Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Մարմնի բնական մաքրում` երկօրյա բեռնաթափում բոլորի համար

Բուժիչ բեռնաթափում

Անբավարար ակտիվությունը և ոչ հավասարակշռված սննդակարգը բերում են մեր բջիջներում տոքսինների կուտակման:  Այս վնասակար նյութերն աղտոտում են մեր օրգանիզմը: Եթե դրանք չայրվեն կամ չմաքրվեն, ապա կարող են դառնալ շատ հիվանդությունների պատճառ: Բեռնաթափումն օգնում է պայքարել դրանց դեմ: Այն ունի կանխարգելիչ ազդեցություն, քանի որ թույլ է տալիս, որ օրգանիզմը մաքրվի խցանումներից և վնասակար, ոչ պիտանի սպիտակուցներից: Երկարատև բեռնաթափման նման, այս դեպքում էլ կա սննդամթերքների խիստ սահմանափակում: Կարելի է խմել միայն ջուր և բուսական թեյեր:
Որպեսզի բուժումն արդյունավետ լինի, պետք է այն կատարել կանոնավոր կերպով, և յուրաքանչյուր անգամ անհրաժեշտ է, որպեսզի բեռնաթափմանը հետևի ցածր կալորիականության դիետան:

Հիմնական կանոնները

  • Բեռնաթափման ամենալավ ժամանակը շաբաթը կամ կիրակին են, քանի որ դրանք աշխատանքային օրեր չեն:
  • Պետք չէ միացնել զարթուցիչը: Այդ դեպքում Դուք կարող եք քնել, որքան ուզում եք:
  • Ավելի հեշտ է դիմանալ բեռնաթափմանը, եթե խուսափեք ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունից, սթրեսներից և խոհարարական գայթակղություններից: Այդ պատճառով, մի տեղափոխեք Ձեր կահույքը, մի մտեք վեճի մեջ Ձեր մտերիմների հետ և մի ընդունեք Ձեր մորաքրոջ ծննդյան տոնի հրավերը:
  • Բեռնաթափման ընթացքում մի ծխեք, մի օգտագործեք վիտամիններ, ցավազրկող կամ  հանգստացնող միջոցներ: Եթե Դուք կանոնավոր կերպով ընդունում եք որևէ դեղորայք, խորհրդակցեք բժշկի հետ, արդյոք Ձեզ կարելի է օրգանիզմը բեռնաթափել:

Օգնու՞մ է արդյոք բեռնաթափումը նվազեցնել քաշը:

Ոչ:  Բեռնաթափումը միայն օրգանիզմը տոքսիններից մաքրող միջոց է: Երկօրյա դիետայից հետո մենք կորցնում ենք ավելորդ կիլոգրամները, բայց սովորաբար վերադառնում ենք մեր սովորական քաշին: Մի քանի օրվա բեռնաթափումը կարող է դառնալ մեր սնվելու սովորույթները փոխելու հիանալի սկիզբ: Մեր ստամոքսը փոքրանում է. մեզ անհրաժեշտ է ավելի քիչ սնունդ` կշտանալու համար:

Նույնիսկ կարճատև բեռնաթափումից հետո բոլոր համերն ավելի ինտենսիվորեն ենք զգում, օրինակ, աղին կամ քաղցրը: Մենք կարող ենք սկսել օգտագործել ավելի քիչ համեմունքներ, ավելի քիչ շաքար և աղ, որն իր հերթին, կբերի քաշի իջեցման: Բժիշկների կողմից ապացուցվել է, որ մի քանի օրվա բեռնաթափումից հետո մենք ավելի քիչ ենք քաղց զգում: Մենք ավելի քիչ ցանկություն ենք զգում ուտելու յուղոտ և ծանր կերակրատեսակներ: Մենք նախընտրում ենք մրգեր, բանջարեղեն, յոգուրտ և հյութեր: Այդ պատճառով բեռնաթափումը կարող է լինել հիանալի ճանապարհ` ցածր կալորիականության դիետայի անցնելու համար:
 
Հեղուկ օրական յոթ անգամ

  1. Արթնանալուց հետո. մեկ բաժակ ջուր` մեկ թեյի գդալ Գլաուբերի աղով. սա մարսողական հետքերը մաքրելու համար է:
  2. Առավոտյան ցնցուղից հետո. մեք բաժակ ռոզմարինի թեյ, որը կխթանի ձեր արյան շրջանառության համակարգը: Եթե չունեք ռոզմարին, ապա փոխարինեք այս թեյը թեթև մուգ թեյով:
  3. Կեսօրից առաջ. 1-2 բաժակ ջուր կամ 1-2 բաժակ բուսական թեյ (երիցուկ, անանուխ, և այլն)
  4. Կեսօրին. 1-2 բաժակ ջուր
  5. Կեսօրից հետո. 1-2 բաժակ բուսական թեյ (կարող է լինել երիցուկ, անանուխ, բայց ոչ ռոզմարին)
  6. Երեկոյան, բայց 7-ից ոչ ուշ. 1-2 բաժակ ջուր
  7. Քնելուց անմիջապես առաջ (երեկոյան 9-ի և 10-ի միջև). մեկ բաժակ Մելիսա կամ Վալերիան թեյ (դրանք ունեն հանգստացնող և քնաբեր հատկություններ): Թեյերը չպետք է լինեն քաղցր:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հումուս՝ արաբական նախուտեստ

Հումուս՝ արաբական նախուտեստ

Հումուսի պատրաստման բաղադրատոմս. մատուցվում է պիտայի կամ չիպսերի հետ, կարող է յուրահատուկ նախուտեստ լինել ձեր հյուրերի համար, ովքեր սպասում են հիմնական ուտեստին:

6 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Բիգոս

Բիգոս

Բիգոսի՝ Լեհաստանում տոնական սեղաններին հաճախ հանդիպող ավանդական ուտեստի բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Ֆու Յունգ՝ չինական ձվածեղ

Ֆու Յունգ՝ չինական ձվածեղ

Ֆու Յունգ ձվածեղ պատրաստելու համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցը: Այդպես համն ավելի նուրբ է լինում և այն պարզապես հալվում է բերանում: Այս ձվածեղը շատ հայտնի է ԱՄՆ-ում:

4 անձի համար 15-30 րոպե Պարզ
Տոմ յամ կունգ՝ թաիլանդական ապուր

Տոմ յամ կունգ՝ թաիլանդական ապուր

Տոմ յամ կունգը Թաիլանդում ամենահայտնի ապուրն է, որը պատրաստում են հավի մսի արգանակով, սնկով, կիտրոնի կտորներով ու տերևներով և մանր ծովախեցգետիններով, որոնք շատ սիրված են թաիլանդցիների կողմից:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ