Պաստայի ամենահայտնի ձևերը

20.05.2015

Խանութներում պաստայի տեսակների բազամազանությունը հաճախ շփոթեցնում է գնորդին:

Ներկայացնում ենք պաստայի ամենահայտնի տեսակների հակիրճ նկարագրությունը, որի օգնությամբ յուրաքանչյուրը կարող է գտնել այն, ինչն ավելի հոգեհարազատ է իրեն:

Սպագետտին անկասկած պաստայի ամենատարածված տեսակն է աշխարհում: Այս երկար ու փխրուն մակարոնը հաճախ օգտագործվում է որպես հիմնական ուտեստ: Այն հիանալի համ է ձեռք բերում տարբեր տեսակի լոլիկային և մսային սոուսների հետ:

Ֆարֆալե. Ֆարֆալե իտալերեն նշանակում է թիթեռնիկ, և նման տեսք ունի նաև պաստայի այս տեսակը: Այն կատարելապես համապատասխանում է բոլոր տեսակի սոուսներին և թեթև աղցաններին և, միևնույն ժամանակ, շատ գրավիչ տեսք է ունենում ափսեում:

Կալամարի. Այս ձևը շատ համապատասխան է համանուն ծովամթերքին: Այն հաճախ մատուցվում է բանջարեղենի, սոուսների և ձկնեղենի հետ:

Լազանյան ունի շատ ավելի մեծ չափ, քան պաստայի որեւէ այլ տեսակ: Այն բացած խմորի մի բարակ, ուղղանկյունաձև կտոր է: Որպես կանոն, հնարավոր է մատուցել մի քանի պորցիա, ինչպես նաև եփել այն՝ լցոնելով ձվով, մսով կամ բանջարեղենով:

Կաննելոնին հաստ, խողովակաձև պաստա է մոտ 1.5-2 սմ տրամագծով: Այն հիանալի համ է ստանում, երբ լցոնված է լինում պանրով, սպանախով կամ մսով, և թխված է լինում ջեռոցում՝ լոլիկի սոուսով:

Պեննեն պաստայի՝ աշխարհով հայտնի մեկ այլ տեսակ է: Պեննե իտալերեն նշանակում է գրիչ: Այն հաճախ նկարագրվում է որպես շեղաձև կտրատած խողովակ: Պեննեն առավել տարածված տեսակն է կասերոլների և աղցանների համար:

PASTA-SHAPE-AM

Գտե՛ք պաստայի ձեր սիրելի ձևը:

Ձեռք բերեք համեղ բաղադրատոմսեր Ճաշելու վերաբերյալ ցուցումներ և հուշումներ Լազանյա. Իտալական թխվածքաճաշ պաստայով, մսով և բանջարեղենով կայքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում