից հարուստ է վիտամիններով և հանքային տարրերով: Բացի այդ, այն դրական ազդեցություն ունի մեր իմունային համակարգի վրա, կանխում է քաղցկեղը, բարելավում է մաշկի կառուցվածքը և դանդաղեցնում է ծերացումը:
Մանուշակագույնն առօրյա սննդակարգում ամենից քիչ հանդիպող գույնն է: Այն բերում է խաղաղություն և հանգստություն, բարելավում է կենտրոնացումն ու խթանում է ուղեղի աշխատանքը: Մանուշակագույն սննդի ընդունումը հանգստացնում ինչպես մարմինը, այնպես էլ ուղեղը: Հետևաբար այն կանխում է սրտի կաթված ստանալու վտանգը:
Իմացե՛ք ավելին ... կայքում:
Բանջարեղենի գույնը. ի՞նչ է այն նշանակում
Կանաչ սննդակարգն առողջ սննդակարգ է
Կարմիր բանջարեղենները` առողջ սիրտ ունենալու համար
Մանուշակագույն բանջարեղեններ. հակաօքսիդանտների հարուստ աղբյուր