Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Ֆրանսիական խոհանոց

Այն սերտորեն կապված է ազգային մշակույթի հետ, խոհարարական արվեստի օրրանն է ու դրախտ խոհարարների համար: Նրա հռչակն ամբողջ աշխարհով մեկ նշանակում է, որ ֆրանսիացիները, անկախ կրթությունից և սոցիալական պատկանելությունից, երկար կարող են խոսել սննդի թեմայով: Խոհանոցը յուրաքանչյուր ֆրանսիացու առօրյայի հատուկ տարրն է, և բնավ պատահական չէ, որ հենց ֆրանսիացիներն են ստեղծել լավ վարվելակերպի (savoir-vivre) արվեստը:

Ռատատույ – շոգեխաշած բանջարեղեն
 
Սա ճաշատեսակ է հենց Պրովանսից, ավելի ստույգ` Նիցայից: Ռատատույի հիմնական բաղադրիչը բանջարեղենն է: Լոլիկը, սոխը, սմբուկը, ցուկինին և պղպեղը ճաշատեսակի հիմքն են հանդիսանում: Այս համեղ ուտեստը հիանալի է թե՛ ինքն իրենով, և թե՛ որպես խավարտ այլ ուտեստի հետ:
 
 French Food Culture and Recipes

Ֆրանսիական խոհանոցի հաճույքները

Ինչպես մյուս ազգային խոհանոցները՝ ֆրանսիական խոհանոցը նույնպես հայտնի է քիմք շոյող իր ամադամ կերակուրներով: Ինչևէ, այն նաև ներառում է յուրահատուկ ուտեստներ, օրինակ` աղիքով ֆրանսիական նրբերշիկը: Այնուամենայնիվ, եթե ընտրելու լինենք ֆրանսիական խոհանոցի ամենաբնորոշ տարրը, ապա դա անկասկած կլինի բագետը: Ֆրանսիացիներին բնորոշ մոտեցումը հացին իհարկե ազդում է բագետի համբավի վրա: Այն ուղեկցում է համարյա բոլոր ճաշատեսակներին:

Էսկարգո

Էսկարգոն ֆրանսիական խոհանոցում իր համբավի համար պարտական է Անտուան Կարեմին` ՙՖրանսիական խոհանոցի արվեստը՚ աշխատության ստեղծողին: Այս փոքրիկ ոստրեները` պատրաստված կարագով, սխտորով և մաղադանոսի ճյուղերով, այնքան հայտնի դարձան, որ ստեղծվեցին էսկարգոյի հատուկ ափսեներ աքցաններով, որոնք թույլ են տալիս բռնել տաք խեցիները մինչ դրանց միջից պատառաքաղով հանում են ոստրեները: Էսկարգո սիրողները երբեմն չեն էլ գիտակցում, թե որքան բարդ է դրա պատրաստման ընթացքը, մինչև ափսեին հասնելը: Ոստրեները պետք է դիմանան 10-օրյա պասին, մինչև սննդի ողջ մնացորդը դուրս կգա նրանց օրգանիզմից: Հետո դրանք պարզաջրվում են, եռացվում ու նորից են եռացվում երեք անգամ: Երբ սառեցվում են, դրվում են մանրէազերծված խեցիների վրա, որոնք նախապես ծածկված են սխտորով կարագով, և արդեն կարող են մատուցվել ափսեի մեջ:

Պանրի հարստությունը

Ֆրանսիայի տարածաշրջանային անհավանական բազմազանությունը եղանակային ամենատարբեր պայմաններով, լանդշաֆտը և ընտանի կենդանիների ցեղատեսակների բազմազանությունն արտահայտված են պանրի տեսակների տպավորիչ քանակությամբ, որոնք 370-ն են: ԿԱխված արտադրության միջոցներից` կարող են նշվել հետևյալ տեսակները. թարմ պանիրները, փափուկ պանիրները` ծածկված սպիտակ բորբոսով, պանիրները, որոնց արտաքին թաղանթը հանվում է, կապույտ պանիրները, այծի պանիրները, հասած և չհասած սեղմած պանիրները: Պանիրը ֆրանսիական ճաշի հատուկ մասն է և այն մատուցվում է փայտից կտրելու տախտակի վրա լանչին կամ ճաշին:

 french wine
 
Գինի

Ֆրանսիացիները խմում են գինին ջրի, կաթի, թեյի և գարեջրի փոխարեն: Նրանց համար դժվար կլինի հիանալի ճաշ ունենալն առանց գոնե մի գավաթ գինու: Սովորաբար ավելի քիչ հայտնի գինու տեսակներ են սպառվում, հիմնականում դրանք փոքր տեղական խաղողի այգիներից են, իսկ ավելի հայտնի գինու տեսակները սպառվում են հատուկ իրադարձությունների ժամանակ: Հաշվարկվել է, որ սովորական ֆրանսիացին տարվա մեջ խմում է 100 լիտր այս ազնիվ խմիչքից:

Օրվա ճաշացանկը

Ֆրանսիացիները շատ ուշադիր են ընտրում մթերքները յուրաքանչյուր ճաշի համար: Ճաշացանկը կախված է օրացուցային տոնից, դրա կարևորությունից, օրվա ժամից կամ պարզապես խոհարարի քմահաճությունից և երևակայությունից: Ճաշի ժամերը տարբերվում են՝ կախված տարածաշրջանից, սակայն հիմնականում նախաճաշը, որ բաղկացած է սուրճից, թեյից կամ տաք շոկոլադից ջեմով կրուասանի հետ միասին, մատուցվում է առավոտյան ժամը 7-ից մինչև 9-ը: Լանչը ուտում են կեսօրին, իսկ ճաշը՝ սկսելով ապուրից, մատուցվում է երեկոյան 6-ին:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Բիգոս

Բիգոս

Բիգոսի՝ Լեհաստանում տոնական սեղաններին հաճախ հանդիպող ավանդական ուտեստի բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Խորոված տավարի սուկի

Խորոված տավարի սուկի

Խորոված տավարի սուկիի՝ երկար տարիների պատմություն ունեցող համեղ չեխական ուտեստի բաղադրատոմս:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Կարագով բլիթներ

Կարագով բլիթներ

Poffertjes՝ հոլանդական ավանդական բլիթներ, որոնք սովորական բլիթներից տարբերվում են փոքր չափերով և քաղցրությամբ:

6 անձի համար 15-30 րոպե Պարզ
Տիրամիսու. իտալական աղանդեր մասկարպոնե պանրով

Տիրամիսուի բաղադրատոմս. այս աղանդերը կարող է դառնալ իդեալական երկրորդ նախաճաշ: Այն ավանդաբար մատուցվում է սառեցրած վիճակում էսպրեսսոյի հետ:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ