
Գարնանային սննդակարգ
Ձմեռվանից հետո մարմինը հոգնած է. մենք ունենք արևի կարիք, որը բարձրացնում է մեր տրամադրությունն ու օգնում արտադրել վիտամին D: Այն սնունդը, որն ընդունում ենք ձմռանը, նույնպես շատ հաճախ հարուստ չէ վիտամիններով: Այդ պատճառով, երբ ձմեռն ավարտվում է, էներգիայով լի, երջանիկ, ուժեղ և առողջ լինելու համար օրգանիզմը հարկավոր է հարստացնել վիտամիններով: Հավոզվեք, որ ձեր սննդակարգը լի է՝
- կաթնամթերքով
- յուղալի մսերով,
- սննդարար հացահատիկային հացերով,
- մրգերով,
- և բանջարեղենով:
Վիտամինները բանջարեղենում
Բանջարեղենը վիտամինների հիանալի աղբյուր է: Գոյություն ունեն բազմաթիվ հրաշալի և համեղ բանջարեղեններ, որոնք հարուստ են մի շարք վիտամիններով, որոնց կարիքն էլ ունի մեր օրգանիզմը՝ հատկապես ձմեռվանից հետո: Սառեցված բանջարեղենը հիանալի լուծում է, քանի որ վերջիններս պահպանում են մեծ քանակությամբ վիտամիններ և շատ հեշտ են պատրաստվում: Պատրաստե՛ք դրանց օգնությամբ հրաշալի ճաշատեսակներ:
- Վիտամին A և K ընդունելու համար կերեք բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ, գազար և կանաչ ոլոռ,
- Վիտամին C ընդունելու համար կերեք բրոկկոլի և բրյուսելյան կաղամբ,
- Վիտամին D ընդունելու համար կերեք սունկ:
Կարևոր է նաև հիշել, որ սթրեսն օրգանիզմին խանգարում է վիտամինները յուրացնել: Այդ պատճառով պահպանե՛ք հանգիստ և կերե՛ք բանջարեղեն: