Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

Խոհարարական ոգեշնչում առողջ խավարտ պատրաստելու համար

 

Խոհարարական ոգեշնչում

Ստեղծագործականորեն պատրաստված խավարտը շատ բան կարող է հաղորդել ձեր ուտեստին. ո՞վ կցանկանա ուտել միայն հիմնական ուտեստը: Եթե կուզենաք ավելացնել որևէ սննդարար բան կամ հարստացնել համը, կարող եք ավելացնել որևէ հետաքրքիր խավարտ:
 

Կարող եք պատրաստել առողջարար խավարտների բազմաթիվ տեսակներ, որոնք շատ ժամանակ չեն խլի և նոր համ կհաղորդեն ձեզ արդեն ծանոթ ճաշատեսակներին:

Դրանք կարող են ձեզ հաղորդել խահարարական նոր անսահման ոգեշնչում. վերջ ի վերջո կան շատ առողջ բաղադրիչներ, որոնք լավ են համադրվում տարբեր հիմնական ուտեստների հետ:

Ահա մի շարք առաջարկներ, որոնք կօգնեն ձեզ ավելի հեշտ սկսել.

Խորոված կարտոֆիլ – ֆրանսիական ֆրիի կամ խաշած կարտոֆիլի փոխարեն փորձեք դրանք խորովել ջեռոցում: Սա ավելի պարզ ու առողջարար այլընտրանք է, որը լավ կհամադրվի յուրաքանչյուր ճաշատեսակի հետ: Ավելի լավ արդյունքի համար կարող եք նաև օգտագործել քաղցր կարտոֆիլ:

 

Բանջարեղենի երփներանգ խառնուրդ

Երբեմն ձեր սննդակարգին բազմազանություն հաղորդելու լավագույն ձևը տարբեր գույների մթերքներ ավելացնելն է: Որքան ավելի տարբեր երանգների առողջ բանջարեղեն ուտեք որպես խավարտ, այնքան ավելի լավ: Սա լավագույն լուծումն է, երբ չեք կարողանում կողմնորոշվել, թե ինչ բանջարեղեն օգտագործեք:

 
 
 

Կանաչեղեն – կանաչեղենի խառնուրդը հիանալի խավարտ է կամ նույնիսկ խավարտի լրացում: Ռեհանի թարմ տերևները, անանուխը, մաղադանոսն ու սամիթը, միայն մի քանի տարբերակներ են, որոնք ձեր ուտեստն ավելի համեղ կդարձնեն:
Համեմունքներ – ավելացրեք դրանք քիչ կամ շատ, ինչպես որ կկամենաք, քանի որ նույնիսկ չորացրած վիճակում դրանք շատ օգտակար են: Ծիտրոնը, օրեգանոն, ռեհանը, սուսամբարը և անանուխը կարող են հրաշքներ գործել թե՛ խավարտի, և թե՛ հիմնական ուտեստի հետ: Պատրաստեք հիանալի խառնուրդ՝ ըստ ձեր ճաշակի:

Ինչպես տեսնում եք, առողջարար խավարտները բավական հնարավորություններ են տալիս վարժեցնելու ձեր խոհարարական ունակությունները և ավելացնելու նորանոր երանգներ ձեր կողմից արդեն իսկ իմացած ու սիրված ուտեստներին: 


Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Կարտոֆիլով աղցան
Կարտոֆիլով աղցան

Աղցանի հիմքը խաշած կարտոֆիլն է, որին ավելացնում են բազմազան բաղադրիչներ՝ բեկոն, սոխ, լոլիկ, կանաչ ոլոռ, հավկիթ, եգիպտացորեն և նույնիսկ նարինջ:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ
Ցևիչե՝ հում ծովային ձուկ
Ցևիչե՝ հում ծովային ձուկ

Համեմունքներով պատրաստված հում ծովային ձկան՝ ցևիչեի բաղադրատոմս:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Գունդելի բլիթներ
Գունդելի բլիթներ

Գունդելի բլիթների բաղադրատոմս:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Նրբաբլիթներ
Նրբաբլիթներ

Ավանդական հրեական ուտեստի՝ միջուկով նրբաբլիթների պատրաստման բաղադրատոմս:

4 անձի համար 30-45 րոպե Միջին բարդության
Խոհարարական ոգեշնչում առողջ խավարտ պատրաստելու համար
 

Խոհարարական ոգեշնչում

Ստեղծագործականորեն պատրաստված խավարտը շատ բան կարող է հաղորդել ձեր ուտեստին. ո՞վ կցանկանա ուտել միայն հիմնական ուտեստը: Եթե կուզենաք ավելացնել որևէ սննդարար բան կամ հարստացնել համը, կարող եք ավելացնել որևէ հետաքրքիր խավարտ:
 

Կարող եք պատրաստել առողջարար խավարտների բազմաթիվ տեսակներ, որոնք շատ ժամանակ չեն խլի և նոր համ կհաղորդեն ձեզ արդեն ծանոթ ճաշատեսակներին:

Դրանք կարող են ձեզ հաղորդել խահարարական նոր անսահման ոգեշնչում. վերջ ի վերջո կան շատ առողջ բաղադրիչներ, որոնք լավ են համադրվում տարբեր հիմնական ուտեստների հետ:

Ահա մի շարք առաջարկներ, որոնք կօգնեն ձեզ ավելի հեշտ սկսել.

Խորոված կարտոֆիլ – ֆրանսիական ֆրիի կամ խաշած կարտոֆիլի փոխարեն փորձեք դրանք խորովել ջեռոցում: Սա ավելի պարզ ու առողջարար այլընտրանք է, որը լավ կհամադրվի յուրաքանչյուր ճաշատեսակի հետ: Ավելի լավ արդյունքի համար կարող եք նաև օգտագործել քաղցր կարտոֆիլ:

 

Բանջարեղենի երփներանգ խառնուրդ

Երբեմն ձեր սննդակարգին բազմազանություն հաղորդելու լավագույն ձևը տարբեր գույների մթերքներ ավելացնելն է: Որքան ավելի տարբեր երանգների առողջ բանջարեղեն ուտեք որպես խավարտ, այնքան ավելի լավ: Սա լավագույն լուծումն է, երբ չեք կարողանում կողմնորոշվել, թե ինչ բանջարեղեն օգտագործեք:

 
 
 

Կանաչեղեն – կանաչեղենի խառնուրդը հիանալի խավարտ է կամ նույնիսկ խավարտի լրացում: Ռեհանի թարմ տերևները, անանուխը, մաղադանոսն ու սամիթը, միայն մի քանի տարբերակներ են, որոնք ձեր ուտեստն ավելի համեղ կդարձնեն:
Համեմունքներ – ավելացրեք դրանք քիչ կամ շատ, ինչպես որ կկամենաք, քանի որ նույնիսկ չորացրած վիճակում դրանք շատ օգտակար են: Ծիտրոնը, օրեգանոն, ռեհանը, սուսամբարը և անանուխը կարող են հրաշքներ գործել թե՛ խավարտի, և թե՛ հիմնական ուտեստի հետ: Պատրաստեք հիանալի խառնուրդ՝ ըստ ձեր ճաշակի:

Ինչպես տեսնում եք, առողջարար խավարտները բավական հնարավորություններ են տալիս վարժեցնելու ձեր խոհարարական ունակությունները և ավելացնելու նորանոր երանգներ ձեր կողմից արդեն իսկ իմացած ու սիրված ուտեստներին: 

Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description