Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Սնկերի ուժը

Գիտնականներն ասում են, որ սնկերը չափազանց օգտակար են մեր առողջության համար: Բացի իրենց մեջ պարունակվող արժեքավոր սպիտակուցներից և դյուրամարս ածխաջրերից ու ճարպերից, սնկերը D և B վիտամինների հարուստ աղբյուր են: Դրանք պարունակում են նաև մի շարք հանքային աղեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալիումը, երկաթը, պղինձը և սելենը:

D վիտամինի բնական աղբյուրներ

D վիտամինն անհրաժեշտ է օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի լավ յուրացման՝ հետևաբար նաև առողջ ոսկորների կառուցման և պահպանման համար: Այն հիմնականում կանխարգելում է օստեոպորոզը և դրա հետ կապված հիվանդություններն ու օրգանիզմը պաշտպանում է մկանային թուլությունից: D վիտամինի հիմնական աղբյուրը հենց ինքը` օրգանիզմն է, որն այն արտադրում է արևի ճառագայթների ազդեցությամբ: Աշնանը և ձմռանը, երբ լույսի առկայությունն անբավարար է, դա կարող է բերել D վիտամինի պակասի: Սրանից խուսափելու համար պետք է ապահովել, որպեսզի մեր սննդակարգը հարուստ լինի սնկերով: 100գ սունկն ապահովում է D վիտամինի օրական պահանջի 4%-ը:

Stop Heart Disease

Կանխեք սրտային հիվանդությունները

Սնկերը նաև բարերար ազդեցություն ունեն սրտանոթային համակարգի վրա, քանի որ նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լովաստատինի (խոլեստերինի առաջացմանը խաչընդոտող տարր)  շնորհիվ նվազեցվում է մարսողական համակարգից խոլեստերինի յուրացումը: Ավելին, այն փաստի շնորհիվ, որ սնկերը կալիումի հարուստ աղբյուր են, դրանք իջեցնում են արյան ճնշումը և կարող են  նվազեցնել ուղեղի և սրտի կաթվածի վտանգը: Արյան շրջանառության համակարգի աշխատանքին նպաստում է նաև սնկերում առկա պղինձը:

Քաշն իջեցնելու լավագույն ճանապարհը

Սնկերի և քաշի կարգավորման վրա դրանց ունեցած պոտենցիալ ազդեցության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, նման կալորիական բաղադրությամբ այլ սննդակարգերի համեմատ, սնկերի վրա հիմնված սննդակարգը բերում է ճարպերի ամենաշատ վերացման: Այս բոլորը խիտինի` սնկերում պարունակվող հատուկ տեսակի մանրաթելերի շնորհիվ է: Մտնելով մարսողական համակարգ՝ այն ուռչում և այդպիսով սեղմում է ստամոքսի պատերը, ապահովելով կուշտ լինելու երկարատև զգացողություն: Սնկերը նաև ունեն ցածր կալորիականություն և ճարպերի քիչ պարունակություն:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թթու դրած կաղամբ

Թթու դրած կաղամբ

Sauerkraut-ը կամ թթու դրած կաղամբը համարվում է աշխարհում ամենահայտնի գերմանական ուտեստը:

8 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Եգիպտացորենի ալյուրից տորտիլյա

Եգիպտացորենի ալյուրից տորտիլյա

Եգիպտացորենի ալյուրից տորտիլյայի բաղադրատոմս: Մեքսիկայում այս ուտեստը հիմնական սննդի հավելումն է, պարզ ասած՝ մեքսիկական հացը:

10 անձի համար 30-45 րոպե Պարզ
Խորոված տավարի սուկի

Խորոված տավարի սուկի

Խորոված տավարի սուկիի՝ երկար տարիների պատմություն ունեցող համեղ չեխական ուտեստի բաղադրատոմս:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Բիգոս

Բիգոս

Բիգոսի՝ Լեհաստանում տոնական սեղաններին հաճախ հանդիպող ավանդական ուտեստի բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության