Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Ինչպես նվազեցնել քաշն առանց ջանքի և զոհաբերությունների

Մշտապես հոգնա՞ծ եք, էներգիայի կարի՞ք եք զգում: Նկատում եք, որ Ձեր փորը մեծանու՞մ է:  Ավելին, դիետաները, որոնք փորձել եք, բոլորն անարդյունավե՞տ են թվում: Փորձեք ավելի ուշադրությամբ զննել այն, ինչը սովորաբար դնում եք ձեր ափսեի մեջ: Ոչ ճիշտ նյութափոխանակության և ավելորդ  քաշի պատճառներից մեկը կարող է լինել թթուների ավելցուկը: Որոշ սննդամթերքներ, որոնք Դուք կանոնավոր կերպով ուտում եք, օրինակ, միսը, ձուն, բարակ կտրտած մսամթերքը, յուղերը, պանիրը և քաղցրավենիքը կարող են ունենալ թթվեցնող ազդեցություն Ձեր օրգանիզմի վրա, որը, վերջին հաշվով, կբերի նյութափոխանակության դանդաղեցման, մարմնի զանգվածի ավելացման և վատ ինքնազգացողության: 

  • Հիմնային ազդեցություն ունեցող սննդամթերքները , որոնք բաղկացած են բանջարեղեններից (բացառությամբ ոլոռի և սոյայի), մրգերից (բացառությամբ լոռամրգի և հապալասի) և կաթնամթերքներից, պետք է կազմեն մեր սննդի 3/4 մասը:
  • Թթվային ազդեցություն ունեցող  սննդամթերքները , որոնք բաղկացած են մսի բոլոր տեսակից, ձկից, բարակ կտրտած մսամթերքից, յուղերից, պանրից, ձվից (հատկապես, դեղնուցից), շաքարից և քաղցրավենիքից, բրնձից, մակարոնից, վարսակի ալյուրից, մյուսլիներից, ցորենից, անմաղ ալյուրից և ընկուզեղենից, պետք է կազմեն մեր սննդի 1/4 մասը:

Կանաչ սմութին ազատում է տոքսիններից և էներգիա է հաղորդում

Խառնեք մեկ բաժակ բնական յոգուրտ, թարմ վարունգ, ½ պճեղ սխտոր, ½ թարմ անանուխի տերև: Ապա ավելացրեք մեկական պտղունց պղպեղ և աղ` համի համար: Խմեք կոկտեյլը սառնարանում սառեցնելուց հետո:

Նիհարելու օր

Յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ Ձեր ափսեն պետք է պարունակի ¾ հիմնային սննդամթերք (առավելապես, բանջարեղեն և մրգեր) և ¼ թթվային սննդամթերքներ (միս, ճարպեր). սա Ձեզ կօգնի վերականգնել օրգանիզմի քիմիական հավասարակշռությունը և կորցնել նույնիսկ մինչև 4 կիլոգրամ` 7 օրում:

Դիետայի ընթացքում խմեք առնվազն 8 բաժակ հեղուկ. կարելի է խմել թարմ բանջարեղենի և մրգերի հյութեր, բուսական թեյեր, հանքային ջուր (քիչ հանքային աղեր պարունակող և թույլ գազավորված, քանի որ գազավորված ջուրը պարունակում է ածխաթթու, որն ունի թթվեցնող հատկություն):
 
Ճաշացանկի օրինակ

Նախաճաշ. մեկ գավաթ յոգուրտ (կեֆիր կամ կաթ) 3 ճաշի գդալ մյուսլիով և ½ բաժակ մրգային խառնուրդով, մեկ թեյի գդալ մեղր, թարմ նարնջի հյութ:

Ժամը 11-ի շրջանում. խառնուրդ` ½ պահածոյացված թունայի տարա՝ խառնած 2 ճաշի գդալ կանաչ ոլոռի հետ, համեմված բույսերով և կարմիր պապրիկայով, լոլիկ և մեկ բաժակ կանաչ թեյ:

Ճաշ. 2 նրբաբլիթ բանջարեղենային լցոնով (3 ճաշի գդալ կտրատած սպանախ, ½ ավոկադո, ½ վարունգ, ½  լոլիկ, ½ փոքր ցուկկինի, 5 բրոկկոլի և 15 գ. տոֆու), ջուր ½ կիտրոնից քամած հյութով կամ կանաչ սմութի:

Նախուտեստ. մեկ գավաթ կտրատած թարմ բանջարեղեն՝ գազար, վարունգ, պղպեղ, ½ բաժակ յոգուրտի սոուս բույսերով, 15 գ. եփած հավի դոշ, կանաչ սմութի:

Ընթրիք. 10 գ. ձողաձուկ (կամ իշխան) համեմունքներով (օրինակ` պղպեղ, սխտոր), թարմ բանջարեղեն (կաթնուկ, ½ պղպեղ, ½ վարունգ, ½ լոլիկ, 3 բողկ) և շոգեխաշած բանջարեղեն (մի քանի բրոկկոլի, ծաղկակաղամբ, գազար և բարակ շերտերով կտրատած ճակնդեղ), մեկ ճաշի գդալ կանաչ ոլոռ (այս ամենը պետք է համեմել բույսերով), մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ և ձիթապտղի ձեթ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թուրքական հաց էկմեկ
Թուրքական հաց էկմեկ

Հաջողությամբ համադրվում է գրիլի վրա պատրաստված ուտեստների և գիրոսի հետ:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Հավը շամպինյոններով սերուցքային սոուսում

Համեղ և հյութեղ հավը սերուցքային սոուսի մեջ՝ շամպինյոններով:

4 անձի համար մինչև 15 րոպե Միջին բարդության
Ծովատառեխը ձեթի մեջ
Ծովատառեխը ձեթի մեջ

Լեհական հանրահայտ խորտիկ՝ ծովատառեխ ձեթի մեջ:

5 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Եգիպտացորենի ապուր
Եգիպտացորենի ապուր

Եգիպտացորենով ապուրի բաղադրատոմս

4 անձի համար 30-45 րոպե Պարզ