Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Եգիպտական խոհանոց

Շատերի կողմից եգիպտական խոհանոցը համարվում է բավականին ծանր, սակայն նաև շատ օրիգինալ: Ահա թե ինչու բոլոր զբոսաշրջիկները չեն, որ գոհ են դրանից: Բայց, անկասկած, այն արժանի է մեր ուշադրությանը: Ավանդական եգիպտական ճաշատեսակները բաղկացած են բանջարեղենով և մսով բրնձից: Ճաշատեսակները համեմվում են ձեթով, աղով, պղպեղով, սոխով և սխտորով, ինչպես նաև բուրավետ կանաչեղենով՝ չամանով, սամիթով և անանուխով:

Առանց դանակի և պատառաքաղի

Եգիպտական հացը ներկա է ամեն սեղանին: Եգիպտացիները փաթաթում են հացի տափակ կտորները “կատվի ականջների” նման՝ լցնելով այն ուտելիքով: Այսպիսով, նրանք դանակ-պատառաքաղի կարիք չունեն, եթե ապուր չեն ուտում:

Egyptian Recipes for food and cuisine

Եգիպտական ճաշացանկ

Եգիպտոսում նախաճաշին կամ լանչին ավելի հաճախ մատուցվում է կանաչ ապուր: Այն պատրաստվում է սպանախի նման կանաչ մոլոհեջա բանջարեղենից: Նաև մահսզի է մատուցվում՝ լցոնած կաղամբ հիշեցնող ճաշատեսակ: Լցոնը բաղկացած է կանաչեղենով տավարի մսից և բրնձից: Այս լցոնը փաթաթվում է տարբեր բաների մեջ: Մահսզի կրոմբը փաթաթվում է խաղողի տերևների կամ կաղամբի մեջ: Լցոնը նաև կարող է մատուցվել լոլիկի մեջ, ինչպես մահսզի տոմատում, կամ ցուկկինիի մեջ, ինչպես մահսզի կուսան, ինչպես նաև սմբուկի մեջ՝ մահսզի բիտենգեն: Այս ձևով պատրաստված բանջարեղենը եփվում է ջեռոցում և մատուցվում եփվելուց անմիջապես հետո, քանի որ երբ սառում է, կորցնում է բույրը:

Առավոտյան եգիպտացիները սենդվիչի պես մի բան են ուտում՝ տաամեյա: Այն իրենից ներկայացնում է հացի երկու կտորների մեջ դրված կոտլետ: Կոտլետը կարող է պատրաստված լինել լոբուց, սիսեռից՝ համեմունքներով և հազարի թարմ տերևով: Ֆոուլը մեկ այլ ավանդական ճաշատեսակ է: Այն պատրաստված է աղացած և տապակած կերային ընդեղենից: Լցոնը դրվում է պիտայի նման շամմա հացի մեջ: Եգիպտական շատ ռեստորաններում կարող եք գտնել տաամեյայի ու ֆոուլի տեսակներ, որոնք մատուցվում են կարագով, մսով կամ ձվով: Թորշին պատրաստվում է թթու բանջարեղենով:

Մածուկով հացը Եգիպտոսում շատ տարածված սնեք է: Հացը կոչվում է աաիշ և դրա շատ տեսակներ կան: Դրանցից մեկն աաիշ բալադին է, բարակ ու կլոր ափսեի նման: Նաև մի հաց կա գլանի նման, կոչվում է "աաիշ ֆրանսավի", ինչը նշանակում է ֆրանսիական հաց: Հացը մատուցվում է թահինի՝ քնջութի սոուսի, կիտրոնի հյութի և սխտորի հետ: Հացը նաև մատուցվում է բաբագանուկ սոուսի  հետ, որը պատրաստվում է սմբուկով, սխտորով և մաղադանոսի մածուկով:

Եգիպտական պիցցա

Եգիպտացիներն իրենց պիցցան ունեն, որ կոչվում է ֆիթեր: Դա ջեռոցում եփած թույլ խմոր է: Այսպիսի պիցցաները պատրաստվում են հաճախորդի աչքի առաջ, ով ասում է խոհարարին, թե ինչ բաղադրիչներ օգտագործի: Կարող եք ընտրել ձու, պանիրներ, լոլիկ, մսեղեն և տարբեր բանջարեղեններ: Լցոնը կարող է դրվել խմորի ներսում կամ վրան: Այն կարող է լինել կծու կամ քաղցր:

Ապուրներ, որ պատրաստվել են դարեր շարունակ

Ապուրները Եգիպտոսում շատ տարածված են: Մոլոհեյան մատուցվում է լանչին, սա լոբով թանձր ապուր է: Այնպիսի բանջարեղեններ, ինչպիսիք են սմբուկը կամ լոլիկը, տապակվում են տոմատի սոուսով, սխտորով: Պաստա ճաշատեսակները նույնպես տարածված են, սա կարող է լինել լազանյա աղացած մսով և սպիտակ սոուսով: Բուսակերները կընտրեն մուսակա. թավայի մեջ միասին եփած սմբուկի, լոլիկի, սխտորի, ձեթի ու համեմունքների խառնուրդ:

Շատ միս, քիչ ձուկ

Աղցաններ, հաց, միս և լիքը հավելումներ. սա է եգիպտական ճաշի հիմքը: Եգիպտական ճաշին մատուցվող ուտեստներից կարելի է նշել բրնձով և համեմունքներով լցոնած տապակած հավը (ֆիրեխ) կամ աղավնին (համամ): Բայց ամենատարածված և սիրված ճաշատեսակներն են քուֆթան և քեբաբը՝ պատրաստված տապակած կամ խորոված մսից: Քուֆթան հաճախ պատրաստվում է աղացած մսից, իսկ քեբաբը՝ գառան մսից և մատուցվում է մաղադանոսով կամ սոխով տապակած մաղադանոսով, ինչպես նաև հացով, հազարով և թահինով: Ալեքսանդրիայում, որը Եգիպտոսի ամենամեծ նավահանգիստն է, կամ այլ ծովային քաղաքներում մատուցվում են շատ ձկնային կամ ծովամթերքային ճաշատեսակներ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Պանիր Բուրրատա եգիպտացորենով ու պեստո մածուկով

Շատ համեղ ու հեշտ բաղադրատոմս

2 անձի համար 15-30 րոպե Պարզ
Վոնտոն` չինական խմորագնդիկներ լցոնած ծովախեցգետնով և խոզի մսով

Դիմ սումը փոքր չինական նախուտեստներ են, որոնք կարող են լինել ծովամթերքով կամ մսով պելմենիների, բլիթների և կրոկետների տեսքով: Վոնտոնն ամենահանրահայտ նմանատիպ նախուտեստներից է Չինաստանում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Բոգրաչ (գուլյաշ-ապուր)

Բոգրաչ (գուլյաշ-ապուր)

Բոգրաչի՝ գուլյաշ-ապուրի բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Շերտավոր խմորով և կարմիր լոբով ուտեստ

Շերտավոր խմորով և կարմիր լոբով ուտեստ

Այս աղցանը՝ օգտակար և համեղ ուտեստ է, հեշտ տեսքով, որը կարելի է հյուրասիրել ճաշին և ընտրիքին:

9 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության