Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Կոճապղպեղ, մեխակ, դարչին…տաքացնող համեմունքներ ցուրտ օրերի համար

Բույսերը, որոնք օգտագործվում են մեր խոհանոցում որպես համեմունքներ կամ թեյի ու սուրճի հավելումներ, պարունակում են նյութեր, որոնք նպաստում են մարսողությանը և խթանում են օրգանիզմի բջիջների աշխատանքը` արտադրելու ավելի շատ էներգիա, որը, հատկապես, կարևոր է նրանց համար, ովքեր դիետա են պահում, որպեսզի խուսափեն «յո-յո էֆեկտից»: Կան շատ համեղ և առողջարար բնական համեմունքներ, որոնք ավելացվելով թեյին կամ սուրճին՝ տալիս են դրանց համ և տաքացնում մեզ:  Ստորև բերված են մի քանի համեմունքներ և հավելումներ, որոնք կարող են օգտագործվել այլ, երկրորդական դերում` բակտերիաների և ցրտի դեմ պայքարելու համար:

Կոճապղպեղ

Այն աճեցվել է արևադարձային Ասիայում ավելի է քան 3000 տարի: Հնդկական խոհանոցն այն խոհանոցներից է, որը հայտնի է իր համեմունքներով: Դուք կարող եք գնել կոճապղպեղ թարմ և չորացված վիճակում` մանրացված կամ աղացած տեսքով:
 
 Ginger when added to tea enhances flavours and helps in warming up.

Կոճապղպեղը դրական է ազդում մարսողության և արյան շրջանառության վրա, ինչպես նաև ունի անսովոր տաքացնող հատկություններ: Այն իդեալական է թեյերի (կիտրոնի փոխարեն), սուրճի կամ մեկ գավաթ տաք կարմիր գինու հետ օգտագործելու համար: Այն կարելի է նաև ավելացնել մսային, ձկնային կերակրատեսակներին և աղանդերին: Կոճապղպեղը նաև հարուստ է հակաբորբոքային նյութերով:

Մեխակ

Մեխակը մեխակի մշտադալար ծառի բողբոջն է, որն աճում է միայն արևադարձային ծովային կլիմայի պայմաններում, օրինակ, Մալազիայում, Ինդոնեզիայում և Տանզանիայում: Մեխակը Եվրոպա է եկել միջերկրածովյան խոհանոցի միջոցով: Ավելացվելով թեյին կամ սուրճին՝ այն արթնացնում և ակտիվացնում է մեր զգայարանների աշխատանքը: Այն հիանալի է ճակնդեղով ապուրի, ինչպես նաև մսային կերակրատեսակների (օրինակ, տապակած խոզապուխտի) համար: Մեխակն ունի հականեխիչ և ցավազրկող հատկություններ, որոնք կարող են օգնել Ձեզ արագորեն վերականգնել ուժերը մրսածությունից և հարբուխից հետո:

Դարչին

Դարչինը, որն օգտագործվում է աղացած տեսքով, իրականում անուշահոտ ծառի կեղև է` ցեյլոնից: Որքան թեթև է կեղևը, այնքան լավն է նրա որակը: Սովորաբար այն օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ՝ որպես մրսածության և օրգանիզմի ընդհանուր թուլության դեմ միջոց: Միայն բույրը բավական է օրգանիզմը տաքացնելու համար: Այն կարելի է ավելացնել թեյին, տաք գինուն կամ գարեջրին, մրգային ըմպելիքներին կամ սալորաչրով պատրաստված խոզի մսին, խնձորի սոուսին և, իհարկե, խմորեղենին՝ չնայած, որ եփելիս այն կորցնում է իր բուժիչ հատկությունը:

 Honey has anti inflammatory, rejuvenating and cleansing powers.

Մեղր

Մեղրով կաթը, թեյը կամ կակաոն իդեալական ըմպելիքներ են, որոնք օգտակար են այն մարդկանց համար, ովքեր մշտապես տառապում են մրսածությունից: Մեղրն ունի հակաբորբոքային, երիտասարդացնող և մաքրող հատկություններ:

Մեղրը կարող է նպաստել երեխաների մտավոր զարգացմանը և բարձրացնել չափահասների օրգանիզմի դիմադրողականությունը: Պետք է հիշել, որ մեղրը չպետք է ավելացնել տաք ըմպելիքներին, քանի որ այդ դեպքում այն կորցնում է իր ամենաարժեքավոր հատկությունները: Առավելագույն ջերմաստիճանը պետք է լինի մոտավորապես 60°C:

Հիլ 

Հիլը բնութագրվում է իր ուժեղ կծու բույրով: Այն հիանալի է կաթի, սուրճի, շոկոլադի, պանրի և աղանդերի համար: Սակայն այն արժեքավոր է նաև իր բուժիչ հատկությունների շնորհիվ. օրինակ, մրսածության բուժման համար, քանի որ ունի հակավիրուսային հատկություններ և կարող է ամրացնել օրգանիզմը: Հիլը մեղմացնում է հազը և արագացնում է բուժման պրոցեսը բրոնխիտի ժամանակ: Բացի այդ, այն օգնում է մարսողության խանգարման դեպքում, թարմացնում է շնչառությունը և կանխարգելում է վիրուսների տարածումը, ինչպես նաև ամրացնում է օրգանիզմը:

Նարնջի կեղև

Նարնջի կեղևի բույրը հանգստացնում է օրգանիզմը և օգնում, որպեսզի ցուրտ երեկոներին մենք ավելի հեշտությամբ քնենք: Այն հիանալի համ ունի թեյի կամ տաք գինու մեջ: Այն լավ է նաև թխվածքների, կոճապղպեղով բլիթի և… սպագետտի Բոլոնեզի մեջ: Նարնջի կեղևի բույրը տան մեջ մեղմացնում է գլխացավը: Նարնջի կեղևում եղած ֆլավոնոիդներն ունեն հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ:

Կծու պղպեղ (չիլի)

Այն իդեալական լրացում է կերակուրների համար ցուրտ օրերին: Դրա տաքացնող հատկությունները հայտնի են բոլոր նրանց, ով գոնե մեկ անգամ կծու է կերել: Այն կարող է ավելացվել ցանկացած տեսակի մսի:
 warming spices for cooler days

Սակայն վերջինս նաև կարող է օգտագործվել տաք շոկոլադի մեջ: Կծու պղպեղն օգտագործվել է քթային խոռոչների վարակների դեպքում՝ որպես քթի լորձաթաղանթից արտադրության նվազեցման և շնչառությունը հեշտացնող միջոց:

Վանիլ

Վանիլի բույրը բոլոր բույրերից լավագույնն է: Ամենահիանալի բույրը պատիճից հանած թարմ վանիլի պտղամսինն է: Պատիճն անհրաժեշտ է կտրել երկարությամբ, որից հետո հեշտությամբ կարելի է հանել պտղամիսը: Այն հիանալի է սուրճի, թեյի (վանիլային շաքարի տեսքով), պանրի, նրբաբլիթի և թխվածքների մեջ: Այն օգտագործվում է որպես ընպելիք կամ սիրոպ` տենդի կամ մարսողական խնդիրների դեպքում:

Ազնվամորու հյութ

Ազնվամորու հյութը շատ լավ է թեյերի կամ պուդինգների համար: Այն մրսածության դեմ ամենաարդյունավետ և ամենաառողջ միջոցներից է: Ազնվամորու յուղերն ունեն տաքացնող հատկություններ, իսկ նրա մեջ պարունակվող սալիցիլաթթուն խթանում է քրտնարտադրությունը:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Սուշի. ճապոնական խոհանոցի ամենահայտնի ճաշատեսակ

Խավիարով սուշիի բաղադրատոմս. ճաշատեսակ, որ հայտնի է ողջ աշխարհում:

3 անձի համար 30-45 րոպե Բարդ
Հյուցպոտ՝ պատմական կերակուր

Հյուցպոտ՝ պատմական կերակուր

Հյուցպոտը հոլանդական խոհանոցի ազգային ուտեստ է՝ կապված այդ երկրի պատմական անցյալի հետ:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Տապակած պանիր

Տապակած պանիր

Տապակած պանրի՝ չեխական խոհանոցի խորտիկի բաղադրատոմս, որը շատ հեշտ է պատրաստվում:

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Էմպանադաս՝ արգենտինական պելմենիներ

Էմպանադաս՝ արգենտինական պելմենիներ

Էմպանադասը մեծ արգենտինական պելմենիներ են՝ պատրաստված տավարի մսով:

8 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության