Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Սնվեք ձեր մարմնի համար

Ժամանակները փոխվում են

Բարեկազմ լինելու և կատարյալ մարմին ունենալու ձգտումն այսօր շատերի կյանքում ամենակարևոր խնդիրն է: Ամբողջ աշխարհում ֆիթնեսի նկատմամբ սերն ավելի ու ավելի է աճում: Բացի դրանից, աշխարհը ջանքեր չի խնայում սնվելու գործընթացն առավել հետաքրքիր և գրավիչ դարձնելու համար: Ի ուրախություն մեզ, այս երկուսն այսօր  կարելի է համատեղել օգուտ ստանալու նպատակով: Մեր օրերում բազմաթիվ ռեստորաններ առաջարկում են օգտակար ճաշացանկ, որը ձեզ կօգնի պահպանել ձեր կազմվածքը` նմանվելով նորաձև ամսագրերի էջերին պատկերված մոդելներին: Սուշին, ծովամթերքները, բանջարեղենային աղցանները, մրգային կոկտեյլները, հյութերը և բազմազան բուսակերային ուտեստները դեռ նվազագույն մասն են այն ամենից, ինչ կարող եք պատվիրել առանց անհանգստանալու ձեր կազմվածքի համար:

Սնվեք ձեր մարմնի համար

Պահպանեք ձեր բարեկազմությունը` վայելելով նորագույն ուտեստները ձեր ընտանիքի և ընկերների շրջապատում:

Մարմինը բարեկազմ պահել չի նշանակում հրաժարվել ընկերների և սիրելիների հետ հավաքույթներից կամ  առանձին ուտեստ պատրաստել ինքներդ ձեզ համար, որից ուրիշ ոչ ոք չի կարող օգտվել: Սա իրականում  հրաշալի  հնարավորություն է ցույց տալու ձեր սիրելիներին, թե ինչքան հաճելի կարող է լինել բարեկազմ դառնելու ողջ գործընթացը: Պարզապես կազմակերպեք ամառային երեկույթներ, որտեղ մրգային կոկտեյլները, թարմ հյութերը, թրենդային մրգերն ու բուսակերներին հատուկ աղցանները հիմնական ուտեստներն են: Ձեր հյուրերին անշուշտ դուր կգան այդ գունեղ և թեթև ուտելիքները:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Եգիպտացորենով թխվածք

Եգիպտացորենով թխվածք

Եգիպտացորենով թխվածք եգիպտական բաղադրատոմս: Հիանալի համադրվում է արքայախնձորի կտորների հետ:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Լեչո՝ ավանդական հունգարական կերակուր

Լեչո՝ ավանդական հունգարական կերակուր

Լեչոն շոգեխաշած կարմիր պղպեղն է՝ լոլիկի և սոխի ավելացմամբ:

3 անձի համար 30-45 րոպե Պարզ
Չապատի՝ հնդկական հաց

Չապատի՝ հնդկական հաց

Չապատին լոշիկի պես հնդկական հաց է, որը պատրաստում են տարեկանի ալյուրից և թխում բաց կրակի վրա:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Թուրքական հաց էկմեկ

Թուրքական հաց էկմեկ

Հաջողությամբ համադրվում է գրիլի վրա պատրաստված ուտեստների և գիրոսի հետ:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության