Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Եգիպտացորեն. գլյուտեն չպարունակող բանջարեղեն

Հնդկական ոսկին, ինչպես որոշ մարդիկ կոչում են եգիպտացորենը, հիմնականում հարուստ է B խմբի վիտամիններով, ինչպես նաև A, D, E, K վիտամիններով և ֆոլաթթվով: Այն նաև պարունակում է հանքային աղեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալիումը, կալցիումը, մագնեզիումը, սելենը և չնչին քանակությամբ կոբալտ, յոդ և բրոմ, որոնք բոլորը արժեքավոր են մարդու օրգանիզմի համար:

Եգիպտացորենը` հզոր հակաօքսիդանտ

Սելենը և E վիտամինը նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը: Սելենը բջջային մեմբրանները և արյան կարմիր բջիջները ազատ ռադիկալների կործանարար ազդեցությունից պաշտպանող էնզիմների մասն է կազմում: Սա կանխարգելում է հյուսվածքներում և օրգաններում քաղցկեղային փոփոխությունների առաջացումը: Բացի այդ, սելենը կարևոր դեր է կատարում իմունային համակարգի ամրապնդման գործում: Այս տարրի օպտիմալ չափաբաժիններ կիրառելիս, օրգանիզմը պարբերաբար բարձրացնում է արյան սպիտակ բջիջների ստեղծման մակարդակը: Ավելին, եգիպտացորենի մեկ այլ կարևոր բաղադրիչ է լյուտենինը` կարոտինոիդների խմբի դեղին գունանյութ, որն աչքը պաշտպանում է մակուլյար դեգեներացիայից, ինչպես նաև ունի հակաօքսիդանտային հատկություններ:

Corn for a healthy heart

Եգիպտացորենը` առողջ սիրտ ունենալու համար

Եգիպտացորենում պարունակվող կալիումը բարենպաստ է ազդում սրտի աշխատանքի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ում սնունդը մեծ քանակությամբ այս տարրից է պարունակում, ավելի ցածր արյան ճնշում և սրտի զարկերի նորմալ մակարդակ ունեն: Ավելին, եգիպտացորենի օգտագործումը նպաստում է խոլեստերինի մակարդակի իջեցմանը: Եգիպտացորենում պարունակվող լուծվող մանրաթելերը փոխազդում են խոլեստերինի հետ և նպաստում են այս վնասակար ճարպի հեռացմանը օրգանիզմից:

Գլյուտեն չպարունակող աղբյուր

Քիչ մարդիկ գիտեն, որ եգիպտացորենն անվտանգ է գլյուտեն չպարունակող սննդակարգով ապրող մարդկանց համար: Այնպիսի սննդամթերքները, ինչպիսիք են ալյուրը, վարսակաձավարը, թեփը և յուղը, կարող են փոխարինվել եգիպտացորենից պատրաստվող մթերքներով:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Լազանյա՝ իտալական ջեռեփուկ պաստայով, մսով և բանջարեղենով

Իտալական ամենահայտնի ճաշատեսակներից մեկի՝ լազանյայի բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Կարիբյան ապուր լոբով

Կարիբյան ապուր լոբով

Կարիբյան խոհանոցի ուտեստի՝ լոբով ապուրի պատրաստման բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Սաղմոն վասաբիով

Սաղմոն վասաբիով

Կծու բաղադրատոմս՝ սաղմոնը վասաբիով:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Մարինացված սաղմոն ոսպի աղցանով

Մարինացված սաղմոն ոսպի աղցանով

Ոսպով և սոուսով մարինացված սաղմոնի բաղադրատոմս:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության