Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Խոհարարական ոգեշնչումներ աղցանների անսովոր և առողջարար սոուսների համար

Խոհարարական ոգեշնչում

Որպես համեղ և առողջարար ուտեստ՝ աղցանն անհաղթելի է. ամբողջովին պատրաստված առողջարար բաղադրիչներից՝ սա համապատասխան ուտեստ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մաքրել իրենց սննդակարգը: Ավելին, աղցանները թույլ են տալիս բազմաթիվ խոհարարական փորձեր կատարել՝ թողնելով, որ ձեր խոհարարական ոգեշնչանքներն ազատ սավառնեն, երբ ձանձրանում եք ծանոթ բաղադրատոմսերից: Այս ուտեստն ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնելու միակ լավ տարբերակն աղցանների համար առողջարար սոուսներ պատրաստելն է, որ երբեք չեք փորձել: Շատ մարդիկ բավարարվում են ձիթապտղի ձեթով ու մայոնեզով, սակայն կան հազարավոր այլ ձևեր ձեր աղցաններին բոլորովին նոր և անծանոթ համ հաղորդելու համար:

Ահա առողջարար բաղադրիչների մի քանի առաջարկներ, որ կարող են լրացնել աղցանների սոուսները.

  • Մածուն – աղցանին տալիս է փափուկ սերուցքային կառուցվածք և մի փոքր թթու համ, սոուսի համար ծառայում է որպես հիմնական բաղադրիչ:
  • Ֆետա Պանիր/Տոֆու – հակված լինելով փշրվել ձիթապտղի ձեթում և ծածկել բանջարեղենը շերտով՝ ֆետան համապատասխան մթերք է աղցանի առողջարար սոուսների համար, համենայն դեպս Միջերկրական ծովի ավազանում: Եթե պանիր չեք սիրում, օգտագործեք տոֆու՝ որպես բուսակերային հիանալի այլընտրանք:
  • Ընկուզեղեն - Նուշը, շագանակը, ընկույզը և թփակաղինը հիանալի հավելում են յուրաքանչյուր աղցանի համար: Դրանք հարուստ են սպիտակուցներով և անհրաժեշտ միկրոէլեմենտներով, ինչպիսիք են ցինկը և երկաթը, և ավելորդ է նշել դրանց շատ համեղ լինելու մասին:
  • Հյութ – շատ մարդիկ օգտագործում են հյութի խտանյութեր, քանի որ սիրում են խառնել մրգերի ուժեղ համն իրենց աղցաններին: Համի և հոտի առումով խտանյութերն ուժեղ են, այնպես որ դրանք օգտագործեք փոքր քանակությամբ: Սկսելու համար լավ բաղադրատոմս կարող է լինել խնձորով և մանանեխով սոուսը:
Նույնիսկ ամենահամեղ բանջարեղենը կարող է լրացվել՝ աղցանների առողջարար սոուս ավելացնելով խառնուրդին: Ամեն դեպքում սա ևս մի ձև է ճաշատեսակների արդեն ծանոթ համը փոխելու և խոհարարական ներշնչանքը փորձարկելու համար:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Վիետնամական աղցան տավարի մսով

Վիետնամական աղցան տավարի մսով

Վիետնամական խոհանոցի ուտեստի՝ տավարի մսով աղցանի բաղադրատոմս:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ
Հավը շամպինյոններով սերուցքային սոուսում

Համեղ և հյութեղ հավը սերուցքային սոուսի մեջ՝ շամպինյոններով:

4 անձի համար մինչև 15 րոպե Միջին բարդության
Շոգեխաշած շամպինյոններ թթվասերով

Շոգեխաշած շամպինյոններ թթվասերով

Թթվասերի սոուսի մեջ պատրաստված սննդարար և օգտակար սնկերի բաղադրատոմս՝ իրական հաճույք գուրմանների համար:

4 անձի համար մինչև 15 րոպե Միջին բարդության
Ֆեյջոադա

Ֆեյջոադա

Ֆեյջոադան (Feijoada) պորտուգալական ամենահանրահայտ ուտեստներից է:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ