Ձուկ՝ Տոկիոյի ոճով

01.05.2015

Դիտե՛ք հոլովակն ու պատրաստե՛ք մեզ հետ:

Կտրատում ենք պղպեղը բարակ շերտերով, ավելացնում ենք մի քիչ աղ, շաղ ենք տալիս լիմոնի հյութ և պղպեղ և թողնում, որ պղպեղները մարինացվեն կաթսայում: Ծաղկակաղամբը եփում ենք լիմոնի հյութի հետ, կիսով չափ եփում ենք բրինձը: Քերում ենք 100գ պանիր: Պանրին ավելացնում ենք մայոնեզ և բրինձ: Լավ խառնում ենք: Վերցնում ենք նրբաթիթեղի շերտն ու վրան դնում ձկան ֆիլեի կտորները: Պանրի լցոնը տեղադրում ենք վերջինիս վրա և ծածկում այս ամենը նրբաթիթեղի երկրորդ շերտով: Նրբաթիթեղից պատրատում ենք գունդ, դնում ենք այն թավայի մեջ և եփում ենք 30 րոպե:

Եկե՛ք պատրաստենք քաղցր մրգահյութ խավարտը համեմելու համար: Դրա համար վերցնում ենք ջերմակայուն Pyrex սոուսի տարրան և մեջը խառնում հավասար քանակությամբ շաքարավազ և ջուր: Եռացնում ենք ամենն ու եփում ևս 10 րոպե՝ անընդհատ խառնելով: Լցնում ենք տաք մրգահյութը ծաղկակաղամբի վրա: Հյութալի ձուկն ու բրինձը դնում ենք ծաղկակաղամբով լի ափսեի մեջ և զարդարում ենք դրանք թթու պղպեղով: Վայելում ենք համեղ և առողջարար ձուկը՝ Տոկիոյի ոճով՝ պատրաստված ճապոնական ավանդական բաղադրատոմսով:

Այս կերակրատեսակը պատրաստելու համար բաղադրիչների ցանկը:

Ձուկ՝ Տոկյոյի ոճով

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավելին կայքում