Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Մակարոնի ամենահայտնի սոուսները

Բոլոնեզե սոուսը Էմիլիա-Ռոմանիա տարածաշրջանի ֆիրմային ուտեստն է: Բոլոնեզե սոուսի գլխավոր բաղադրիչներն են գազարը, սոխը, նեխուրը, տոմատի խյուսը և կարմիր գինին: Իտալիայում այն չեն մատուցում սպագետտիի հետ: Բոլոնեզեն երկար ու տափակ ժապավենների՝ տալյատելլեի համար է: Բոլոնեզեն նաև հրաշալի համալրում է բեշամել սոուսով լազանյան:

Կարբոնարան Լիցիո տարածաշրջանի ֆիրմային ուտեստն է, այն հայտնի է հատկապես Հռոմում: Ավանդաբար այն պատրաստում են ձվից, բեկոնից, պեկորինո կամ պարմեզան տեսակի պանրից՝ սև պղպեղի ավելացմամբ: Չնայած կարբոնարան հաճախ մատուցում են սպագետտիի հետ, նրանով կարելի է համալրել նաև երկար ու բարակ բավետտե ժապավենները:

Դասական կանաչ պեստոն ծագումով Լիկուրիա տարածաշրջանի մայրաքաղաք Ջենովիայից է: Նրա հիմնական բաղադրիչներն են ռեհանը, սոճու ընկույզը, սխտորը, զեյթունի ձեթը, պարմեզան տեսակի պանիրը և ծովային աղը: Պեստոն կատարելապես համապատասխանում է բավետտեին, սպագետիին և լազանյային:

Արաբիատտա սոուսը Հռոմին և Լացիոյին հատուկ ևս մեկ սոուս է: Զեյթունի ձեթի հիմքով սխտորով և պղպեղով այս լոլիկի սոուսը արագ և հեշտ է պատրաստել: Արաբիատա սոուսը հարմար է պեննե ռիգատե կերակրատեսակը համալրելու համար: Այս սոուսով մատուցվող մակարոնի վրա հաճախ լցնում են նաև մանր կտրատած համեմ: Արաբիատան կարող է օգտագործվել նաև որպես պիցցայի սոուս: AM-SAUCES

Գտեք մակարոնի ձեր սիրելի սոուսը:

Ավելի շատ համեղ բաղադրատոմսեր՝ Սիցիլիական Սպագետտի – Իտալական պաստա թունաձկով  

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ցևիչե՝ հում ծովային ձուկ

Ցևիչե՝ հում ծովային ձուկ

Համեմունքներով պատրաստված հում ծովային ձկան՝ ցևիչեի բաղադրատոմս:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Դալ՝ խյուս-ապուր

Դալ՝ խյուս-ապուր

Դալը խյուս-ապուր է՝ պատրաստված տարբեր լոբազգիներից՝ լոբուց, ոլոռից, ոսպից, մունգ լոբուց՝ կարրիի և գարամ մասալայի (տարբեր համեմունքների խառնուրդ) ավելացմամբ:

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Ալֆահորես՝ խտացրած կաթով թխվածքաբլիթներ

Ալֆահորես՝ խտացրած կաթով թխվածքաբլիթներ

Բազմաթիվ լատինոամերիկյան երկրներում և Իսպանիայում կարելի է հանդիպել այսպիսի անվանումով թխվածքաբլիթ, սակայն բաղադրատոմսերը շատ տարբեր են:

20 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Սաղմոն վասաբիով

Սաղմոն վասաբիով

Կծու բաղադրատոմս՝ սաղմոնը վասաբիով:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության