Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

Լավ կազմվածք՝ զինվորական սննդակարգի միջոցով

 

Զինվորական սննդակարգ

Վերջերս աշխարհում ի հայտ եկավ սնվելու պլանավորման մի նոր ալիք, որը հիմնված էր ոչ թե մթերքների որոշակի խմբի նկատմամբ հակվածության և մյուսների անտեսման, այլ որոշակի ռեժիմով սնվելու վրա: Զինվորական սննդակարգը դրանցից մեկն է. դրա ստեղծողը սահմանում է, որ աճելու համար մարդը պետք է սկսի քիչ ուտել օրվա ընթացքում և մեծ ճաշ ունենա քնելուց մի քանի ժամ առաջ:
Զինվորական սննդակարգի հեղինակի համաձայն՝ նախկինում մարդն իր կյանքի տևողության մեծ մասի ընթացքում իր աշխատանքի  (որսորդություն և հավաքչություն) պատճառով օրվա ընթացքում քիչ է սնվել, իսկ երեկոյան, երբ հանգստանալու ժամանակ է ունեցել, սնվել է մեծ քանակությամբ: Այսպիսով, քաշը հեշտությամբ նվազեցնելու բաղադրատոմսը հենց այս կերպ վարվելն է:
 

Կանոններ

Զինվորական սննդակարգի կանոնները քիչ են, բայց կարևոր.
1. Սոված մի մնացեք ավելի քան 12 ժամ. սա ձեզ ավելի շատ վնաս կտա, քան օգուտ:

2. Օրվա ընթացքում թեթևակի սնվեք առողջ սնունդով: Մի խնձոր կերեք, մի բուռ հատապտուղ, ընկուզեղեն, մի բաժակ կաթ կամ ինչ-որ հեշտ ու թեթև մի բան օրվա ընթացքում: Սա ձեր միտքը հստակ կպահի և օրգանիզմն էլ լավ կաշխատի:

3. Երեկոյան կերեք որքան ուզեք: Ճիշտ կլինի դա անել քնելուց 3-4 ժամ առաջ: 

 
 
Ուտելիքի համար կոնկրետ սահմանափակումներ չկան, քանի որ երեկոյան ուտելիքը պարունակում է բավարար մակրոսնուցիչներ՝ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր:

4. Մարզվեք: Արագ քայլեք, վազեք, ծանրություն բարձրացրեք, մարմնի քաշի համար վարժություններ արեք, յոգայով զբաղվեք, արեք այն ամենն ինչ հետաքրքիր ու զվարճալի եք համարում: Եթե ճիշտ եք հետևում սննդակարգին, մարզանքի ժամանակ և հետո էներգիայի պակաս չեք զգա: 

Զինվորական սննդակարգը շատ հայտնի դարձավ և հաջողության հասավ անմիջապես ներկայացվելուց հետո: Հեշտությամբ քաշ կորցնելու համար այն գուցե և կատարյալ լուծում չէ, սակայն եթե ուզում եք հետևել պարզ և ոչ խիստ սննդակարգի, արժե փորձել այս մեկը:


Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Տավարի մսով և սպիտակ լոբով աղցան
Տավարի մսով և սպիտակ լոբով աղցան

Հիանալի ամառային կերակուր

2 անձի համար 15-30 րոպե Բարդ
Կալալաատիկկո՝ ձկով ջեռեփուկ
Կալալաատիկկո՝ ձկով ջեռեփուկ

Կալալաատիկկոն Ֆինլանդիայում պատրաստվող ձկնային ջեռեփուկ է:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ
Մարինացված սաղմոն ոսպի աղցանով
Մարինացված սաղմոն ոսպի աղցանով

Ոսպով և սոուսով մարինացված սաղմոնի բաղադրատոմս:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Աղցան քաղցր եգիպտացորենով և հնդկահավով
Աղցան քաղցր եգիպտացորենով և հնդկահավով

Այս աղցանը՝ օգտակար և համեղ ուտեստ է, հեշտ տեսքով, որը կարելի է հյուրասիրել ճաշին և ընտրիքին:

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Լավ կազմվածք՝ զինվորական սննդակարգի միջոցով
 

Զինվորական սննդակարգ

Վերջերս աշխարհում ի հայտ եկավ սնվելու պլանավորման մի նոր ալիք, որը հիմնված էր ոչ թե մթերքների որոշակի խմբի նկատմամբ հակվածության և մյուսների անտեսման, այլ որոշակի ռեժիմով սնվելու վրա: Զինվորական սննդակարգը դրանցից մեկն է. դրա ստեղծողը սահմանում է, որ աճելու համար մարդը պետք է սկսի քիչ ուտել օրվա ընթացքում և մեծ ճաշ ունենա քնելուց մի քանի ժամ առաջ:
Զինվորական սննդակարգի հեղինակի համաձայն՝ նախկինում մարդն իր կյանքի տևողության մեծ մասի ընթացքում իր աշխատանքի  (որսորդություն և հավաքչություն) պատճառով օրվա ընթացքում քիչ է սնվել, իսկ երեկոյան, երբ հանգստանալու ժամանակ է ունեցել, սնվել է մեծ քանակությամբ: Այսպիսով, քաշը հեշտությամբ նվազեցնելու բաղադրատոմսը հենց այս կերպ վարվելն է:
 

Կանոններ

Զինվորական սննդակարգի կանոնները քիչ են, բայց կարևոր.
1. Սոված մի մնացեք ավելի քան 12 ժամ. սա ձեզ ավելի շատ վնաս կտա, քան օգուտ:

2. Օրվա ընթացքում թեթևակի սնվեք առողջ սնունդով: Մի խնձոր կերեք, մի բուռ հատապտուղ, ընկուզեղեն, մի բաժակ կաթ կամ ինչ-որ հեշտ ու թեթև մի բան օրվա ընթացքում: Սա ձեր միտքը հստակ կպահի և օրգանիզմն էլ լավ կաշխատի:

3. Երեկոյան կերեք որքան ուզեք: Ճիշտ կլինի դա անել քնելուց 3-4 ժամ առաջ: 

 
 
Ուտելիքի համար կոնկրետ սահմանափակումներ չկան, քանի որ երեկոյան ուտելիքը պարունակում է բավարար մակրոսնուցիչներ՝ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր:

4. Մարզվեք: Արագ քայլեք, վազեք, ծանրություն բարձրացրեք, մարմնի քաշի համար վարժություններ արեք, յոգայով զբաղվեք, արեք այն ամենն ինչ հետաքրքիր ու զվարճալի եք համարում: Եթե ճիշտ եք հետևում սննդակարգին, մարզանքի ժամանակ և հետո էներգիայի պակաս չեք զգա: 

Զինվորական սննդակարգը շատ հայտնի դարձավ և հաջողության հասավ անմիջապես ներկայացվելուց հետո: Հեշտությամբ քաշ կորցնելու համար այն գուցե և կատարյալ լուծում չէ, սակայն եթե ուզում եք հետևել պարզ և ոչ խիստ սննդակարգի, արժե փորձել այս մեկը:

Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description