Շնորհիվ K վիտամինի արյունը լավ է մակարդվում:

27.07.2015

K վիտամինն անհրաժեշտ է պրոտրոմբինի արտադրության համար: Դա գոյացություն է, որն արտադրվում է մարդու լյարդի կողմից և կարևոր դեր է խաղում արյան մակարդելիության գործընթացում: Պրոտրոմբինից բացի մարդու լյարդն արտադրում է այլ տարրեր, որոնք անհրաժեշտ են այդ գործընթացի համար, և բոլոր այդ տարրերն էլ պահանջում են օրգանիզմում K վիտամինի բավարար քանակի առկայություն: Բոլոր այդ տարրերի բացակայության դեպքում արյունը շատ դանդաղ է մակարդվում կամ առհասարակ չի մակարդվում, ինչը կարող է հանգեցնել երկարատև արյունահոսության անգամ նվազագույն վնասվածքների դեպքում: Բացի դրանից, K վիտամինը նպաստում է ոսկրային հյուսվածքների կողմից կալցիումի յուրացմանը: K վիտամինի պակասությունը կարող է բերել օստեոպորոզի՝ հիվանդության, որի հետևանքով ոսկորները դառնում են փխրուն: Բարեբախտաբար, դա տեղի է ունենում բավականին հազվադեպ, այդ պատճառով առողջ օրգանիզմը չունի լրացուցիչ վիտամինային հավելումների կարիք: K վիտամինի անբավարարությունը առաջանում է լյարդի և աղեստամոքսային տրակտի ծանր հիվանդությունների հետևանքով: Նույն արդյունքին կարող է հանգեցնել հակաբորբոքայինների երկարատև օգտագործումը: Արյան մեջ K վիտամինի յուրացմանը խանգարում են խոլեստերինի մակարդակն իջեցնող դեղամիջոցները: Հակամակարդիչ դեղորայք ընդունող հիվանդները առավել հակված են օստեոպորոզով հիվանդանալուն, քանի որ այդ դեղորայքը չեզոքացնում է K վիտամինի գործած ազդեցությունը: Մարդկային օրգանիզմը ընդունակ չէ ինքնուրույն K վիտամին արտադրել: Այդ պատճառով այդ վիտամինի քանակությունն օրգանիզմում պահպանելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել այն պարունակող սննդամթերք: Առավելապես K վիտամին պարունակում է դեղնատերև բանջարեղենը, օրինակ՝ բրոկոլին, հազարը, սպանախը: Բացի դրանից, մեծ քանակությամբ K վիտամին են պարունակում ելակը, սոյայի յուղը և կենդանական ծագման որոշ սննդամթերք՝ ձու, հորթի լյարդ: K-AM

Ամրապնդեք Ձեր ոսկորները՝ օգտագործելով K վիտամին պարունակող սննդամթերք:

Ավելի շատ օգտակար տեղեկատվություն Ձեր առողջության մասին: Բանջարեղեն – վիտամիններ ձեր սեղանին Կանաչ սննդակարգն առողջ սննդակարգ է Դեղին բանջարեղենները`որպես լավագույն դեղամիջոց ձեր աչքերի և մաշկի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում