Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

Օգտակար և համեղ նախուտեստների բաղադրատոմսեր

Բանջարեղենային նախուտեստներ

Գազարի շերտեր.
Շերտերով կտրատեք գազարը: Պատրաստեք սոուս. ճզմեք մի պճեղ սխտոր, խառնեք 4 գդալ մածուն և մեկ գդալ սամիթ: Ավելացրեք համեմունքներ:  
 
Նախուտեստներ` փայտիկի վրա.
Խորանարդաձև կտրատեք դեղին պղպեղը և ֆետա պանիրը: Փայտիկի վրա շարեք կանաչ ձիթապտուղ, չերի լոլիկ, ֆետայի և պղպեղի խորանարդները: Նախուտեստները մատուցեք մաղադանոսի և յոգուրտի սոուսի հետ:  
 
Վարունգը` «մուշտակի տակ».
Երկարությամբ կտրատեք կանաչ վարունգը: Այն փաթաթեք խոզապուխտի կտորով և կապեք կանաչ սոխից պատրաստված ժապավենով:
 

Մրգային նախուտեստներ

Խնձորը`դարչինով.
Թթու խնձորը կիսեք և վրան շաղ տվեք դարչին: 2-3 րոպե դրեք միկրոալիքային վառարանի մեջ: Մատուցեք տաք վիճակում:
  
Ցիտրուսային աղցան. 
Խորանարդաձև կտրատեք մանդարինը, նարինջը, կիվին և մի բուռ ընկույզը: Վրան շաղ տվեք կիտրոնի հյութ:
 
Թուրինջի մյուսլի.
Կտրտեք թուրինջը, ավելացրեք մեկ թեյի գդալ հեղուկ մեղր: Վրան լցրեք 2 ճաշի գդալ բազմահացահատիկային մյուսլի:
    

Կաթնամթերքներով պատրաստված նախուտեստներ

Մածունի բաժակ.
Խառնեք 2 բաժակ մածունը կամ կեֆիրը թավայի մեջ բոված ցորենի թեփին, ավելացրեք մեկ ճաշի գդալ կտրատած չոր միրգ (սալոր, ծիրան): Վրան շաղ տվեք մի քիչ դարչին:
 
Բուսական սառը ապուր.
Կտրատեք վարունգը, ավելացրեք մեկ բաժակ կեֆիր կամ թան, մեկ գդալ կտրատած սամիթ, մաղադանոս և ռեհան: Վրան ցանեք մի փոքր աղ և պղպեղ:
 
Կաթնաշոռը` նարնջի մեջ.
Կտրեք կաթնաշոռի երկու հաստ կտոր: Մաքրեք նարինջը և խորանարդաձև կտրտեք: Ավելացրեք կաթնաշոռին և թեթև խառնեք: Վրան շաղ տվեք թարմ անանուխի տերևներ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Պնդուկով սաղմոն
Պնդուկով սաղմոն

Պնդուկով սաղմոնի պատրաստման բաղադրատոմս:

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Եգիպտացորենի ալյուրից տորտիլյա
Եգիպտացորենի ալյուրից տորտիլյա

Եգիպտացորենի ալյուրից տորտիլյայի բաղադրատոմս: Մեքսիկայում այս ուտեստը հիմնական սննդի հավելումն է, պարզ ասած՝ մեքսիկական հացը:

10 անձի համար 30-45 րոպե Պարզ
Տապակած թռչող ձուկ
Տապակած թռչող ձուկ

Կարիբյան խոհանոցի կերակուր հանդիսացող թռչող ձկան պատրաստման բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Եգիպտացորենի ապուր
Եգիպտացորենի ապուր

Եգիպտացորենով ապուրի բաղադրատոմս

4 անձի համար 30-45 րոպե Պարզ
Օգտակար և համեղ նախուտեստների բաղադրատոմսեր

Բանջարեղենային նախուտեստներ

Գազարի շերտեր.
Շերտերով կտրատեք գազարը: Պատրաստեք սոուս. ճզմեք մի պճեղ սխտոր, խառնեք 4 գդալ մածուն և մեկ գդալ սամիթ: Ավելացրեք համեմունքներ:  
 
Նախուտեստներ` փայտիկի վրա.
Խորանարդաձև կտրատեք դեղին պղպեղը և ֆետա պանիրը: Փայտիկի վրա շարեք կանաչ ձիթապտուղ, չերի լոլիկ, ֆետայի և պղպեղի խորանարդները: Նախուտեստները մատուցեք մաղադանոսի և յոգուրտի սոուսի հետ:  
 
Վարունգը` «մուշտակի տակ».
Երկարությամբ կտրատեք կանաչ վարունգը: Այն փաթաթեք խոզապուխտի կտորով և կապեք կանաչ սոխից պատրաստված ժապավենով:
 

Մրգային նախուտեստներ

Խնձորը`դարչինով.
Թթու խնձորը կիսեք և վրան շաղ տվեք դարչին: 2-3 րոպե դրեք միկրոալիքային վառարանի մեջ: Մատուցեք տաք վիճակում:
  
Ցիտրուսային աղցան. 
Խորանարդաձև կտրատեք մանդարինը, նարինջը, կիվին և մի բուռ ընկույզը: Վրան շաղ տվեք կիտրոնի հյութ:
 
Թուրինջի մյուսլի.
Կտրտեք թուրինջը, ավելացրեք մեկ թեյի գդալ հեղուկ մեղր: Վրան լցրեք 2 ճաշի գդալ բազմահացահատիկային մյուսլի:
    

Կաթնամթերքներով պատրաստված նախուտեստներ

Մածունի բաժակ.
Խառնեք 2 բաժակ մածունը կամ կեֆիրը թավայի մեջ բոված ցորենի թեփին, ավելացրեք մեկ ճաշի գդալ կտրատած չոր միրգ (սալոր, ծիրան): Վրան շաղ տվեք մի քիչ դարչին:
 
Բուսական սառը ապուր.
Կտրատեք վարունգը, ավելացրեք մեկ բաժակ կեֆիր կամ թան, մեկ գդալ կտրատած սամիթ, մաղադանոս և ռեհան: Վրան ցանեք մի փոքր աղ և պղպեղ:
 
Կաթնաշոռը` նարնջի մեջ.
Կտրեք կաթնաշոռի երկու հաստ կտոր: Մաքրեք նարինջը և խորանարդաձև կտրտեք: Ավելացրեք կաթնաշոռին և թեթև խառնեք: Վրան շաղ տվեք թարմ անանուխի տերևներ:
Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description