Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Ինչպես խելացի կերպով նվազեցնել քաշը

Մի մատնվեք սովի

Տնից դուրս գալուց առաջ պարտադիր է նախաճաշելը: Եթե նույնիսկ առավոտյան քաղց չեք զգում, կերեք մի փոքր սենդվիչ կամ մի քիչ միրգ: Այս կերպ Դուք անմիջապես կիջեցնեք արյան մեջ շաքարի մակարդակը՝ խուսափելով օրվա ընթացքում չափից շատ ուտելուց:
  • Մի եղեք ծույլ: Օրական մեկ ժամ ֆիզիկական ակտիվությունը պարտադիր է: Մի վախեցեք անձրևից և ձնից, գնացեք զբոսանքի՝ Դուք կամրացնեք Ձեր օրգանիզմը, արյան շրջանառությունը, և Ձեր մաշկը կունենա առողջ վարդագույն երանգ:
  • Կերեք շատ բանջարեղեն և մրգեր: Ավելի լավ է ուտել մեկ բանան կամ չոր միրգ, որոնք հարուստ են վիտամիններով, քան մի կտոր շոկոլադ կամ կրեկեր:
  • Մի վախեցեք ասել`ՈՉ: Նույնիսկ առանց պատճառը նշելու, մերժեք ընդունել սնունդ՝ նույնիսկ ընտանեկան հավաքների կամ երեկոների ժամանակ:
  • Մի մոռացեք լավ քնել: Եթե հնարավոր է՝ պառկեք քնելու մինչև երեկոյան ժամը 11-ը, որպեսզի ապահովեք 8-ժամյա քունը:
  • Մի հետևեք հայտնի մարդկանց: Հատկապես, անորեքսիայի բերող ծայրահեղ դիետաների մեթոդներին: Ձեր նպատակն է լինել առողջ և ունենալ գեղեցիկ մարմին (մեկընդմիշտ) և ոչ թե կրել 34 համարի հագուստ ու մշտապես գտնվել քաղցած վիճակում և լուրջ հիվանդությունների վտանգի տակ:

Մի սնվեք չափից ավելի

Պետք չէ չափից շատ ուտել նույնիսկ ամենաառողջարար սննդամթերքները: Բաժանեք Ձեր կողմից օրական ընդունվող սնունդը 5-6 փոքր մասերի: Այս եղանակով Դուք կպահպանեք արյան մեջ շաքարի հաստատուն մակարդակը, հանկարծակի քաղց չեք զգա և հեշտությամբ կկարողանաք այրել կալորիաները:
 
  • Մի մեկուսացեք: Գնացեք զբոսանքի Ձեր ընկերոջ հետ: Պարզապես, զբոսանքը մի ավարտեք պիցցերիայում:
  • Ուտելու ժամանակ մի կարդացեք կամ մի դիտեք հեռուստացույց: Սնունդի վրա կենտրոնանալը ստիպում է Ձեզ ուտել ավելի քիչ, ինչպես նաև գնահատել սննդի համն ու տեսանելի առավելությունները: Ձեր ուղեղն ավելի արագ է ստանում հագենալու ազդանշանը:
  • Կերակուրը մի պատրաստեք երկու օրվա համար: Թարմ սնունդն ավելի օգտակար է, և կերակուրը հասանելի չի լինի Ձեզ համար ամեն վայրկյան:
  • Մի գնեք սննդամթերքներ պահելու համար: Ինչը չեք գնել, չեք ուտի: Հաջորդ շաբաթ նույնպես կլինեն հատուկ առաջարկներ:
  • Մի կերեք մեծ ափսեներից: Օգտագործեք ավելի փոքր ափսեներ, Ձեր կերակրի չափաբաժինը ավելի մեծ կերեևա, քան իրականում է:
  • Մի կերեք երեկոյան ժամը 7-ից հետո: Սա վերաբերում է հատկապես ճարպերին և ածխաջրերին:
  • Մի քննադատեք ինքներդ Ձեզ: Ոչ մեկ կտոր շոկոլադ ուտելու, ոչ էլ` այլ խախտումների համար: Ներեք Ձեզ, կատարեք ճիշտ հետևություններ, մոռացեք դրա մասին և շարժվեք առաջ:
  • Մի օգտագործեք չափից ավել աղ կամ պատրաստի կերակուրներ` պոլիէթիլենե պարկերի կամ տուփերի մեջ: Այդ կերակուրները (որոնք պարունակում են շատ աղ, կոնսերվանտներ և այլ հավելումներ) գրգռում են Ձեր օրգանիզմը, շատ ջուր են պահանջում, և որպես հետևանք, Ձեր քաշն ավելանում է:
  • Հեռու մնացեք գայթակղությունից: Խուսափեք պիցցերիաներից, սրճարաններից, հրուշակեղենի խանութներից և արագ սննդի ռեստորաններից:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Կարագով բլիթներ
Կարագով բլիթներ

Poffertjes՝ հոլանդական ավանդական բլիթներ, որոնք սովորական բլիթներից տարբերվում են փոքր չափերով և քաղցրությամբ:

6 անձի համար 15-30 րոպե Պարզ
Տապակած թռչող ձուկ
Տապակած թռչող ձուկ

Կարիբյան խոհանոցի կերակուր հանդիսացող թռչող ձկան պատրաստման բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Ալֆահորես՝ խտացրած կաթով թխվածքաբլիթներ
Ալֆահորես՝ խտացրած կաթով թխվածքաբլիթներ

Բազմաթիվ լատինոամերիկյան երկրներում և Իսպանիայում կարելի է հանդիպել այսպիսի անվանումով թխվածքաբլիթ, սակայն բաղադրատոմսերը շատ տարբեր են:

20 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Ոսկեզօծ նրբաբլիթներ եգիպտացորենով , խոզապուխտով ու ծնեբեկով

Համեղ ուտեստ, որը կուրախացնի ձեր մտերիմներին

2 անձի համար 30-45 րոպե Միջին բարդության