Վիետնամական աղցան տավարի մսով

/ 5
45 ր
Վիետնամական աղցան տավարի մսով

Բաղադրիչներ

1 մի հատված
վարունգ1 հատ
գազար1
սպանախ250 գ
լայմ2 հատ
ձկան սոուս2
շաքարավազ0.5 թ.գ.
մանրացրած չիլի պղպեղ 1/2 թ.գ.
քունջութի յուղ 1/2 թ.գ.
պճեղ սխտոր
մաքրած և մանրացրած կոճապղպեղ1
տավարի միս250 գ
գդալ տապակած և մանրացրած գետնանուշ3
համեմ
խոշոր աղացած պղպեղ
Սոխի յուղ՝
արևածաղկի կամ ձիթապտղի ձեթ 1/4 բաժակ
կտրտած շալոտ սոխ4 հատ
աղ 1/4 թ.գ.

Խոհարարություն

Վիետնամական խոհանոցի ուտեստի՝ տավարի մսով աղցանի բաղադրատոմս:
  1. Սոխի յուղի պատրաստումը՝
  2. Ձեթը տաքացնելով հասցնել շատ բարձր ջերմաստիճանի: Ավելացնել կտրտած շալոտը և աղը: Տապակել մինչև շալոտը դառնա խրթխրթան և ոսկեգույն:
  3. Վերցնել կրակից և թողնել շալոտը տաք ձեթի մեջ մինչև այն դառնա շագանակագույն: Ձեթը կարելի է օգտագործել աղցանների, եփած հավի, մակարոնեղենի, ապուրների և շատ այլ վիետնամական ուտեստների համար:
  4. Այն նաև կարելի է պահել սառնարանում ամուր փակված տարայի մեջ (մինչև 2 շաբաթ):
  5. Աղցանի պատրաստումը՝
  6. Վարունգը կտրտել բարակ շերտերով, վրան աղ լցնել և դնել մաղի վրա 15 րոպեով, որպեսզի ջուրը դուրս գա:
  7. Գազարը կտրտել հնարավորինս բարակ շերտերով և դնել մի կողմ: Երբ վարունգի ջուրը դուրս գա, ուժեղ քամել այն ձեռքով: Մեկ լայմը կտրտել և դնել մի կողմ:
  8. Փոքր ափսեի մեջ խառնել մյուս լայմի հյութը ձկան սոուսի, քունջութի յուղի, շաքարավազի, մանրացրած չիլի պղպեղի, սխտորի և կոճապղպեղի հետ:
  9. Պատրաստված սոուսը լցնել վարունգի ու գազարի վրա, թողնել 5 րոպե, որպեսզի համերը խառնվեն:
  10. Սպանախը լվանալ, չորացնել անձեռոցիկով, վրան լցնել սոխի յուղը (թողնելով 1-2 գդալ), դնել ափսեի մեջ:
  11. Սպանախի շերտի վրա դնել գազարի կտորները սոուսով, շուրջը շարել միսը: Վրան լցնել մնացած 1-2 գդալ սոխի յուղը, գետնանուշը և նոր աղացած պղպեղը:
  12. Մատուցում. զարդարել համեմի տերևներով և լայմի կտորներով:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում