Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

Լիբանանյան խոհանոցը՝ որպես խոհարարական ներշնչանքի աղբյուր

Լիբանանյան խոհանոց

Լիբանանյան խոհանոցը միջերկրական և միջինարևելյան խոհանոցային ավանդույթների անուշաբույր խառնուրդն է: Ահա թե ինչու է Եվրոպայում շատ խոհարարների մոտ սկսել նորաձև դառնալ պատրաստման լիբանանյան եղանակը:
Այն միջազգայնորեն հայտնի է որպես հաճախ այցելվող խոհանոց, երբ հարցը վերաբերվում է սննդարար և համեղ ուտեստներին: Ի տարբերություն Միջին Արևելքի շատ խոհարարական ոճերի, այն զարմանալիորեն հարմար է նաև բուսակերներին և ներառում է այնպիսի առողջարար բաղադրիչներ, ինչպիսիք են կանաչեղենը, համեմունքները, սեզոնային բանջարեղենը և բուսական յուղերը: Լիբանանյան խոհանոցում կան բազմաթիվ ճաշատեսակներ, որոնք կգրգռեն ձեր երևակայությունը, և որոնցից դուք կստանաք առողջ կերակրատեսակների պատրաստման ձեր խոհարարական ներշնչանքը: Դրանցից են.

Հումուս

Սա տարածված միջինարևելյան ուտեստ է յուրահատուկ էթնիկ շրջապտույտով: Այն աղացած սիսեռից պատրաստված պինդ մածուկ է՝ խառնած ձիթապտղի յուղի, համեմունքների և քնջութի սերմերի հետ: Հումուսը մատուցվում է հնարավոր անսահմանափակ տեսակներով՝ կիտրոնի հյութով, մանրացրած կանաչիներով, թեթև անանուխով, շատ բարակ կտրտած սխտորով, սմբուկով և այս հրաշք ուտեստի մնացած բոլոր տարբերակներով:
 
Ոսպով ապուր – ավանդական կերակուր է Ռամադանի երեկոյի համար: Այն պատրաստվում է կարմիր ոսպով, սոխով և պղպեղով, սակայն հանգիստ կարող եք լոբի ավելացնել, ոլոռ, բրինձ, ոչ յուղալի միս և այլ բաղադրիչներ այս խառնուրդին: Այն փետուրի պես թեթև է ստամոքսի համար և շատ առողջարար:
 
Ֆաթուշ կամ գյուղական աղցան – կանաչ պղպեղի, լոլիկի, վարունգի, սոխի և կանաչիների (դրանց թվում՝ սպանախ և անանուխ) անկրկնելի խառնուրդ է: Այս ճաշատեսակը հարմար է գարնան համար:
 
Եթե սիրում եք բանջարեղեն պատրաստել, ստեղծագործական ձևեր եք փնտրում առողջարար բաղադրիչները ձեր սննդակարգ մտցնելու համար, սակայն չեք ուզում ամբողջ ժամանակն անցկացնել խոհանոցում (վերջ ի վերջո կյանք պետք է ապրեք և արկածներ ունենաք, չէ՞), ապա բացի լիբանանյան խոհանոցից այլ տեղ մի փնտրեք ներշնչանք: Զբաղված մարդու համար, ով դեռևս ուզում է ապրել և առողջ սնվել, սա իհարկե Աստծո պարգև է:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Տավարի մսով և սպիտակ լոբով աղցան
Տավարի մսով և սպիտակ լոբով աղցան

Հիանալի ամառային կերակուր

2 անձի համար 15-30 րոպե Բարդ
Պաելյա՝ իսպանական խոհանոցի դասական ուտեստ

Վալենսիայում սկիզբ առնող՝ իսպանական խոհանոցի դասական ուտեստի՝ Վալենսիական ձևով պատրաստված պաելյայի բաղադրատոմս:

6 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Պնդուկով սաղմոն
Պնդուկով սաղմոն

Պնդուկով սաղմոնի պատրաստման բաղադրատոմս:

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Կաղամբով աղցան
Կաղամբով աղցան

Կաղամբով աղցանի բաղադրատոմս:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ
Լիբանանյան խոհանոցը՝ որպես խոհարարական ներշնչանքի աղբյուր
 
Լիբանանյան խոհանոց

Լիբանանյան խոհանոցը միջերկրական և միջինարևելյան խոհանոցային ավանդույթների անուշաբույր խառնուրդն է: Ահա թե ինչու է Եվրոպայում շատ խոհարարների մոտ սկսել նորաձև դառնալ պատրաստման լիբանանյան եղանակը:
Այն միջազգայնորեն հայտնի է որպես հաճախ այցելվող խոհանոց, երբ հարցը վերաբերվում է սննդարար և համեղ ուտեստներին: Ի տարբերություն Միջին Արևելքի շատ խոհարարական ոճերի, այն զարմանալիորեն հարմար է նաև բուսակերներին և ներառում է այնպիսի առողջարար բաղադրիչներ, ինչպիսիք են կանաչեղենը, համեմունքները, սեզոնային բանջարեղենը և բուսական յուղերը: Լիբանանյան խոհանոցում կան բազմաթիվ ճաշատեսակներ, որոնք կգրգռեն ձեր երևակայությունը, և որոնցից դուք կստանաք առողջ կերակրատեսակների պատրաստման ձեր խոհարարական ներշնչանքը: Դրանցից են.

Հումուս

Սա տարածված միջինարևելյան ուտեստ է յուրահատուկ էթնիկ շրջապտույտով: Այն աղացած սիսեռից պատրաստված պինդ մածուկ է՝ խառնած ձիթապտղի յուղի, համեմունքների և քնջութի սերմերի հետ: Հումուսը մատուցվում է հնարավոր անսահմանափակ տեսակներով՝ կիտրոնի հյութով, մանրացրած կանաչիներով, թեթև անանուխով, շատ բարակ կտրտած սխտորով, սմբուկով և այս հրաշք ուտեստի մնացած բոլոր տարբերակներով:
 
Ոսպով ապուր – ավանդական կերակուր է Ռամադանի երեկոյի համար: Այն պատրաստվում է կարմիր ոսպով, սոխով և պղպեղով, սակայն հանգիստ կարող եք լոբի ավելացնել, ոլոռ, բրինձ, ոչ յուղալի միս և այլ բաղադրիչներ այս խառնուրդին: Այն փետուրի պես թեթև է ստամոքսի համար և շատ առողջարար:
 
Ֆաթուշ կամ գյուղական աղցան – կանաչ պղպեղի, լոլիկի, վարունգի, սոխի և կանաչիների (դրանց թվում՝ սպանախ և անանուխ) անկրկնելի խառնուրդ է: Այս ճաշատեսակը հարմար է գարնան համար:
 
Եթե սիրում եք բանջարեղեն պատրաստել, ստեղծագործական ձևեր եք փնտրում առողջարար բաղադրիչները ձեր սննդակարգ մտցնելու համար, սակայն չեք ուզում ամբողջ ժամանակն անցկացնել խոհանոցում (վերջ ի վերջո կյանք պետք է ապրեք և արկածներ ունենաք, չէ՞), ապա բացի լիբանանյան խոհանոցից այլ տեղ մի փնտրեք ներշնչանք: Զբաղված մարդու համար, ով դեռևս ուզում է ապրել և առողջ սնվել, սա իհարկե Աստծո պարգև է:
Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description