Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

Ցիտրուսային դիետա

 

Առանց «յո-յո էֆեկտի»

Եթե դուք պահեք 1000կկալ-ի դիետա ամբողջ ամսվա ընթացքում, դուք կկորցնեք մոտավորապես չորս կիլոգրամ: Դիետան համարվում է ամենաարդյունավետը, քանի որ այն չի բերում «յո-յո էֆեկտի»: Բացի այդ, դուք կարող եք մեծացնել ազդեցությունը` մարմնամարզության և ձգող լոսյոնների կիրառման միջոցով:

Մի փորձեք կիրառել հրաշագործ դիետաներ: Եթե դուք չափազանց արագ կորցնեք Ձեր քաշը, Ձեր մաշկը ժամանակ չի ունենա կարգավորվելու և առողջ տեսք ունենալու: Մենք առաջարկում ենք համեղ և հեշտ ցիտրուսային դիետան: Դուք կնվազեցնեք Ձեր քաշn աստիճանաբար և կկորցնեք կես կիլոգրամ ընդամենը երեք օրում, իսկ հետո կարող եք հաշվել կալորիաները և ընդունել օրական 1000-ից 1200կկալ:

Ցիտրուսային դիետայի անմիջական արդյունքները կոգևորեն Ձեզ, որպեսզի շարունակեք այն: Այն կնպաստի, որպեսզի Ձեր ստամոքսը «փոքրանա» և կօգնի Ձեզ խուսափել քաղցրավենիքից:

Ցիտրուսային աղցանի օրական բաժնի բաղադրատոմսը (այն կարող է պատրաստվել առավոտյան և պահվել սառնարանում). մաքրեք և կտրտեք 5 նարինջ և 4 թուրինջ, լցրեք վրան 1 թեյի գդալ հեղուկ մեղր, 5 թեյի գդալ կիտրոնի հյութ և 4 մանրացված ընկույզ: Վրան լցրեք մաղադանոսի մի քանի տերև:

 

Ցիտրուսները

Ցիտրուսային մրգերը վիտամինների արժեքավոր աղբյուր են՝ հատկապես ձմռանը և գարնանը, երբ տեղական մրգեր չկան: Այս եռօրյա ցիտրուսային դիետայի հիմքը կազմում է համեղ և նրբահամ աղցանը:

 
 
 

Ճաշացանկ

Նախաճաշ – 1 բաժակ անանուխով թեյ, ցիտրուսային աղցան

Ընդմիջում – 1 բաժակ նարնջի հյութ (քամած կամ տուփից)

Ճաշ – 1 բաժակ անանուխով թեյ, ցիտրուսային աղցան

Ընդմիջում – 1 նարինջ

Ընթրիք -1 բաժակ անանուխով թեյ, ցիտրուսային աղցան

 


Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Սուշիի բրինձ
Սուշիի բրինձ

Ինչպես պատրաստել սուշիի բրինձ. ճապոնական խոհանոցի հիմունքները:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Ճուտ՝ կարիբյան "Ջերկ" մարինադի մեջ
Ճուտ՝ կարիբյան "Ջերկ" մարինադի մեջ

Կարիբյան խոհանոցի ուտեստի՝ "Ջերկ" մարինադի մեջ ճտի պատրաստման բաղադրատոմս:

8 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Թարմ շամպինյոններով աղցան
Թարմ շամպինյոններով աղցան

Այս հրաշալի ուտեստը Ձեզ էներգիա և ուրախություն կպարգևի:

4 անձի համար 30-45 րոպե Միջին բարդության
Ծովատառեխը ձեթի մեջ
Ծովատառեխը ձեթի մեջ

Լեհական հանրահայտ խորտիկ՝ ծովատառեխ ձեթի մեջ:

5 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Ցիտրուսային դիետա
 

Առանց «յո-յո էֆեկտի»

Եթե դուք պահեք 1000կկալ-ի դիետա ամբողջ ամսվա ընթացքում, դուք կկորցնեք մոտավորապես չորս կիլոգրամ: Դիետան համարվում է ամենաարդյունավետը, քանի որ այն չի բերում «յո-յո էֆեկտի»: Բացի այդ, դուք կարող եք մեծացնել ազդեցությունը` մարմնամարզության և ձգող լոսյոնների կիրառման միջոցով:

Մի փորձեք կիրառել հրաշագործ դիետաներ: Եթե դուք չափազանց արագ կորցնեք Ձեր քաշը, Ձեր մաշկը ժամանակ չի ունենա կարգավորվելու և առողջ տեսք ունենալու: Մենք առաջարկում ենք համեղ և հեշտ ցիտրուսային դիետան: Դուք կնվազեցնեք Ձեր քաշn աստիճանաբար և կկորցնեք կես կիլոգրամ ընդամենը երեք օրում, իսկ հետո կարող եք հաշվել կալորիաները և ընդունել օրական 1000-ից 1200կկալ:

Ցիտրուսային դիետայի անմիջական արդյունքները կոգևորեն Ձեզ, որպեսզի շարունակեք այն: Այն կնպաստի, որպեսզի Ձեր ստամոքսը «փոքրանա» և կօգնի Ձեզ խուսափել քաղցրավենիքից:

Ցիտրուսային աղցանի օրական բաժնի բաղադրատոմսը (այն կարող է պատրաստվել առավոտյան և պահվել սառնարանում). մաքրեք և կտրտեք 5 նարինջ և 4 թուրինջ, լցրեք վրան 1 թեյի գդալ հեղուկ մեղր, 5 թեյի գդալ կիտրոնի հյութ և 4 մանրացված ընկույզ: Վրան լցրեք մաղադանոսի մի քանի տերև:

 

Ցիտրուսները

Ցիտրուսային մրգերը վիտամինների արժեքավոր աղբյուր են՝ հատկապես ձմռանը և գարնանը, երբ տեղական մրգեր չկան: Այս եռօրյա ցիտրուսային դիետայի հիմքը կազմում է համեղ և նրբահամ աղցանը:

 
 
 

Ճաշացանկ

Նախաճաշ – 1 բաժակ անանուխով թեյ, ցիտրուսային աղցան

Ընդմիջում – 1 բաժակ նարնջի հյութ (քամած կամ տուփից)

Ճաշ – 1 բաժակ անանուխով թեյ, ցիտրուսային աղցան

Ընդմիջում – 1 նարինջ

Ընթրիք -1 բաժակ անանուխով թեյ, ցիտրուսային աղցան

 

Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description