Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Ինչպես ճաշին գինի մատուցել

Տեղադրեք բաժակները հիմնական ափսեի վերևում՝ աջ կողմում. մենք սովորաբար դրանք վերցնում ենք աջ ձեռքով: Սկսելով աջ կողմից՝ տեղադրեք սպիտակ գինու բաժակը, այնուհետ՝ կարմիր: Ջրի բաժակը տեղադրեք կողքին. այն պետք է հեշտությամբ հասանելի լինի ողջ խնջույքի ընթացքում: Կարևոր է նշել նաև, որ աղանդերի բաժակները պետք չէ տեղադրել խնջույքի սկզբին, այլ միայն այն ժամանակ, երբ մատուցում ենք սուրճը կամ թեյը: Պատշաճ ընտրված բաժակները, բացի գեղագիտական գործառույթից, թույլ են տալիս ճիշտ գնահատել գինու գույնը, համը և բույրը: Գինու բաժակները պետք է լինեն անգույն և պատրաստված հարթ, բարակ ապակուց: Միայն այս կերպ կարելի է տեսնել դրանց պարունակությունը:

Բաժակի ձևը մեծ դեր է խաղում գինու համտեսման ժամանակ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարբեր բաժակներում մատուցված գինին ունի այնպիսի տարբեր համեր, որ անգամ հնարավոր չէ եզրակացնել, որ դա նույն խմիչքն է: Բաժակի ամենաճիշտ ձևը ներքևում ձվի տեսքով լայնացողն է:

Կարևոր է նաև, թե ինչպես ենք բռնում բաժակը: Բաժակը պետք է բռնել ոտիկից՝ խմիչքի տաքացումը կանխարգելու և մակերեսը մաքուր պահելու նպատակով:

Ինչպես ճաշին գինի մատուցել

Օգտագործե՛ք այս կանոնները և համոզվե՛ք, թե որքան լի է ձեր սեղանը դառնում:

Վայելե՛ք ձեր խնջույքն ու իմացե՛ք ավելին`

Գերժամանակակից կերուխում և ընթրիք Բանջարեղենները ձեր սեղանին

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հավով և եգիպտացորենով տապակած կոտլետներ

Հավով և եգիպտացորենով տապակած կոտլետներ

Եգիպտացորենով կոտլետներ

5 անձի համար 30-45 րոպե Պարզ
Սուշիի բրինձ

Սուշիի բրինձ

Ինչպես պատրաստել սուշիի բրինձ. ճապոնական խոհանոցի հիմունքները:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Բոգրաչ (գուլյաշ-ապուր)

Բոգրաչ (գուլյաշ-ապուր)

Բոգրաչի՝ գուլյաշ-ապուրի բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Խորոված տավարի սուկի

Խորոված տավարի սուկի

Խորոված տավարի սուկիի՝ երկար տարիների պատմություն ունեցող համեղ չեխական ուտեստի բաղադրատոմս:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության