
Շատ հեշտ է մնալ առողջ և ուտել հրաշալի, սննդարար և համեղ սնունդ անգամ, եթե վայելում եք ձեր հանգիստն արձակուրդի ընթացքում կամ ունենում եք ծույլ ամառային երեկո աշխատանքից հետո: Այս կերակրատեսակները շատ ժամանակ պատրաստելու համար չեն պահանջում, սակայն տրամադրում են բավական էներգիա ամառային օրը լիարժեք անցկացնելու համար:
Բրդուճներ.
Վերցրեք տորտիյա կամ պիտա և տեղադրեք ձեր սիրելի բաղադրիչները դրա վրա: Ահա մի քանի տարբերակ.
- հավի դոշ, պահածոյացված կարմիր լոբի, կտրատած մանգո, կարմիր սոխ
- թյուննոս, գազար, վարունգ, պահածոյացված եգիպտացորեն
- հավ կամ խոզապուխտ, մոցառելա պանիր, չորացրած լոլիկ
Ավելի լավ համ ստանալու համար ավելացրեք համեմունքներ կամ սոուսներ:
Համադրումներն անսպառ են: Այնուհետ պարզապես իրար միացրեք տորտիյայի կամ պիտայի եզրերը, փաթաթեք այն փայլաթիթեղով և տեղադրեք տարրայի մեջ:
Մինի-խորովածներ.
- Լոլիկ, մոցառելա, թարմ ռեհանի տերև...և կրկնել
- Ձմերուկի կտոր, լոլիկ, թարմ ռեհանի տերև...և կրկնել
- Սաղմոնի կտոր, թաղցր պղպեղ կամ պրաս, կիտրոն
- Պղպեղ, ցուկկինի, կարմիր սոխ
Օգտագործեք շատ համեմունքներ և թարմ խոտաբույսեր, և տեղադրեք մինի-խորովածները տարրայի մեջ:
Վայելեք այս պարզ կերակրատեսակներն ընկերների և ընտանիքի անդամների հետ:
Իսկ եթե կեղտոտվեք, ապա կարող եք հեշտությամբ ցատկել լճի կամ ծովի մեջ: