Խոհարարի աղցան

/ 5
60 ր

Բաղադրիչներ

1 մի հատված
եգիպտացորեն Բոնդյուել1 տարա
Գազար
հազար
ձու
Լոլիկ
Սոխ
Դեղին պանիր
Ձիթապտղի յուղ
խաղողի քացախ
սխտոր
աղպեղ

Խոհարարություն

Խոհարարի աղցանն ամենից առաջ իրենից ներկայացնում է տարբեր բաղադրամասերով հազարի թերթիկներ: Ստանդարտ բաղադրատոմսը հնարավոր է փոփոխել տարբեր ձևով՝ ավելացնելով միս կամ ձուկ, կամ փոխարինելով վինեգրետը մայոնեզով սոուսով:
  1. Հազարի թերթիկները լվացեք, չորացրեք և կտրատեք մանր կտորների:
  2. Եփեք ձուն՝ մինչև պնդանալը:
  3. Լոլիկները կտրատեք ութ մասի, սոխը՝ բարակ շերտերի, պանիրը՝ քառակուսի կտորների, իսկ գազարը՝ երկար կտորների:
  4. Ձիթապտղի յուղը խառնեք խաղողի քացախի և ճզմած սխտորի հետ և համեմեք աղով և պղպեղով:
  5. Մատուցում. Տեղադրեք կտրատած պանիրն ու բանջարեղենը հազարի տերևների վրա, ավելացրեք եգիպտացորեն, խառնուրդի վրա տեղադրեք ձուն՝ երկու կամ չորս մասի կիսած, և վրան լցրեք աղցանի սոուսը:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում