Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

Ինչպե՞ս եփած բանջարեղենին համ տալ

Բանջարեղենն ավանդական ձևով խաշելիս կամ գոլորշու վրա եփելիս բավական է ավելացնել ձեր սիրելի խոտաբույսերը կամ համեմունքները: Հատկապես՝ թարմ խոտաբույսեր և չորացրած համեմունքներ: Նրանց բույրն ու համը շատ լավ համապատասխանում են խաշած բանջարեղենի համին:

Ռեհանը բավականին ինտենսիվ և ճանաչելի բուրմունք ունեցող բույս է: Այն օգտագործում են իտալական ուտեստներում: Այն կարելի է օգտագործել նաև կաթնաշոռի, սենդվիչների, աղցանների և ձկան ուտեստների համը բարելավելու համար: Եթե պատրաստում եք որևէ ուտեստ, որի հիմքը հանդիսանում է լոլիկը, ապա ռեհանը լավագույն ընտրությունն է:

Ուրցը բարելավում է և՛ սննդի համը, և՛ առողջությունը: Այն խորհուրդ է տրվում շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց: Ուրցը լայն կիրառություն ունի ֆրանսիական խոհանոցում: Այն ավելացնում են մսային ուտեստներին, հատկապես՝ եղնիկին, ինչպես նաև սիսեռով ապուրին և ձկան ուտեստներին:

Խնկունին ունի խեժանման հոտ և հաճելի, թեթևակի դառը համ, որոնք էլ իրեն կատարյալ հավելում են դարձնում մսի, ձկան, բրնձի, ապուրների և աղցանների համար: Այն կատարյալ համեմունք է աշխարհի խոհանոցների շատ ճաշատեսակների համար, քանի որ այն յուրաքանչյուր ուտեստին անկրկնելի համ է տալիս՝ ինչպես թթու, այդպես էլ՝ քաղցր:

Եփած բանջարեղենի համը կարող է տարբերվել նաև ըստ օգտագործած սոուսային հավելումների: Սոուսներն ավելի համեղ են, երբ դրանք ինքներս ենք պատրաստում: Միակ հարցն այն է, թե ինչ սոուս օգտագործել ուտեստի հետ: Ընտրությունը կախված է այն ուտեստից, որին այն ավելացնելու ենք: Ամենահայտնի և տարածված հավելումները սխտորով կարրին ու ցացիկի սոուսն են:

Ինչպե՞ս եփած բանջարեղենին համ տալ:

Օգտագործե՛ք համեմունքներ ձեր ուտեստենրի հետ և տեսե՛ք, թե ինչպիսի հրաշալի համ ենք դրանք ստանում:

Ստացե՛ք հաճույք և ստեղծագործե՛ք՝

Բաղադրիչների կալորիականության և սննդարար արժեքների աղյուսակներ


Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հումուս՝ արաբական նախուտեստ
Հումուս՝ արաբական նախուտեստ

Հումուսի պատրաստման բաղադրատոմս. մատուցվում է պիտայի կամ չիպսերի հետ, կարող է յուրահատուկ նախուտեստ լինել ձեր հյուրերի համար, ովքեր սպասում են հիմնական ուտեստին:

6 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Կանաչ ոլոռ բեկոնով և թարմ սամիթով
Կանաչ ոլոռ բեկոնով և թարմ սամիթով

Համեղ ուտեստ ՝ ավանդական համով

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Աղցան քաղցր եգիպտացորենով և հնդկահավով
Աղցան քաղցր եգիպտացորենով և հնդկահավով

Այս աղցանը՝ օգտակար և համեղ ուտեստ է, հեշտ տեսքով, որը կարելի է հյուրասիրել ճաշին և ընտրիքին:

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Ակի և բակալաու
Ակի և բակալաու

Կարիբյան խոհանոցի ուտեստի՝ ակի և բակալաուի (aki y bacalao) պատրաստման բաղադրատոմս:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Ինչպե՞ս եփած բանջարեղենին համ տալ

Բանջարեղենն ավանդական ձևով խաշելիս կամ գոլորշու վրա եփելիս բավական է ավելացնել ձեր սիրելի խոտաբույսերը կամ համեմունքները: Հատկապես՝ թարմ խոտաբույսեր և չորացրած համեմունքներ: Նրանց բույրն ու համը շատ լավ համապատասխանում են խաշած բանջարեղենի համին:

Ռեհանը բավականին ինտենսիվ և ճանաչելի բուրմունք ունեցող բույս է: Այն օգտագործում են իտալական ուտեստներում: Այն կարելի է օգտագործել նաև կաթնաշոռի, սենդվիչների, աղցանների և ձկան ուտեստների համը բարելավելու համար: Եթե պատրաստում եք որևէ ուտեստ, որի հիմքը հանդիսանում է լոլիկը, ապա ռեհանը լավագույն ընտրությունն է:

Ուրցը բարելավում է և՛ սննդի համը, և՛ առողջությունը: Այն խորհուրդ է տրվում շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց: Ուրցը լայն կիրառություն ունի ֆրանսիական խոհանոցում: Այն ավելացնում են մսային ուտեստներին, հատկապես՝ եղնիկին, ինչպես նաև սիսեռով ապուրին և ձկան ուտեստներին:

Խնկունին ունի խեժանման հոտ և հաճելի, թեթևակի դառը համ, որոնք էլ իրեն կատարյալ հավելում են դարձնում մսի, ձկան, բրնձի, ապուրների և աղցանների համար: Այն կատարյալ համեմունք է աշխարհի խոհանոցների շատ ճաշատեսակների համար, քանի որ այն յուրաքանչյուր ուտեստին անկրկնելի համ է տալիս՝ ինչպես թթու, այդպես էլ՝ քաղցր:

Եփած բանջարեղենի համը կարող է տարբերվել նաև ըստ օգտագործած սոուսային հավելումների: Սոուսներն ավելի համեղ են, երբ դրանք ինքներս ենք պատրաստում: Միակ հարցն այն է, թե ինչ սոուս օգտագործել ուտեստի հետ: Ընտրությունը կախված է այն ուտեստից, որին այն ավելացնելու ենք: Ամենահայտնի և տարածված հավելումները սխտորով կարրին ու ցացիկի սոուսն են:

Ինչպե՞ս եփած բանջարեղենին համ տալ:

Օգտագործե՛ք համեմունքներ ձեր ուտեստենրի հետ և տեսե՛ք, թե ինչպիսի հրաշալի համ ենք դրանք ստանում:

Ստացե՛ք հաճույք և ստեղծագործե՛ք՝

Բաղադրիչների կալորիականության և սննդարար արժեքների աղյուսակներ

Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description