
Ամռանն ավելի շատ բաց հագուստ ենք հագնում և այդպիսով՝ ավելի շատ մաշկ ցուցադրում: Մենք կրում ենք շորտեր, անթև բլուզներ, շորեր և լողազգեստներ: Լինեք տղամարդ թե կին, կարևոր է, որ ձեր մաշկն ունենա գեղեցիկ, և ամենակարևորը, առողջ տեսք:
Մաշկի հիանալի տեսքը պահպանելու համար ամենալավ մեթոդը շատ ջուր խմելն է: Դա միշտ ցույց կտա իր արդյունքը, անգամ հասակ առնելիս, քանի որ ջրածնով հարուստ մաշկը պահպանում է իր ձգվածությունն ու ավելի երիտասարդ տեսք է ունենում:
Այդ իսկ պատճառով հարկավոր է օրական խմել առնվազն 2 լիտր ջուր: Իսկ շոգ օրերին՝ շատ ավելի:
Եթե դժվարանում եք այդքան մեծ քանակությամբ հասարակ ջուր խմել, ապա փորձեք ավելացնել անանուխ, ռեհան կամ մրգի որևէ տեսակ՝ ջրին որոշ համ տրամադրելու համար: Կարող եք նաև ըմպել կանաչ թեյ: Ինչպես նաև ձեր առօրյա սննդակարգին կարող եք ավելացնել ջրածնով հարուստ սնունդ.
- ձմերուկ
- սեխ
- վարունգ
- բրոկկոլի
- լոլիկ
- հապալաս
- բողկ
- թուրինջ
Այլ բաղադրիչներ, որոնք դրական են նպաստում մաշկի առողջությանը.
- ձիթապտղի յուղ
- կաղամբ
- ընկույզ
- քաղցր պղպեղ
- գազար
- արևածաղկի սերմեր
- սիսեռ
- մածուն
- երիկամային լոբի
- սոյա
Ընդգրկեք դրանք ձեր բաղադրատոմսերում և ընդմիշտ պահպանեք ձեր մաշկի փայլուն և հիանալի տեսքը:
Ինչպես նաև հիշե՛ք, որ մաշկը հարկավոր է պաշտպանել արևի ճառագայթներից: Միշտ օգտագործեք արևի ճառագայթների դեմ պայքարող կրեմ: