Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Ինչպե՞ս խորովել գրիլի վրա և տապակել ջեռոցում

Գրիլի վրա խորովելը

Մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում, որ գրիլի վրա խորովելը վնասակար է առողջությանը: Ինչևէ, համապատասխան կանոնների պահպանման դեպքում կերակուրի պատրաստման այս ձևը շատ առավելություններ ունի: Գրիլի վրա խորովելու առավելությունն այն է, որ լրացուցիչ յուղի անհրաժեշտություն չկա: Մսամթերքների և բանջարեղենի՝ գրիլի վրա խորովելու տևողությունը շատ կարճ է, ինչը խոչընդոտում է գրիլի վրա խորոված մթերքների պարունակած արժեքավոր հանքային աղերի և վիտամինների կորստին: Բացի այդ, գրիլի վրա խորովելուց առաջ ցանկալի է մթերքները մարինադի մեջ պահել: Գրիլի վրա տապակելն ավելի անվտանգ կլինի,եթե կատարեք հետևյալ մի քանի կարևոր խորհուրդները: Կարևոր է, որպեսզի թավան շատ խնամքով լվացված լինի: Նախորդ ճաշկերույթից մնացած այրված յուղը և  կերակրի մնացորդը թունավոր նյութերի աղբյուր են: Կարևոր է նաև, թե ինչից եք վառել գրիլի կրակը: Օջախը պետք է հավասարաչափ վառվի: Նաև պետք է օգտագործել տերևաթափ լինող ծառից ստացվող հատուկ տեսակի ածուխ:

How to grill and roast?

Ջեռոցում տապակելը

Ջեռոցում տապակելը մթերքի տաքացումն է ջեռոցում: Դա սովորաբար կատարվում է 160-250°C ջերմաստիճանի պայմաններում: Համապատասխան ջերմաստիճանի ընտրությունը կախված է միջանկյալ մթերքների տեսակից և վերջնական կերակրի որակը որոշող կարևոր գործոն է: Թեթև տապակումը տևում է մի քանի րոպեից մինչև 3-4 ժամ՝ կախված մթերքի տեսակից: Բարձր ջերմաստիճանը մթեքում պարունակվող սպիտակուցը և օսլան ավելի դյուրամարս են դարձնում: Մթերքի արտաքին երեսին (որը գտնվում է բարձր ջերմաստիճանի անմիջական ազդեցության տակ) համի և բույրի առանձնահատուկ միացություններ են ձևավորվում: Այս նյութերը, մեծ քանակությամբ օգտագործվելու դեպքում, կարող են առաջացնել շատ հիվանդություններ, այդ թվում`քաղցկեղ: Սա հաշվի առնելով, մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի տապակելու ընթացքում չայրենք մթերքները:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Այնտոպֆ՝ լիարժեք ճաշ

Այնտոպֆ՝ լիարժեք ճաշ

«Այնտոպֆ» բառը գերմաներեն նշանակում է «մեկ կաթսա», ինչն էլ հանդիսանում է այս ուտեստի գաղտնիքը:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Սնկով աղցան

Սնկով աղցան

Համեղ և օգտակար աղցան մարինացված շամպինյոններով:

4 անձի համար 30-45 րոպե Միջին բարդության
Տապակած թռչող ձուկ

Տապակած թռչող ձուկ

Կարիբյան խոհանոցի կերակուր հանդիսացող թռչող ձկան պատրաստման բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Քաղցր և թթու խոզի միս

Քաղցր և թթու խոզի միս

Քաղցր և թթու խոզի միսը ին և յան ուժերի համադրությունն է խոհարարության մշակույթում: Այն չինական հակասությունների հավասարակշռությունն է: