This website uses cookies. By using this website you consent to our cookie policy.

More details

Ինչպես ճիշտ պատրաստել բանջարեղենային ուտեստները

Բանջարեղենային ուտեստներին գրավչություն են տալիս իրենց համը, հոտը, տեսքը և մատուցման եղանակը: Պահպանելով բանջարեղենների և մրգերի օրական հինգ անգամ ընդունման կանոնը և ստորև բերված սկզբունքները՝ մենք մեր օրգանիզմին կտանք լավագույնը.

  • Թարմ բանջարեղեններ գնելիս՝ ընտրեք լավ տեսք ունեցողները. որոնք հարթ են և հասած: Սառեցված բանջարեղեններ գնելիս՝ դրանք պետք է լինեն ամբողջությամբ սառած, չոր և միմյանց կպած չլինեն:  
  • Լվացեք բանջարեղենը և կեղևը հեռացրեք բարակ շերտով, քանի որ ամենաշատ սննդանյութերը կեղևի տակ են:
  • Բանջարեղենների կեղևը հեռացնելուց հետո, դրանք անմիջապես լվացեք մաքուր ջրով, մի ընկղմեք ջրի մեջ:  Ջրի մեջ ընկղմելը քայքայում է արժեքավոր սննդանյութերը (B և C խմբի վիտամինները լուծվում են ջրում), ինչպես նաև հանքային աղերը:
  • Տերևային բանջարեղենները պետք է լվանալ խնամքով, տերևները պետք է առանձնացնել, ջուրը փոխել:  Թողեք, որ դրանք չորանան և երբեք մի ճզմեք կամ կոտրեք տերևները:
  • Մաքրած կամ կտրատած բանջարեղենը պետք է եփել անմիջապես՝ տեղավորելով եռացող աղաջրով ամանի մեջ կամ շոգեխաշման համար նախատեսված ամանի մեջ: Եփելիս բանջարեղենների վրա սառը ջուր լցնելը ճիշտ չէ:

Բանջարեղենները, որոնք պարունակում են կարոտին, պետք է եփել մի քիչ յուղով, օրինակ ձիթապտղի յուղով: Արմատային բանջարեղենները և լոբազգիները եփելիս, պետք է կափարիչով ծածկել: Կաղամբազգի բանջարեղենները կարելի է սկզբում եփել բաց կաթսայում, սակայն հինգ րոպե հետո պետք է կափարիչով ծածկել:

  • Եփելու տևողությունը հասցրեք նվազագույնի: Բանջարեղենները եփեք քիչ` բարձր ջերմաստիճանի պայմաններում, մինչև դրանք փափկեն: Աղցանների համար բանջարեղեն խաշելիս՝ ցանկալի է կեղևը թողնել: Եփելուց հետո կեղևը հեռացնելուց առաջ դրանք պետք է սառեցնել:
  • Թարմ բանջարեղենով աղցանները պետք է պատրաստել վերջին պահին՝ մատուցելուց անմիջապես առաջ:
  • Կտրատած բանջարեղենների յուրաքանչյուր չափաբաժնին պետք է ավելացվի սոուս կամ բուսայուղ, քանի որ բանջարեղենները բարակ թաղանթով ծածկելով, դրանք պաշտպանվում են օքսիդացումից:
  • Համեմունքները և կանաչին բանջարեղենային ուտեստներին պետք է ավելացնել մատուցելուց անմիջապես առաջ: Եթե համեմունքները թարմ են, դրանք պետք է կտրատել կամ մանրացնել վերջին պահին՝ նախքան աղցանին ավելացնելը:

Recipes that might interest you

Խոհարարի աղցան
Խոհարարի աղցան

Խոհարարի աղցանի բաղադրատոմս

4 persons over 45 min Easy
Ոսկեզօծ նրբաբլիթներ եգիպտացորենով , խոզապուխտով ու ծնեբեկով

Համեղ ուտեստ, որը կուրախացնի ձեր մտերիմներին

2 persons 30-45 min Medium
Թագավորական սենդվիչ
Թագավորական սենդվիչ

Օգտակար և համեղ ջեռեփուկ սնկով, պանրով և մսով:

4 persons under 15 min Medium
Բուլկուց կնեդլիկներ
Բուլկուց կնեդլիկներ

Կնեդլիկների՝ կարտոֆիլի կամ բրձնի փոխարեն մսի հետ մատուցվող չեխական ավանդական խորտիկի բաղադրատոմս:

3 persons over 45 min Easy
Ինչպես ճիշտ պատրաստել բանջարեղենային ուտեստները

Բանջարեղենային ուտեստներին գրավչություն են տալիս իրենց համը, հոտը, տեսքը և մատուցման եղանակը: Պահպանելով բանջարեղենների և մրգերի օրական հինգ անգամ ընդունման կանոնը և ստորև բերված սկզբունքները՝ մենք մեր օրգանիզմին կտանք լավագույնը.

  • Թարմ բանջարեղեններ գնելիս՝ ընտրեք լավ տեսք ունեցողները. որոնք հարթ են և հասած: Սառեցված բանջարեղեններ գնելիս՝ դրանք պետք է լինեն ամբողջությամբ սառած, չոր և միմյանց կպած չլինեն:  
  • Լվացեք բանջարեղենը և կեղևը հեռացրեք բարակ շերտով, քանի որ ամենաշատ սննդանյութերը կեղևի տակ են:
  • Բանջարեղենների կեղևը հեռացնելուց հետո, դրանք անմիջապես լվացեք մաքուր ջրով, մի ընկղմեք ջրի մեջ:  Ջրի մեջ ընկղմելը քայքայում է արժեքավոր սննդանյութերը (B և C խմբի վիտամինները լուծվում են ջրում), ինչպես նաև հանքային աղերը:
  • Տերևային բանջարեղենները պետք է լվանալ խնամքով, տերևները պետք է առանձնացնել, ջուրը փոխել:  Թողեք, որ դրանք չորանան և երբեք մի ճզմեք կամ կոտրեք տերևները:
  • Մաքրած կամ կտրատած բանջարեղենը պետք է եփել անմիջապես՝ տեղավորելով եռացող աղաջրով ամանի մեջ կամ շոգեխաշման համար նախատեսված ամանի մեջ: Եփելիս բանջարեղենների վրա սառը ջուր լցնելը ճիշտ չէ:

Բանջարեղենները, որոնք պարունակում են կարոտին, պետք է եփել մի քիչ յուղով, օրինակ ձիթապտղի յուղով: Արմատային բանջարեղենները և լոբազգիները եփելիս, պետք է կափարիչով ծածկել: Կաղամբազգի բանջարեղենները կարելի է սկզբում եփել բաց կաթսայում, սակայն հինգ րոպե հետո պետք է կափարիչով ծածկել:

  • Եփելու տևողությունը հասցրեք նվազագույնի: Բանջարեղենները եփեք քիչ` բարձր ջերմաստիճանի պայմաններում, մինչև դրանք փափկեն: Աղցանների համար բանջարեղեն խաշելիս՝ ցանկալի է կեղևը թողնել: Եփելուց հետո կեղևը հեռացնելուց առաջ դրանք պետք է սառեցնել:
  • Թարմ բանջարեղենով աղցանները պետք է պատրաստել վերջին պահին՝ մատուցելուց անմիջապես առաջ:
  • Կտրատած բանջարեղենների յուրաքանչյուր չափաբաժնին պետք է ավելացվի սոուս կամ բուսայուղ, քանի որ բանջարեղենները բարակ թաղանթով ծածկելով, դրանք պաշտպանվում են օքսիդացումից:
  • Համեմունքները և կանաչին բանջարեղենային ուտեստներին պետք է ավելացնել մատուցելուց անմիջապես առաջ: Եթե համեմունքները թարմ են, դրանք պետք է կտրատել կամ մանրացնել վերջին պահին՝ նախքան աղցանին ավելացնելը:
Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description