Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Մաքրող դիետա

Սննդի մեջ պարունակվող քիմիկատները դանդաղեցնում են մեր աղիների աշխատանքը և թույլ չեն տալիս վերջնականապես ազատվել ավելորդ քաշից: Այդ պատճառով արժե ազատվել այդ քիմիկատներից: Խոտաբույսերը կարող են օգնել մեզ դրանում: Դրանք կարելի է ձեռք բերել առանձին-առանձին կամ հատուկ խառնուրդների տեսքով: Այս նպատակով օգտագործվող հիանալի խոտաբույսերից են արծաթախոտը կամ կանաչ թեյի էքստրակտը: Դրանք ոչ միայն մաքրում են օրգանիզմը, այլև բարելավում են մարսողական համակարգի, հատկապես լյարդի աշխատանքը, որը կատարում է բոլոր ճարպերի վերամշակման ֆուկցիան: Սննդի ընդունման ժամանակահատվածների միջև անհրաժեշտ է օգտագործել բուսական թեյեր:

Փոփոխեք ձեր ճաշացուցակը

Հրաշք-դիետայի անհրաժեշտություն չկա: Եթե ուզում եք Ձեզ զգալ ավելի թեթև և նույնիսկ ազատվել  շաբաթական 2 կիլոգրամ ավելորդ քաշից, կիրառեք դիետայի հետևյալ կանոնները`

  • Սկսեք սնվել օրական 4-5 անգամ: Եթե Դուք սնվում եք երկար ընդմիջումներով, Դուք ստիպված ավելի շատ «անպիտան» արագ սնունդ եք օգտագործում այդ ընդմիջումների ընթացքում: Կերեք քիչ, բայց հաճախակի, և հնարավորություն կունենաք դիմակայելու արագ սննդի գայթակղությանը, կսովորեք գրաֆիկով սնվել, և Ձեր օրգանիզմը կմարսի ամբողջ կերածը:
  • Մի մոռացեք նախաճաշել: Եթե Դուք այն բաց եք թողնում կամ ուշացնում եք, օրգանիզմի նյութափոխանակությունը դանդաղում է: Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե մարդիկ չեն նախաճաշում, երեկոյան ունենում են սովի նոպաներ:
  • Աշխատանքի գնալիս միշտ պետք է նախաճաշ վերցնել: Տանը պատրաստված սենդվիչները և աղցանները ավելի լավ են, քան աշխատանքի գնալու ճանապարհին գնված քաղցր թխվածքներն ու կրուասանները:
  • Ընթրիքի համար պատրաստեք թեթև կերակուրներ՝ առավելապես օգտագործելով բանջարեղեն: Ձմռանը և աշնանը օգտագործեք առողջ սառեցված սննդամթերք: 
  • Խմեք շատ ջուր, նախընտրելի է՝ ոչ գազավորված: Սկսեք մեկ բաժակից` նախաճաշից առաջ, օրինակ` մի կտոր կիտրոնով կամ թարմ անանուխի տերևով:
 
«Չի կարելի»-ների ցուցակ

Կազմեք սննդամթերքների ցանկը, որոնցից դուք պետք է խստորեն խուսափեք: Այդ ցանկը չպետք է լինի չափազանզ մեծ: Բավական է հրաժարվել քաղցր գազավորված խմիչքներից և քաղցր նախուտեստներից, և դուք կտեսնեք, թե ինչպես է ձեր քաշը բավական արագորեն նվազում: Փոխարինեք թեյը ջրով և շոկոլադե սալիկների և տորթերի փոխարեն ընտրեք ընկույզ, չամիչ կամ լոռամիրգ:

Մանրաթելերի անհրաժեշտության մասին

Մանրաթելերի մեծ մասը պարունակվում է չմաղված ալյուրից պատրաստված սննդամթերքներում, բանջարեղեններում և մրգերում (կեղևով): Առանց դրանց դժվար կլինի նիհարել, ինչպես նաև գտնվել լավ հոգեվիճակում: Բջջանյութը կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը և նպաստում մարսողությանը: Նույնիսկ թեթև սնունդը, որը պարունակում է մանրաթելեր, կհագեցնի Ձեզ` հետ պահելով արագ սնվելու ցանկությունից և քաղցրավենիքի պահանջից: Մանրաթելերն իրենց մեջ կլանում են շատ տոքսիններ, որոնք պարունակվում են մեր կերած սննդամթերքներում, և նպաստում դրանց արագ մարսվելուն: Մանրաթելերը նվազեցնում են խոլեստերինի պարունակությունը արյան մեջ և կանխարգելում զարկերակների կարծրացումը:

Ճաշացանկի օրինակ

Նախաճաշ. Խոզապուխտի շերտով տոստ, երկու կտոր հաց` պատած կարագի բարակ շերտով: Մատուցել լոլիկով, թթու վարունգով և գարնանային սոխով: 

Ընդմիջում. Անուշաբույր աղցան. կտրտեք լավ եփած ձու և մեկ շերտ հունական այծի պանիր` ֆետա (50գ): Ավելացրեք կանաչ կաթնուկի մի քանի տերև, թարմ վարունգ, ռեհանի և անանուխի տերևներ: Համեմեք քացախով: Հետը ըմպեք խնձորի հյութ:

Ճաշ. Հավով աղցան. խառնեք կանաչ կաթնուկը կտրատած լոլիկի և պղպեղի հետ: Ավելացրեք 100գ. տապակած և կտրատած հավի կրծքամիս: Համեմեք խառնուրդը մեկ ճաշի գդալ ձիթապտղի ձեթով և քերած պանրով: Մատուցեք աղցանը հացի մեկ կտորով: 

Ընթրիք. Խեկ ձուկ բրոկկոլիով. 150գ. խեկի ֆիլե` համեմված կիտրոնի հյութով, ձիթապտղի ձեթով, աղով և պղպեղով: Եփել այն նրբաթիթեղի մեջ: Մատուցել եփած բրոկկոլիով և մեկ կտոր աշորայի հացով: 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Դոներ քեբաբ
Դոներ քեբաբ

Տավարի մսից թուրքական ուտեստ, որը մատուցվում է էկմեկ հացի հետ:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Վիետնամական աղցան տավարի մսով
Վիետնամական աղցան տավարի մսով

Վիետնամական խոհանոցի ուտեստի՝ տավարի մսով աղցանի բաղադրատոմս:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ
Քաղցր եգիպտացորենով կարկանդակ
Քաղցր եգիպտացորենով կարկանդակ

Եգիպտացորենով քաղցր, հյութալի և համեղ կարկանդակ, որը կարող է Ձեզ ուրախացնել։

10 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Իմամ բայալդի՝ սմբուկով ուտեստ
Իմամ բայալդի՝ սմբուկով ուտեստ

Գոյություն ունեն բազմաթիվ լեգենդներ՝ կապված այս ուտեստի ծագման հետ: Համաձայն դրանցից մեկի՝ իսլամական հոգևորական իմամն ուշագնաց է եղել, երբ առաջին անգամ փորձել է այս ճաշատեսակը:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության