Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

Սննդամթերքներ, որոնք օգտակար են ձեր առողջության և գեղեցիկ տեսքի համար

Շաղգամակաղամբ/գերմանական շաղգամ

Առողջություն – Գերմանական շաղգամի ցողունները հարուստ են K վիտամինով, որն ունի հակահեմոռագիկ հատկություններ: Այն պայքարում է լնդերի արյունահոսության դեմ, որն էլ, իր հերթին, կանխարգելում է պարոդոնտիտը:

Գեղեցկություն – Գերմանական շաղգամը հարուստ է կալիումով, որը պատասխանատու է օրգանիզմում ջրի բաշխման համար: Օրգանիզմում ջրի ճիշտ քանակությունն ապահովում է մարմնի ամրությունը, իսկ ձիգ մաշկը մեզ տալիս է երիտասարդ տեսք: 

Մաղադանոս

Առողջություն – Այն երկաթի աղբյուր է: Առանց մեր օրգանիզմում այս կարևոր տարրի, մենք մշտապես հոգնածություն կզգանք: Երկաթի դեֆիցիտը բերում է թուլության, ախորժակի իջեցման, գրգռվածության և գլխացավերի:

Գեղեցկություն – Թարմ մաղադանոսի տերևները պարունակում են գրեթե բոլոր վիտամինները, որոնք այնքան անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Հում վիճակում կիրառվող մաղադանոսը պայքարում է ցելյուլիտի դեմ:

Ելակ

Առողջություն – Այս հատապտուղը մաքրում է օրգանիզմը տոքսիններից: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև ունի կարևոր նշանակության սրտի աշխատանքի համար: Ելակը պատկանում է մրգերի այն փոքր խմբին, որոնք կանխարգելում են քաղցկեղի առաջացումը:

Գեղեցկություն – Ելակը քիչ կալորիաներ է պարունակում, և մենք կարող ենք այն ուտել մեծ քանակությամբ: Բացի այդ, այն պարունակում է շատ C վիտամին, ինչպես նաև երկաթ և կալիում, որոնց շնորհիվ այն համարվում է հիանալի դիետիկ սննդամթերք:

Ամբողջական ցորենից ալյուրի հաց

Առողջություն – Այդպիսի հացը պարունակում է B խմբի գրեթե բոլոր վիտամինները: Դրանց շնորհիվ մեր նյարդային համակարգը, ինչպես նաև մկանները ճիշտ են աշխատում, դրանք բարելավում են մեր օրգանիզմի նյութափոխանակությունը: Բացի այդ, հացահատիկները հարուստ են մանրաթելերով, որոնք մեզ պաշտպանում են կորոնար հիվանդությունից և հաստ աղիքի քաղցկեղից:

Գեղեցկություն – Մանրաթելերն արագացնում են մարսողությունը՝ դրանով օգնելով մեզ պահպանել նիհար կազմվածքը: Մի կտոր այսպիսի հացը մեզ կշտացնում է մի քանի ժամով, ինչը շատ կարևոր է դիետաների համար: 

Սաղմոն

Առողջություն – Այս հիանալի ձուկը արագ կլանվող սպիտակուցների, ինչպես նաև D վիտամինի հսկայական աղբյուր է:  Վերջինիս առկայությամբ, մեր ոսկորներում և ատամներում կուտակված կալցիումի քանակությունն ավելանում է, որի շնորհիվ դրանք ավելի ամուր են դառնում:
Գեղեցկություն – Ամուր ոսկորներ նշանակում է ուղիղ ողնաշար և գեղեցիկ կեցվածք: Լավ ատամները մեզ թույլ են տալիս ծիծաղել` առանց ամաչելու:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ալֆահորես՝ խտացրած կաթով թխվածքաբլիթներ
Ալֆահորես՝ խտացրած կաթով թխվածքաբլիթներ

Բազմաթիվ լատինոամերիկյան երկրներում և Իսպանիայում կարելի է հանդիպել այսպիսի անվանումով թխվածքաբլիթ, սակայն բաղադրատոմսերը շատ տարբեր են:

20 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Թարմ շամպինյոններով աղցան
Թարմ շամպինյոններով աղցան

Այս հրաշալի ուտեստը Ձեզ էներգիա և ուրախություն կպարգևի:

4 անձի համար 30-45 րոպե Միջին բարդության
Աղցան կեսար հավով
Աղցան կեսար հավով

Կեսար աղցանի բաղադրատոմս

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Վոնտոն` չինական խմորագնդիկներ լցոնած ծովախեցգետնով և խոզի մսով

Դիմ սումը փոքր չինական նախուտեստներ են, որոնք կարող են լինել ծովամթերքով կամ մսով պելմենիների, բլիթների և կրոկետների տեսքով: Վոնտոնն ամենահանրահայտ նմանատիպ նախուտեստներից է Չինաստանում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Սննդամթերքներ, որոնք օգտակար են ձեր առողջության և գեղեցիկ տեսքի համար
 
Շաղգամակաղամբ/գերմանական շաղգամ

Առողջություն – Գերմանական շաղգամի ցողունները հարուստ են K վիտամինով, որն ունի հակահեմոռագիկ հատկություններ: Այն պայքարում է լնդերի արյունահոսության դեմ, որն էլ, իր հերթին, կանխարգելում է պարոդոնտիտը:

Գեղեցկություն – Գերմանական շաղգամը հարուստ է կալիումով, որը պատասխանատու է օրգանիզմում ջրի բաշխման համար: Օրգանիզմում ջրի ճիշտ քանակությունն ապահովում է մարմնի ամրությունը, իսկ ձիգ մաշկը մեզ տալիս է երիտասարդ տեսք: 

Մաղադանոս

Առողջություն – Այն երկաթի աղբյուր է: Առանց մեր օրգանիզմում այս կարևոր տարրի, մենք մշտապես հոգնածություն կզգանք: Երկաթի դեֆիցիտը բերում է թուլության, ախորժակի իջեցման, գրգռվածության և գլխացավերի:

Գեղեցկություն – Թարմ մաղադանոսի տերևները պարունակում են գրեթե բոլոր վիտամինները, որոնք այնքան անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Հում վիճակում կիրառվող մաղադանոսը պայքարում է ցելյուլիտի դեմ:

Ելակ

Առողջություն – Այս հատապտուղը մաքրում է օրգանիզմը տոքսիններից: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև ունի կարևոր նշանակության սրտի աշխատանքի համար: Ելակը պատկանում է մրգերի այն փոքր խմբին, որոնք կանխարգելում են քաղցկեղի առաջացումը:

Գեղեցկություն – Ելակը քիչ կալորիաներ է պարունակում, և մենք կարող ենք այն ուտել մեծ քանակությամբ: Բացի այդ, այն պարունակում է շատ C վիտամին, ինչպես նաև երկաթ և կալիում, որոնց շնորհիվ այն համարվում է հիանալի դիետիկ սննդամթերք:

Ամբողջական ցորենից ալյուրի հաց

Առողջություն – Այդպիսի հացը պարունակում է B խմբի գրեթե բոլոր վիտամինները: Դրանց շնորհիվ մեր նյարդային համակարգը, ինչպես նաև մկանները ճիշտ են աշխատում, դրանք բարելավում են մեր օրգանիզմի նյութափոխանակությունը: Բացի այդ, հացահատիկները հարուստ են մանրաթելերով, որոնք մեզ պաշտպանում են կորոնար հիվանդությունից և հաստ աղիքի քաղցկեղից:

Գեղեցկություն – Մանրաթելերն արագացնում են մարսողությունը՝ դրանով օգնելով մեզ պահպանել նիհար կազմվածքը: Մի կտոր այսպիսի հացը մեզ կշտացնում է մի քանի ժամով, ինչը շատ կարևոր է դիետաների համար: 

Սաղմոն

Առողջություն – Այս հիանալի ձուկը արագ կլանվող սպիտակուցների, ինչպես նաև D վիտամինի հսկայական աղբյուր է:  Վերջինիս առկայությամբ, մեր ոսկորներում և ատամներում կուտակված կալցիումի քանակությունն ավելանում է, որի շնորհիվ դրանք ավելի ամուր են դառնում:
Գեղեցկություն – Ամուր ոսկորներ նշանակում է ուղիղ ողնաշար և գեղեցիկ կեցվածք: Լավ ատամները մեզ թույլ են տալիս ծիծաղել` առանց ամաչելու:

Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description