Պիցցա քաղցր եգիպտացորենով, չիլլի պղպեղով և կոպա նրբերշիկով
Բաղադրիչներ
1 մի հատված
խմոր
ալյուր500 գ.
գոլ ջուր325 մլ
խմորիչ8 գ
շաքարավազ1 ճ.գ.
մածուկ
լոլիկ1 տուփ
թարմ ռեհանի տերևներ4
ձիթապտղի յուղ3 ճ.գ.
սխտոր3 ատամիկ
աղ1 ճ.գ.
միջուկ
չիլլի պղպեղով Bonduelle1 տուփ
մինի12 մոցարելլա
չերրի լոլիկ10
կոպա նրբերշիկ8 կտոր
ռեհանի տերևներ3
պարմեզան պանիր3 ճ.գ.
ռուկկոլա1 բուռ
Խոհարարություն
Համեղ պիցցա հաճելի ժամանցի համար ընկերներով:
- Պատրաստել խմորը սպիտակ, մաղած ալյուրով, որպեսզի խմորը լինի ավելի օդային: Տաք ջրում, որտեղ արդեն ավելացրել ենք չոր խմորիչ, աստիճանաբար ավելացնել շաքարավազ, աղ ու յուղ: Լավ խառնել բոլոր բաղադրիչները: Ծածկել խմորը սննդային թաղանթով և թողնել 2 ժամ տաք տարացքում, որպեսզի նա 2 անգամ մեծանա ծավալով:
- Պիցցայի խմորը գրտնակել տախտակին, ավելացնել ալյուրը աչքաչափով, որպեսզի խմորը չկաչի ձեռքերին:Ձևավորել կլոր ձևով՝ մոտավորապես 28 սմ. տրամագծով, կախված թխվածքի տապակի չափից:
- Պատրաստել մածուկ պիցցայի համար` 3 մանրացված ատամիկ սխտորը լցնել նախապես տաքացրած տապակում` 3-4 ճ.գ. ձիթապտղի յուղով:Տապակել սխտորը 2 րոպե, հետո ավելացնել մարինացված լոլիկները, ռեհանը, աղ ու պղպեղը: Թողնել մածուկը կրակի վրա 15 րոպե, մինչև խտանալը:
- Պիցցայի խմորի վրա հարթ քսել հովացած տոմատի մածուկը` 3-4 գդալ, այնուհետև մինի մոցարելլան, ձեռքերով պատառոտված, քաղցր եգիպտացորենը չիլլի պղպեղով, կոպա նրբերշիկը, չերրի լոլիկները, պարմեզան պանիրը և ռեհանը: Պիցցան տեղադրել նախապես տաքացրած ջեռոցում` միչև 230 C 15-20 րոպե: Հանելուց հետո, ավելացնել 1 բուռ ռուկկոլա և 5-4 ռեհանի տերև ըստ ցանկության: