Ռուսական Կուլիբյակա

01.04.2015

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ:

Դատարկում ենք ծաղկակաղամբի հեղուկն ու մի կողմ դնում, որ սառչի: Այնուհետև վերցնում ենք մի կտոր կարագ և դնում թավայում: Նաև ավելացնում ենք Bonduelle-ի սառեցված, կտրատած սունկ: Վերջում ավելացնում ենք մանրացրած սոխն ու սխտորը: Ավելացնում ենք այս մթերքները խառնուրդին և տապակում ենք ուժեղ կրակի վրա մոտ 3 րոպե: Սնկի խառնուրդը դնում ենք ափսեի մեջ և մանր կտրտում ենք ձկան ֆիլեն: Այժմ թավայի մեջ դնում ենք մի քիչ կարագ և տապակում ենք ֆիլեի կտորները մոտ մեկ րոպե: Ձկան ֆիլեի կտորները լցնում ենք սնկի ուտեստի վրա, այնուհետև ավելացնում ձիթապտուղներ՝ կտրատած շրջանաձև, և կանաչ սոխ: Ավելացնում ենք մի քիչ աղ և համեմում թթվասերով: Այս ամենը լավ խառնում ենք: Վերցնում ենք խմորիչով պատրաստված խմորը, տեղադրում ենք ձուկն ու սնկի խառնուրդը մեջտեղում, ձգում ենք խմորի ծայրերն ու ամրացնում իրար: Ուտեստը դնում ենք ձեթով պատած Pyrex թավայի մեջ և եփում 24 րոպե: Այնուհետև մեր մեծ կարկանդակի մակերեսը պատում ենք հարած ձվով և եփում ևս 10 րոպե: Մատուցում ենք սառը ծաղկակաղամբով և թթվասերով:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

Ռուսական Կուլիբյակա

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում