Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Ֆիզիկական ակտիվություն

Ֆիզիկական ակտիվությունը կարևոր դեր է խաղում մեր կյանքում, սակայն շատ քչերն են, որ կանոնավոր զբաղվում են սպորտով: Յուրաքանչյուրը կարող է իր համար հարմար մի բան գտնել: Առողջության համար ամենաարդյունավետը և օգտակարը բացօթյա վարժություններն են: Այնուամենայնիվ ազատ ժամանակն անցկացնելու այս ակտիվ ձևերն ավելի հաճախ անտեսվում են, չնայած բոլորս էլ գիտենք, որ ֆիզիկական ակտիվության պակասը մեր առողջության վրա նույնքան վատ է անդրադառնում, որքան ծխելը կամ օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակը:

Վարժությունները, ֆիզիկական ակտիվությունը և մեր առողջությունը

Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը տարբեր հիվանդություններից խուսափելու ամենաարդյունավետ և մատչելի ձևն է, որը բարելավում է մեր առողջական վիճակը տարբեր ձևերով.

  • կարգավորում է սրտի զարկերի հաճախականությունը
  • նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը
  • ամրացնում է ոսկորները
  • պաշտպանում է մեզ օստեոպորոզից:

Ֆիզիկական ակտիվությունը և մեր հոգեկան առողջությունը

Ֆիզիկական ակտիվության բարենպաստ ազդեցությունը կարելի է տեսնել նաև հոգեբանական ոլորտում: Մարզանքը նվազեցնում է վախերը, օգնում է հաղթահարելու դեպրեսիան, բարելավում է քնի որակը և մեր ինքնազգացողության սուբյեկտիվ գնահատականը: Ավելին, խմբով արվող ֆիզիկական վարժություններն օգնում են ինտեգրմանը: Ֆիզիկական ակտիվությունը նաև առօրյա հոգսերից կտրվելու ձև է. այն թույլ է տալիս մոռանալ ամենօրյա սթրեսները, քանի որ մենք տարվում ենք մարզանքով: Ֆիզիկական ծանրաբեռնվածության շնորհիվ մենք ավելի լավ տրամադրություն ենք ունենում, ինչն ազդում է մեր ընկալումների վրա:

Ֆիզիկական ակտիվությունն ու սննդակարգը

Ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է մեր օրգանիզմի կալորիաների սպառումը, ինչը նպաստում է մարմնի ծավալը նվազեցնելուն և դրա պատշաճ քաշի ձեռքբմանը: Կանոնավոր վարժությունները բարենպաստ են անդրադառնում մեր օրգանիզմի մարսողական համակարգի վրա, փակում են ախորժակը և օգնում մարմնի ճարպերը պակասեցնելուն: Ֆիզիկական վարժությունները ոչ միայն օգնում են մեզ ավելի լավ տեսք ունենալ, այլ նաև լավ զգալ և խուսափել ավելորդ քաշի հետ կապված շատ խնդիրներից:

Հավելյալ օգուտը

Եթե առողջության օգուտները բավարար չեն ակտիվ դառնալու համար, գուցե այն, թե ինչպես է մարզանքն անդրադառնում մեր լիբիդոյի վրա, կարող է ավելի լավ փաստարկ հանդիսանալ: Երբ սպորտով ենք զբաղվում, մեր օրգանիզմում արտադրվում է սեռական ակտիվությանը նպաստող հորմոնը: Սպորտը նաև մեծ ազդեցություն ունի մեր արտաքին տեսքի վրա և թույլ է տալիս գրավել հակառակ սեռին: Այսպիսով, զբաղվեք սպորտով, որպեսզի լինեք ավելի առողջ, լավ մարզավիճակում և մնաք երիտասարդ:

Լավ կլինի ֆիզիկական ակտիվության տարբեր ձևեր փորձեք, որպեսզի ձեզ համար հարմար մի բան ընտրեք:

Աէրոբիկա - մկանային մեծ ծավալների վրա ներազդող ռիթմիկ վարժություններ, որոնք մեր օրգանիզմում բարձրացնում են թթվածնի պահանջը:

Ջրային աէրոբիկա - կարող են վայելել ավելի մեծահասկները, ովքեր սպորտով ակտիվ չեն զբաղվում:

Կալանետիկան վերականգնողական վարժության տեսակ է, ինչը կարելի է կատարել տանը:

Պիլատեսն անընդհատ կրկնվող մի շարք վարժությունների կազմ է, ինչը ներազդում է մեր մարմնին ու մտքին: Այս վարժությունները բարերար ազդեցություն են ունենում ֆիզիկական ներդաշնակության վրա և հարմար են պատրաստվածության տարբեր մակարդակներում գտնվող տարբեր տարիքային խմբերի մարդկանց համար:

Ֆիթնեսը մարզանքի ձև է, որը ներառում է շնչառական և քաշային վարժություններ, ինչպես նաև համապատասխան սննդակարգին հետևելը:

Յոգա - պետք է ընկալվի որպես մարմինն ու միտքը կատարելագործելու մեթոդ, որը հետագայում դառնում է ապրելակերպ:

Թայ Չին ֆիզիկական վարժությունների տեսակ է, որը հիմնված է չինական մեթոդների վրա: Այստեղ հիմնականում կենտրոնանում են ակտիվ մեդիտացիայի վրա:

Ֆիտբոլը մարզանքի` զվարճանքի հետ կապված ապահով տեսակ է, որը հատկապես խորհուրդ է տրվում մեծահասկաներին, հղիներին և հետծննդաբերական ընթացքում գտնվող կանաց:

Ստեպը աէրոբիկայի տեսակ է` ինտենսիվ շարժումների ձևով, որը նպաստում է ավելորդ կալորիաների այրմանը, ազատում է ճարպերից և բարելավում սրտանոթային համակարգի աշխատանքը:

Ձգումն օգնում է ցավի հանդեպ մկանների զգայունության նվազեցմանը, պաշտպանում մեզ վնասվածքներից և օգնում վերականգնվել ծանր վարժություններից հետո:

Մանրավազքը ոչ այլ ինչ է, քան դանդաղ վազելը: Այս տարածված մարզանքը չի նախատեսում հատուկ վայր, գործիքներ կամ որևէ բարդ վարժություն:

Պորտապար - արդյունավետ կերպով ուժեղացնում է մկանները և ուղղում մարմինը:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Կաղամբով աղցան
Կաղամբով աղցան

Կաղամբով աղցանի բաղադրատոմս:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ
Գորտի տոտիկներ՝ շոգեխաշած սպիտակ գինու սոուսում

Բաղադրատոմս ֆրանսիական խոհանոցի ամենահայտնի դելիկատեսներից մեկի համար:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Էմպանադաս՝ արգենտինական պելմենիներ
Էմպանադաս՝ արգենտինական պելմենիներ

Էմպանադասը մեծ արգենտինական պելմենիներ են՝ պատրաստված տավարի մսով:

8 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Ճուտ՝ կարիբյան "Ջերկ" մարինադի մեջ
Ճուտ՝ կարիբյան "Ջերկ" մարինադի մեջ

Կարիբյան խոհանոցի ուտեստի՝ "Ջերկ" մարինադի մեջ ճտի պատրաստման բաղադրատոմս:

8 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ