Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Սուրճ. ըմպելիք, որը խթանում է զգայարանները

Բույրը, բաղադրությունը և համը հանդիսանում են գնահատման ամենակարևոր գործոնները՝ սուրճ ըմպելիս: Սակայն անհատական նախասիրությունները առանցքային դեր են խաղում:

Տեսողություն

Մեր տեսողությունը գնահատում է սուրճի որակն առաջին վայրկյանների ընթացքում, մինչև այլ զգայարաների, ինչպիսիք են համի զգացողությունն ու հոտառությունը, ընդգրկվելն այս գործընթացին: Տեսողությունը մեզ օգնում է գնահատել գույնի ինտենսիվությունը, փրփուրի խտությունն ու բնական կառուցվածքը: Ավելին, սուրճի մատուցման եղանակը ևս ազդում է մեր տեսողական ընկալման վրա: Մենք ուշադրություն ենք դարձնում բաժակի տեսակին և դիզայնին, ինչպես նաև՝ ինչպես է սուրճը զարդարված: Վերջինիս օրինակ են հանդիսանում սերուցքը շոկոլադե փոշիով, ընկույզով կամ նարնջի կտորներով:

Հոտառություն

Մարդու քիթը կարող է տարբերակել ավելի քան 10 000 տարբեր բույրերի երանգներ: Համային երանգների 80%-ը մենք զգում ենք հոտառության շնորհիվ: Հոտառության զգացողությունները կարող են ընդլայնվել տարբեր հավելումների օգտագործմամբ: Առավել հաճախ կիրառվում է դարչին, վանիլին և հիլ, որոնք հարստացնում են յուրաքանչյուր սուրճի համը:

Համի զգացողություն

Մարդու լեզուն ճանաչում է չորս հիմնական համ՝ քաղցրություն, աղիություն, թթվություն և դառնություն: Բուրավետ օշարակներն ու մեղրը կարող են հարստացնել սուրճի համը, ինչը, այլ հավելումների հետ միասին, ստեղծում է յուրահատուկ համադրություն:

Սուրճ. ըմպելիք, որը խթանում է զգայարանները:

Փորձեք ստեղծել ամենահամեղ սուրճը ձեր ընկերների հետ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Տավարի մսով և սպիտակ լոբով աղցան
Տավարի մսով և սպիտակ լոբով աղցան

Հիանալի ամառային կերակուր

2 անձի համար 15-30 րոպե Բարդ
Մեքսիկական աղցան մակարոնեղենով և թունայով

Օգտակար և հագեցնող աղցան յուրահատուկ համով

2 անձի համար 15-30 րոպե Միջին բարդության
Խորոված սաղմոն փափուկ եգիպտացորենով
Խորոված սաղմոն փափուկ եգիպտացորենով

Մի հիանալի ուտեստ, որը կուրախացնի ձեր համը:

2 անձի համար 30-45 րոպե Բարդ
Քաղցր և թթու խոզի միս
Քաղցր և թթու խոզի միս

Քաղցր և թթու խոզի միսը ին և յան ուժերի համադրությունն է խոհարարության մշակույթում: Այն չինական հակասությունների հավասարակշռությունն է:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության