Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Իտալական սննդակարգ

Դոլչե վիտա

Իտալական խոհանոցի մասին կարելի է ժամերով գրել: Այն լի է նրբահամ բաղադրատոմսերով, սակայն դրա յուրահատկությունը թաքնված է իտալացիների ուտելու ոճի մեջ: Նրանք հաճախ ճաշում են իրենց ընկերների և ընտանիքների հետ՝ վայելելով ուտելիքները ճաշատեսակները և գինին:
 
italian diet menu consists 5 set of diet
 
Իտալական սննդակարգը նաև ապրելակերպ է և ուտելու ոճ: Մենք իտալացիներից կարող ենք սովորել նրանց կյանքի բերկրանքը: Այստեղ մեզ կօգնեն մի քանի ակնարկներ.

Յուրաքանչյուր ուտելիքին վերաբերվիր որպես հանգստացնող մի բանի: Ուտելուց հետո դուրս արի, զբոսնիր այն մարդկանց հետ, ում հետ կիսել ես ճաշդ: Զրուցիր, վայելիր ամեն պահը՝ ճիշտ ինչպես անում են հարավի իտալացիները:
Եղիր ֆիզիկապես ակտիվ. Հեծանվավազքով զբաղվիր կամ քայլիր: Ազատվիր հեռուստացույցի կամ համակարգչի առաջ ուտելու սովորությունից: Վերջնականապես հրաժարվիր ֆասթ ֆուդից: Երբ հնարավոր է՝ օգտագործիր ձիթապտղի ձեթ սովորական ձեթի փոխարեն: 
 
 italian food can help you enjoy good health for many years to come
 
Պիցցա և բանջարեղեն

Հայտնի պիցցան ունի նաև իր բանջարեղենային տարբերակը: Այն մատուցվում է լոլիկով, սոխով, ձիթապտղով և պղպեղով:
 
Մենյու
Նախաճաշ Դուք կարող եք անձնատուր լինեք ինքներդ ձեզ մեկ կտոր խմորեղենով, ինչպես նաև սուրճով կամ կապպուչինոյով:
Լանչ Կանանց համար այն կարող է լինել մրգի մի կտոր կամ մրգային հյութ, իսկ տղամարդկանց համար` խոզապուխտով կամ ձկով սենդվիչ:
Ճաշ Բաղկացած է մի քանի կերակուրներից: Առաջինը անտիպաստին է, որը թեթև կերակրատեսակ է`սեխի մի քանի շերտ, խոզապուխտի մեկ կտոր (սովորաբար ամռանը) և կրոստինի (ձմռանը)՝ հացի փոքր կտորներ մոցառելլա պանրով, սնկով, սոխով, սպանախով կամ լոլիկով` թխած պանիրների մեջ և ջեռուցում: Հիմնական կերակուրը բաղկացած է պաստայից և սոուսից ըստ ճաշակի: Այնուհետև մատուցվում է աղցան կամ տարբեր ձևերով պատրաստվում է բանջարեղեն, որպեսզի մատուցվի մսի կամ ձկան հետ: Այս ամենից հետո մատուցվում է անուշեղեն:
Թեյ Դուք կարող եք ուտել ձեր սիրելի միրգը, յոգուրտ, կաթնային անուշեղեն կամ մեկ կտոր պիցցա:
Ընթրիք Սա հիմնական կերակուրն է: Պատրաստեք շոգեխաշած, եփած կամ թարմ բանջարեղեն մեկ կտոր մսով, ձկով կամ պանիրներով: Հացը պետք է մատուցվի առանց աղի: Դուք նաև կարող եք ըմպել մեկ բաժակ չոր սպիտակ կամ կարմիր գինի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Կալդո Վերդե

Կալդո Վերդե

Կալդո Վերդեն (Caldo Verde) ավանդական պորտուգալական ապուր է, որի պատրաստման համար օգտագործում են «couve gallega» տեսակի կաղամբի տերևներ:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Վոնտոն` չինական խմորագնդիկներ լցոնած ծովախեցգետնով և խոզի մսով

Դիմ սումը փոքր չինական նախուտեստներ են, որոնք կարող են լինել ծովամթերքով կամ մսով պելմենիների, բլիթների և կրոկետների տեսքով: Վոնտոնն ամենահանրահայտ նմանատիպ նախուտեստներից է Չինաստանում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Չապատի՝ հնդկական հաց

Չապատի՝ հնդկական հաց

Չապատին լոշիկի պես հնդկական հաց է, որը պատրաստում են տարեկանի ալյուրից և թխում բաց կրակի վրա:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Բադը չինական ոճով

Բադը չինական ոճով

Պեկինյան ոճով պատրաստված բադը չինական ամենահայտնի ճաշատեսակներից է, որը մատուցվում է ոչ միայն Պեկինի ռեստորաններում, այլ նաև ամբողջ աշխարհում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ