Իմամ բայալդի՝ սմբուկով ուտեստ

/ 5
70 ր

Բաղադրիչներ

1 մի հատված
սմբուկ4
միջին չափի սոխ4
պճեղ սխտոր4
լոլիկ առանց կեղևի6
ձիթայուղ100 մլ
մաղադանոս5
շաքարավազ3 թ.գ.
թարմ կիտրոնի հյութ5 թ.գ.
աղ պղպեղ

Խոհարարություն

Գոյություն ունեն բազմաթիվ լեգենդներ՝ կապված այս ուտեստի ծագման հետ: Համաձայն դրանցից մեկի՝ իսլամական հոգևորական իմամն ուշագնաց է եղել, երբ առաջին անգամ փորձել է այս ճաշատեսակը:
  1. Տաք ջրով մեծ կաթսայի մեջ եփել սմբուկը 7-8 րոպե, այնուհետև ջուրը դատարկել և սառեցնել:
  2. Սոխը թեթևակի տապակել, ավելացնել մանր կտրտած սխտորը և կեղևահան արված ու քառակուսաձև կտրտած լոլիկը:
  3. Շոգեխաշել 10 րոպե, վերջում ավելացնել մաղադանոսը:
  4. Սմբուկը կիսել մեջտեղից և հանել մեջից միջուկի մի մասը:
  5. Միջուկը կտրտել, խառնել բանջարեղենի հետ, համեմել կիտրոնի հյութով և համեմունքներով ըստ ճաշակի:
  6. Սմբուկի կեսերի մեջ դնել բանջարեղենային ֆարշը, լցնել մնացած ձիթայուղը և դնել ջեռոցի մեջ:
  7. Թխել 45 րոպե 180C° ջերմաստիճանի տակ:
  8. Մատուցել տաք վիճակում, ցանկալի է յոգուրտի հետ:

Գնահատեք բաղադրատոմսը

1
2
3
4
5

Այս կատեգորիայի այլ բաղադրատոմսեր

Ավելին կայքում