
Կանաչ գույնը ցույց է տալիս քլորոֆիլի առկայությունը. մի կարևոր գունանյութ, որը պատասխանատու է արեգակի լույսից կլանման միջոցով էներգիայի արտադրման համար: Նրա կարևորագույն գործառույթներն են`
- չեզոքացնում է տոքսինները
- նպաստում է լյարդի մաքրմանը
- նվազեցնում է արյան մեջ շաքարի ավելորդ քանակը
- հեռացնում և նվազեցնում է մարմնի տհաճ հոտը
- ամրապնդում է արյունատար համակարգը
- հանում է բորբոքային վիճակը
Մարդու օրգանիզմում քլորոֆիլը մեծ օգնություն է ցուցաբերում օրգանները, հատկապես, լյարդը զանազան տոքսիններից մաքրելու գործում: Այս գունանյութը փոխազդում է թունավոր նյութերի (այդ թվում` որոշ քաղցկեղածին նյութերի) հետ, որի շնորհիվ օրգանիզմի հյուսվածքներին քիչ քանակությամբ վնասակար նյութեր են հասնում: Սրա շնորհիվ ծանր մետաղները չեզոքացվում են: Քլորոֆիլը նաև արագացնում է վերքերի առողջացումը և վերացնում է տհաճ հոտը, որը լուրջ խնդիր է շատ մարդկանց համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ քլորոֆիլը դրական է ազդում արյունատար համակարգի աշխատանքի վրա և պայքարում է բորբոքումների դեմ:
Բացի քլորոֆիլից, կանաչ բանջարեղենները հարուստ են ֆոլաթթվով, որը դասվում է B խմբի վիտամինների շարքին: Այն չափազանց կարևոր է ոչ միայն հղիների, այլև ընդհանրապես, ամենօրյա սննդակարգում: Այն բջիջների թաղանթը կիսաթափանցելի է դարձնում և ազդում է մեր նյարդային համակարգի վրա: Բացի այդ, բանջարեղենների այս խումբը հարուստ է A, C և E, վիտամիններով, դրական է ազդում մեր իմունային համակարգի վրա, կանխարգելում է քաղցկեղը, լավացնում է մաշկի կառուցվածքը և պայքարում է ծերացման դեմ:
Ամենաարժեքավոր կանաչ բանջարեղեններն են`
- սպանախը,
- բրոկկոլին,
- բրյուսելյան կաղամբը,
- ծնեբեկը,
- կաղամբը,
- վարունգը,
- կանաչ ոլոռը,
- հազարը: