Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

Համտեսեք Արևելքը լիբանանյան խոհանոցի հետ

 Սիրեք Միջին Արևելյան ուտեստները

Լիբանանյան խոհանոցը տեսքով և համով նման է շատ այլ Միջին Արևելյան ուտեստներին, քանի որ այն արաբական խոհարարական մշակույթի մի մասն է, որը ներառում է Միջերկրական ծովի ողջ հարավային ափը:
Ինչևէ, ասել թե լիբանանյան ուտեստները նույնն են, ինչ Միջին Արևելյան ուտեստները, կնշանակի ասել, որ իտալական խոհարարական ավանդույթները նույնն են, ինչ ֆրանսիականը կամ իռլանդականը:

Լիբանանյան խոհանոցը, պարզվում է, որ ավելի գծուծ է կենդանական ճարպերի և մսի (բացի անյուղ միսը) հարցում, և հայտնի է որպես բանջարեղենով, մրգերով, օսլաներով, ձիթապտղի յուղով և սխտորով հարուստ: Վերջին երկուսն ու բանջարեղենը միանշանակ պարտադիր են:

Լիբանանյան խոհանոց

Արաբական խոհարարական մշակույթի հետ միասին լիբանանյան խոհանոցը գոյություն է ունեցել բիբլիական ժամանակներից, և սա բառացիորեն արտացոլված է պատմության մեջ: Բացի լիբանանյան աշխարհահռչակ ազգային ուտեստներից, ինչպիսիք են քիբեն, մուլուքնիան, լաբնեն, բաքլավան, և այլն, լիբանանյան խոհանոցը նաև առաջարկում է համեղ տարբերակների բազմազանություն բուսակերների համար, ինչպես օրինակ լիբանանյան մուսական է: Սա ավանդական բուսակերային ճաշատեսակ է, որի գլխավոր բաղադրիչներն են սմբուկը, սիսեռը և տոմատի սոուսը:
 
 
 
Լիբանանյան ուտեստները, ինչպես և Միջին Արևելքի ուտեստներից շատերն աճող մասսայականություն են վայելում արևմտյան աշխարհում՝ որպես քիչ առողջ արագ սննդի փոխարինողներ: Նույնը կարելի է ասել տարբեր ռեստորանների մասին, որոնք մատուցում են լիբանանյան և Միջին Արևելքի ուտեստների լայն տեսականի ու առաջարկում են բաղադրատոմսեր: Եթե կհամարձակվեք ինքներդ ինչ-որ բան պատրաստել լիբանանյան խոհանոցից ձմռանը, կարող եք օգտագործել նաև սառեցրած բանջարեղեն:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Տապակած պանիր
Տապակած պանիր

Տապակած պանրի՝ չեխական խոհանոցի խորտիկի բաղադրատոմս, որը շատ հեշտ է պատրաստվում:

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Պուչերո՝ մսային գուլյաշ
Պուչերո՝ մսային գուլյաշ

Պուչերոն ուտեստ է, որ Արգենտինա են բերել իսպանացի գաղթականները:

12 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Կալալաատիկկո՝ ձկով ջեռեփուկ
Կալալաատիկկո՝ ձկով ջեռեփուկ

Կալալաատիկկոն Ֆինլանդիայում պատրաստվող ձկնային ջեռեփուկ է:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ
Թագավորական սենդվիչ
Թագավորական սենդվիչ

Օգտակար և համեղ ջեռեփուկ սնկով, պանրով և մսով:

4 անձի համար մինչև 15 րոպե Միջին բարդության
Համտեսեք Արևելքը լիբանանյան խոհանոցի հետ

 Սիրեք Միջին Արևելյան ուտեստները

Լիբանանյան խոհանոցը տեսքով և համով նման է շատ այլ Միջին Արևելյան ուտեստներին, քանի որ այն արաբական խոհարարական մշակույթի մի մասն է, որը ներառում է Միջերկրական ծովի ողջ հարավային ափը:
Ինչևէ, ասել թե լիբանանյան ուտեստները նույնն են, ինչ Միջին Արևելյան ուտեստները, կնշանակի ասել, որ իտալական խոհարարական ավանդույթները նույնն են, ինչ ֆրանսիականը կամ իռլանդականը:

Լիբանանյան խոհանոցը, պարզվում է, որ ավելի գծուծ է կենդանական ճարպերի և մսի (բացի անյուղ միսը) հարցում, և հայտնի է որպես բանջարեղենով, մրգերով, օսլաներով, ձիթապտղի յուղով և սխտորով հարուստ: Վերջին երկուսն ու բանջարեղենը միանշանակ պարտադիր են:

Լիբանանյան խոհանոց

Արաբական խոհարարական մշակույթի հետ միասին լիբանանյան խոհանոցը գոյություն է ունեցել բիբլիական ժամանակներից, և սա բառացիորեն արտացոլված է պատմության մեջ: Բացի լիբանանյան աշխարհահռչակ ազգային ուտեստներից, ինչպիսիք են քիբեն, մուլուքնիան, լաբնեն, բաքլավան, և այլն, լիբանանյան խոհանոցը նաև առաջարկում է համեղ տարբերակների բազմազանություն բուսակերների համար, ինչպես օրինակ լիբանանյան մուսական է: Սա ավանդական բուսակերային ճաշատեսակ է, որի գլխավոր բաղադրիչներն են սմբուկը, սիսեռը և տոմատի սոուսը:
 
 
 
Լիբանանյան ուտեստները, ինչպես և Միջին Արևելքի ուտեստներից շատերն աճող մասսայականություն են վայելում արևմտյան աշխարհում՝ որպես քիչ առողջ արագ սննդի փոխարինողներ: Նույնը կարելի է ասել տարբեր ռեստորանների մասին, որոնք մատուցում են լիբանանյան և Միջին Արևելքի ուտեստների լայն տեսականի ու առաջարկում են բաղադրատոմսեր: Եթե կհամարձակվեք ինքներդ ինչ-որ բան պատրաստել լիբանանյան խոհանոցից ձմռանը, կարող եք օգտագործել նաև սառեցրած բանջարեղեն:
Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description