Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Ընդհատվող ծոմը՝ որպես քաշ կորցնելու հեշտ ձև

Ընդհատվող ծոմ

Այսօր մարդիկ հիմնականում կարծում են, որ ծոմապահությունն ավելի շատ կրոնական ծեսի մի մաս է, այլ ոչ թե սննդակարգի տեսակ կամ ֆիտնես ապրելակերպ: Այնուամենայնիվ, մարդկանց շրջանում ավելի հաճախ է հանդիպում մի պրակտիկա, որը ներառում է սննդից պարբերաբար հրաժարվելը: Դա կոչվում է «ընդհատվող ծոմ»:

Այսպիսով, ի՞նչ օգուտ կարող է այն տալ ձեր օրգանիզմին: Պարզվում է, որ մարդու օրգանիզմը, որոշ ժամանակ (սովորաբար 12-16 ժամ) առանց ուտելիքի մնալով՝ ընկնում է մի վիճակի մեջ, որը կոչվում է «կետոզ»: Իրականում սա թեթև սովի մատնվելու պրոցես է, որի ժամանակ ձեր օրգանիզմը յուրացնում է իր ճարպի պահեստները էներգիա ստանալու համար: Մեր նախնիները և այսօրվա գիշատիչների մեծ մասը գործել են անդադար սովածության վիճակում, ինչն օգնում էր նրանց ազատվել ավելորդ ճարպերից: Ընդհատվող ծոմի հետևորդներն ասում են, որ այսօր մարդիկ կարող են օգուտ քաղել դրանից, մանավանդ եթե նրանց պետք է քաշի հեշտ նվազեցում, իսկ խիստ սննդակարգերը շատ բարդ են նրանց համար:

Քաշի հեշտ նվազեցում

Ահա այն հիմնական կանոնները, որոնց պետք է հետևեք, եթե ցանկանում եք փորձել այս մեթոդը.

  • Անցեք քիչ շաքար պարունակող սննդակարգի. ավելի քիչ ածխաջրերի և գլյուկոզայի դեպքում ձեր ուղեղը կպահպանի մնացած շաքարն իր համար և ձեր օրգանիզմին կստիպի անցնել «ճարպերի այրման» վիճակի;
  • Խորհրդակցեք ձեր բժշկի հետ. առողջական խնդիրները կարող են ընդհատվող ծոմը ձեզ համար անընդունելի դարձնել;
  • Մի չարաշահեք այն. շաբաթական մեկ անգամ 12 ժամանոց ծոմապահությունը բավական է տարբերություն զգալու համար: Երկու օրը մեկ անելն արդեն առավելագույնն է շատ մարդկանց համար, եթե կարծում եք, որ կկարողանաք դիմանալ; 
  • Հեղուկ օգտագործեք. ձեր օրգանիզմն իր հեղուկների կարիքն ունի, իսկ ծոմապահության ժամանակ՝ առավել ևս;
  • Դադարեցրեք, եթե վատ եք զգում. առողջ մարդիկ սովորաբար հանգիստ կարող են դիմանալ առանց սննդի շաբաթական 12 ժամ, սակայն եթե ծոմապահության ժամանակ լավ չեք զգում, դադարեցրեք այն: Նպատակը ձեր քաշը նվազեցնելն է, ոչ թե ձեզ հիվանդանոց ուղարկելը:

Վերջ ի վերջո ընդհատվող ծոմը հետաքրքիր հայեցակարգ է, որը հիմնված է կուռ գիտության վրա: Նրանք, ովքեր ավելի հեշտ են կարողանում սննդից հրաժարվել, քան կատարել խիստ սննդակարգային ընտրություն, կգնահատեն սա: Այնուամենայնիվ, հիշեք, որ ընդհատվող ծոմն ընդամենը գործիք է, որ օգնում է ձեզ քաշ կորցնել, այլ ոչ թե դեղամիջոց: Այնպես որ սննդի բալանսավորված պլանը պետք է կիրառվի դրան զուգընթաց:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Տոմ յամ կունգ՝ թաիլանդական ապուր

Տոմ յամ կունգ՝ թաիլանդական ապուր

Տոմ յամ կունգը Թաիլանդում ամենահայտնի ապուրն է, որը պատրաստում են հավի մսի արգանակով, սնկով, կիտրոնի կտորներով ու տերևներով և մանր ծովախեցգետիններով, որոնք շատ սիրված են թաիլանդցիների կողմից:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Ճուտ՝ կարիբյան "Ջերկ" մարինադի մեջ

Ճուտ՝ կարիբյան "Ջերկ" մարինադի մեջ

Կարիբյան խոհանոցի ուտեստի՝ "Ջերկ" մարինադի մեջ ճտի պատրաստման բաղադրատոմս:

8 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Լեչո՝ ավանդական հունգարական կերակուր

Լեչո՝ ավանդական հունգարական կերակուր

Լեչոն շոգեխաշած կարմիր պղպեղն է՝ լոլիկի և սոխի ավելացմամբ:

3 անձի համար 30-45 րոպե Պարզ
Կարտոֆիլով աղցան

Կարտոֆիլով աղցան

Աղցանի հիմքը խաշած կարտոֆիլն է, որին ավելացնում են բազմազան բաղադրիչներ՝ բեկոն, սոխ, լոլիկ, կանաչ ոլոռ, հավկիթ, եգիպտացորեն և նույնիսկ նարինջ:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ