Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Ճամփորդել խոհարարական ոգեշնչման համար. ինչ կարող են սովորեցնել աշխարհի մթերքները

Խոհարարական ոգեշնչում

Ճամփորդելը կհարստացնի ձեր գիտելիքները ոչ միայն այլ մշակույթների և ձեր հայրենիքի, այլ նաև ձեր օրական սննդակարգի մասին: Ողջ աշխարհում կա մթերքների անվերջանալի տեսականի, և դրանցից շատերը հաստատ կհամընկնեն ձեր խոհարարական ճաշակի հետ:

Ահա թե ինչի վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն ճանապարհորդները նոր համեր փորձելիս՝ 

Համեմունքներ – դրանք կարող են անճանաչելիորեն փոխել յուրաքանչյուր ուտեստի համը, և շատ խոհանոցներ կատարելագործել են դրանց օգտագործման ձևը՝ հասցնելով այն արվեստի: Եթե զգում եք, որ եվրոպացիներն ու հյուսիսամերիկացիներն օգտագործում են համեմունքները չափազանց քիչ և առանց հաճույքի, անցեք Հարավարևելյան Ասիա և Միջին Արևելք նոր բացահայտումների և գաղափարների համար:

Միս – հանդիսանալով սպիտակուցների ձեր առաջնային աղբյուրը՝ միսը պետք է լինի համեղ ու բազմազան: Միջին Արևելքի ավանդական մշակույթները և Ավստրալիայի բնիկները կարող են օգնել մսի նոր համերի ձեր փնտրտուքներում:
 
Մթերքի այս տեսակի ավելի ավանդական գաղափարների համար մտածեք Կենտրոնական և Արևելյան Եվրոպա այցելելու մասին, որպեսզի գնահատեք այնտեղի՝ որսի միս պատրաստելու դարավոր ավանդույթը:

Բանջարեղեն – շատ հաճախ մենք ընդունում ենք այն ինչպես կա և թեկուզ թեթևակի չենք լայնացնում մեր հորիզոններն ու նոր բանջարեղեններ ավելացնում մեր սննդակարգին: Ոսպը, սիսեռը, սմբուկը, դդմիկը և այլն, չնայած որ շատ օգտակար են ու համեղ, սակայն վատ են ներկայացված Արևմտյան խոհանոցի ավանդույթներում: Հարավային Կովկասը, Չինաստանը և Միջին Արևելքը կփոխեն ձեր պատկերացումները բանջարեղենի և կանաչեղենի մասին:

Ինչպես տեսնում եք, պարզապես ձեր աչքերը բաց պահելով և համտեսելով ուտելիքները ողջ աշխարհով մեկ՝ շատ բան կարող եք սովորել, և ձեզ հետ տուն տանել խոհանոցային ոգեշնչանքի ու պատրաստման մտքերի թանկարժեք գանձարանը:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ծովատառեխը ձեթի մեջ

Ծովատառեխը ձեթի մեջ

Լեհական հանրահայտ խորտիկ՝ ծովատառեխ ձեթի մեջ:

5 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Ֆատտա՝ մսային ապուր

Ֆատտա՝ մսային ապուր

Եգիպտոսում բնակվող ղպտիների՝ մսով ապուրի ավանդական բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Պաստա լինգվինի կանաչ ձիթապտուղներով և սնկով

Հեշտ ու համեղ համադրություն! Ձիթապտղի ու սնկի խարնուրդը , ավելացրած տաք պաստայի մեջ, տալիս է ուտեստին հագեցած համ և բույր:

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Ֆու Յունգ՝ չինական ձվածեղ

Ֆու Յունգ՝ չինական ձվածեղ

Ֆու Յունգ ձվածեղ պատրաստելու համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցը: Այդպես համն ավելի նուրբ է լինում և այն պարզապես հալվում է բերանում: Այս ձվածեղը շատ հայտնի է ԱՄՆ-ում:

4 անձի համար 15-30 րոպե Պարզ