Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Իմանալ ավելին
Ինչպես ամենօրյա, այնպես էլ տոնական սեղանների անբաժան մասն են կազմում եգիպտացորենն ու ձիթապտուղը: Սակայն,արդյո՞ք, մենք գիտենք դրանց մասին ամեն ինչ:
Այս դիետայի առավելությունն այն է, որ այն չի առաջացնում սովի զգացում: Դուք մեկընդմիշտ կսովորեք առողջ սնվել:
Երբ ռեստորանում կամ խնջույքի եք, հիշեք, որ ափսեյի վրա տեղադրած սպասքը մատուցողի կամ տանտիրուհու հետ հաղորդակցվելու լուռ մեթոդ է: Գիտե՞ք արդյոք այդ տեղադրությունների կարևորությունը:
Սուրճը սովորաբար առաջացնում է էքստրեմալ զգացողություններ. կամ մենք դա սիրում ենք, կամ էլ լիովին անտարբեր ենք դրա նկատմամբ: Շատերը չեն կարող ապրել առանց սուրճի: Ցավոք սրտի սուրճն ունի երկկողմանի բնույթ, և բոլորս պետք է դրա մասին իմանանք:
K վիտամինի այնպիսի դրական հատկությունները, ինչպիսիք են ոսկորների ամրապնդումը և առողջ սրտանոթային համակարգի ապահովումը, արդեն քաջ հայտնի են մարդկությանը: Ցավոք սրտի, օրգանիզմը ունակ չէ այն ինքնուրույն արտադրել, այդ պատճառով անհրաժեշտ է պահպանել վերջինիս առկայությունն օրգանիզմում՝ օգտագործելով K վիտամին պարունակող սննդամթերք:
Դժվար է հավատալ, որ թարմ պաստա պատրաստելու համար ձեր անհրաժեշտ կլինեն ամենահասարակ բաղադրիչներ՝ ալյուր, ձու և մի պտղունց աղ:
Ինչպես A, D և K խմբի վիտամինները, E վիտամինը նույնպես պատկանում է ճարպալուծող վիտամինների շարքին: Դա նշանակում է, որ այդ վիտամինները մարմնում հիմնականում պահպանվում են ճարպային գոյացություններում և վերերիկամային գեղձերում:
Չգիտե՞ք, թե ինչպիսի կերակրատեսակներ վերցնել ծովափ: Ցանկանու՞մ եք որևէ նոր բան փորձել զբոսախնջույքի ժամանակ: Ապա հետևեք մեր խորհուրդներին:
Ամառվա ամիսներին ավելի շատ բաց հագուստ ենք հագնում և այդպիսով՝ ավելի շատ մաշկ ցուցադրում: Այդ պատճառով մենք պետք է խնամենք մեր մաշկը, որպեսզի այն առողջ տեսք ունենա:
Իտալիայում սոուսները պատրաստվում են երկրի ամեն շրջանին հատուկ սննդամթերքից: Երկրի հյուսիսում ամենահաճախն օգտագործվում են տրյուֆել տեսակի ու այլ սնկեր, Ջենովայում՝ բուրավետ պեստո, Նեապոլում՝ հատընտիր լոլիկ, հարավում՝ ձկնեղեն և ծովամթերք: Այսօր բոլոր սոուսները նման են: Բոլոր անհրաժեշտ բաղադրիչները թարմ վիճակում ներկրվում են աշխարհի բոլոր անկյուններից:
C վիտամինը միացություն է, որի հատկություններն օգտագործվում են ոչ միայն բժշկության մեջ: Այն լայնորեն կիրառվում է կոսմետիկայի արտադրության մեջ: Այնուամենայնիվ, այն առավելապես հայտնի է իմունինտետն ամրապնդելու իր հատկությամբ:
Ամեն ամառ մեծ ուշադրություն ենք դարձնում լավ տեսք և բարձր տրամադրություն ունենալուն: Հարթ որովայն ունենալը հնարավո՛ր է: Հետևեք այս խորհուրդներին և կունենաք առողջ և հարթ տեսք ունեցող որովայն:
Խորոված, զբոսախնջույքներ և ընթրիք դրսում՝ այն ամենն ինչն ամառը հիանալի է դարձնում: Ընդամենը մեկ պարզ հնարքով դարձրեք ձեր սեղանը ժամանակակից և գեղեցիկ:
Պաստան հնագույն պարենային ապրանքներից մեկն է: Չինաստանում, Դեղին գետի ափին գտնվող Նեոլիթյան գյուղում հայտնաբերումների արդյունքները հաստատել են, որ պաստան պատրաստվել է ավելի քան 4000 տարի առաջ: Ավանդական մակարոնը, որը պատրաստվում է ջրի և ալյուրի խառնուրդով և ապա չորացվում, նաև հայտնի է եղել արաբներին: Կախված նրանից, թե ինչպիսի ալյուր է օգտագործվում, կարող ենք տարբերակել պաստայի մի քանի տեսակ:
Savoir-Vivre-ի սկզբունքները շատ պարզ և տրամաբանական են: Դրանք իմանալով` կարելի է խուսափել ամոթալի իրավիճակներից թե՛ ռեստորանում, թե՛ տանը՝ հանդիսավոր ընթրիք կազմակերպելիս: Սեղանի դիմաց լավ պահվածքի կանոններին ավելացրե՛ք նաև ուտեստների մատուցման կարգն ու հերթականությունը:
Խոսելով աղի մասին, պետք է նշել, որ սպիտակ մահ հասկացությունը չափազանցություն է: Նատրիումի քլորիդն ունի շատ լավ պահպանողական հատկություն, ինչպես նաև՝ բարելավում է սննդի համը:
B խմբի վիտամինները նվազեցնում են սթրեսը, կարգավորում են նյութափոխանակությունը, ապահովում են կենսական էներգիա և նպաստում են մաշկի բարելավմանը: Քանի որ մեր օրգանիզմը չի կարող պահել վիտամին B-ի մեծ քանակություն իր մեջ, անհրաժեշտ է այն կանոնավոր կերպով ապահովել վիտամին B-ով:
Տեսե՛ք, թե ինչ հեշտ է պատրաստել այս համեղ իսպանական կերակրատեսակը. այն շատ պարզ է: Իսպանական համեղ կերակրատեսակ պատրաստելու քայլ առ քայլ ուղեցույց և տեսահոլովակ-բաղադրատոմս:
Համապատասխան գինին ոչ միայն սննդի համն ընդգծելու համար է, այլեւ, ինչպես գիտակներն են պնդում, համի զգացողության սենսացիաները հարստացնելու: Ուտեստների համար լավագույն խմիչքի ընտրությունը հեշտ գործ չէ: Գինին չպետք է ճնշի կամ աղավաղի ուտեստի բնույթը: Նմանապես, ուտեստը չպետք է ստվերի գինու համը:
Ամեն օր հայտվում են նոր, հաճախ հակասական տեղեկություններ օրգանիզմի վրա սուրճի հետևանքների վերաբերյալ: Հիմնականում ենթադրվում է, որ այն բարելավում է կենտրոնացումը: Արդյո՞ք արդյունավետ աշխատելու համար մեզ իրոք կոֆեին է հարկավոր: Ինչպե՞ս ըմպել սուրճը ցանկալի արդյունքներ ստանալու համար:
Վիտամինները զգայուն են բարձր ջերմաստիճանի հանդեպ, և հետևաբար, խաշած կամ եփած բանջարեղենները ավելի քիչ քանակությամբ վիտամին C են պարունակում, քան հում բանջարեղենները:
Բանջարեղենն ու միրգը առօրյա սննդակարգի կարևոր բաղադրիչներն են: Օրգանիզմին անհրաժեշտ սնուցիչներ տրամադրելու համար գոյություն ունի մի պարզ միջոց. պատրաստել գունագեղ կերակուր՝ տարբեր տեսակի սննդամթերքից:
Պաստան արտադրվում է տարբեր ձևերով և չափերով: Ամենաբարակ պաստան սովորաբար ուտում ենք ապուրներում, երկար ժապավեններ ու շերտային տեսք ունեցող տեսակները՝ սուսների հետ, իսկ խողովակավոր ձև ունեցող պաստան օգտագործվում է կասերոլների և պաստայով աղցանների պատրաստման համար: Պաստային որոշ ձևերն այնքան մեծ են, որ նրանք նաև հարմար են լցոնումների և թխման համար, մինչ դեռ այլ տեսակները, ինչպիսին է ռավիոլին, անմիջապես արտադրվում են լցոնումներով:
Վիտամին A-ն ամրապնդում է իմունային համակարգը և կանխում վարակները: Այն վճռական դեր է խաղում տեսողության համար: Վիտամին A-ն նաև պատասխանատու է մազերի և եղունգների առողջ տեսքի համար: