Ինչպես դասավորել սպասքը սեղանի վրա

28.02.2015

Սպասքի դասավորման Եվրոպական մեթոդը պարտադրում է, որ պատառաքաղները տեղադրվեն ձախ կողմում, իսկ դանակներն ու գդալները՝ աջ՝ ըստ վերջիններիս օգտագործման հերթականության: Փայլեցված սպասքը տեղադրվում է ափսեի երկու կողմերում. առաջնային օգտագործման սպասքը տեղադրվում է դրսի կողմից:

Պատառաքաղները տեղադրվում են ափսեի ձախ կողմում՝ խորտիկների և հիմնական ուտեստի համար, մինչդեռ խորտիկների և հիմնական ուտեստի համար դանակներն ու գդալը տեղադրվում են աջ կողմում: Եթե ձուկ եք պատրաստում, ապա սովորական դանակի և պատառաքաղի փոխարեն պետք է տեղադրել հատուկ ձկան համար սպասք:

Ապուրի համար հատկացված գդալը տեղադրվում է աջ կողմում՝ դանակների միջև: Սուրճի/թեյի գդալը տեղադրվում է ափսեի վերևում: Գդալի գլխիկը պետք է լինի աջ կողմում: Այնտեղ նաև պետք է տեղադրված լինի աղանդերի համար պատառաքաղը՝ բռնիչը՝ ձախ կողմում:

Կատարյալ կարգը և համաչափություն շատ կարևոր են սեղանի կատարյալ դասավորության համար: Սպասքի բռնակների ծայրերը պետք է գտնվեն սեղանի եզրից 1 սմ հեռավորության վրա: Եթե սեղանը նեղ է, ապա կարող եք չտեղադրել աղանդերի համար պատառաքաղն ու սուրճի/թեյի գդալը: Այս պարագաները կարող են հայտնվել սեղանի վրա աղանդերի հետ միասին:

party-planer-1-AM

Կիսվեք այս ինֆոգրաֆիկայով ձեր ընկերների հետ և անցկացրեք հաճելի երեկո՝ փորձելով կիրառել նոր հմտությունները:

Ճաշելու վերաբերյալ ցուցումներ և հուշումներ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում